Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար

14 փետրվար

14 փետրվար 2013 թվական, հինգշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ՎԱՆԱՏՈՒՐ,  հինգշաբթին՝ Լուսնթագի օր

Տարվա 45-րդ օրը, 
7-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 320 օր

1-ին արևային օր
Արևածագ՝ 6։47, արևամուտ՝ 16։51, 
Օրվա տևողությունը՝ 10 ժամ 04 րոպե

5-րդ լուսնային օր`08։07-22։08, 
I քառորդ՝ 10-18 փետրվար,
Լուսինը Խոյում է։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն
Տերունի տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: 
Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբոր  նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը, Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սբ. Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների Սբ. խորանների վարագույրները, մատուցվում բաց Պատարագ:

Տոներ, հիշարժան օրեր

  • Ս. Վալենտինի օրը (սիրահարների օրը)
  • Ընտանիքի տոնը (Բուլղարիա) 
  • Սիրո տոնը՝ նվիրված Վեներա աստծուն (Հին Հռոմ)
  • Համակարգչային աշխատողի օրը


        Ծնունդներ 

        1974 - Գարիկ Մարտիրոսյան, հայ հումորիստ և հաղորդավար
        1958 - Սմբատ Լպուտյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
        1953 - Աշոտ Ադամյան, դերասան
        1944 - Ալան Փարքեր, ամեր. կինոռեժիսոր
        1936 - Աննա Գերման, լեհ երգչուհի
        1902 - Ռուբան Ավանեսով, խորհրդային լեզվաբան
        1894 - Վաղարշ Վաղարշյան, հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ 



        Պատմության այս օրը

          842 - Ֆրաներենի ծննդյան օրը։
        1921 - Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
        1949 - Առաջին անգամ հավաքվեց քնեսեթը՝ Իսրայելի խորհրդարանը։
        1961 - Հայտնաբերվեց 103-րդ տարրը՝ լոուրենցիումը։
        1995 - Ամերիկյան իշխանությունները ձերբակալեցին լեգենդար հակեր Քեվին Մատնիկին։
        1997 - ԱՄՆ ընդգրկվում է Ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խմբի համանախագահների կազմում։
        2003 - 6.5 տարեկանում վախճանվում է կլոնավորված մաքի Դոլլին։

        Մահեր

        1779 - Ջեյմս Կուկ, անգլ. ծովագնաց (ծն. 1728)


        Կատեգորիա: Փետրվար | Ավելացրեց: armenlur (14.02.2013)
        Դիտումներ: 825 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 5.0/1