Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար

1 փետրվար

1 փետրվար 2013 թվական, ուրբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ԱՐԵԳ,  ուրբաթը՝ Արուսյակի օր



Տարվա 32-րդ օրը, 
4-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 333 օր

18-րդ արևային օր
Արևածագ՝ 7։08, արևամուտ՝ 16։29, 
Օրվա տևողությունը՝ 9 ժամ 20 րոպե

22-րդ լուսնային օր`22։54-08։52, 
Լուսնի III փուլ` 29 հունվար - 3 փետրվար, 
Լուսինը՝ Կշեռքում է


ՓԵՏՐՎԱՐ 

Փետրվարը ձմռան վերջին ամիսն է։ Այս ամիսն իր անունն ստացել է հին հռոմեական չար աստված Փեբրուարիոսից։ Մեր թվականությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը և ուներ 29 օր։ Հետագայում ամիսներից մեկը, ի պատիվ Հուլիոս Կեսարի, կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող օգոստոս ամիսն էլ՝Օգոստոս կայսեր պատվին։ Բայց օգոստոսն ուներ միայն 30 օր, իսկ հուլիսը՝ 31՝ մի բան, որ ընդգծում է Կեսարի գերազանցությունը Օգոստոսկայսեր նկատմամբ։ Որոշվեց մեկ օր վերցնել փետրվարից և ավելացնել օգոստոս ամսվա օրերի թվին։ Այսպիսով փետրվար ամսին, որը կապված էր հռոմեական չար աստծու անվան հետ, մնաց 28 օր։ Միայն նահանջ տարին է մեկ օրով ավելանում և դառնում 29 օր։ 
Փետրվարը հայկական տոմարում համընկնում է Մեհեկան ամսվա հետ։ Այդ ամսին մեծ տոնախմբություն էր կատարվում՝ ի պատիվ Միհրի, որը զրադաշտական աստվածն էր։ Նա մարմնավորում էր արեգակը և կրակը։ Ժամանակին Միհրի պաշտամուն քը եղել է հեթանոսական Հայաստանում։ Միհրին նվիրված տաճարներն էլ կոչվում էին մեհյաններ։

Տոներ
  • Ազգային-ազատագրության օրը (ստրկության վերացումը) ԱՄՆ
  • Էվակուացիայի օրը (Ալժիր)
  • Կանանց օրը (Իռլանդիա)
  • Նարցիսի տոնը (Հավայան կղզիներ)



        Ծնունդներ

        1969 - Գաբրիել Բատիստուտա, արգենտինացի ֆուտբոլիստ, 20-րդ դարի լավագույն հարձակվողներից
        1964 - Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար
        1939 - Ռոբերտ Բալասանյան, կինոօպերատոր
        1931 - Վիլեն Զախարյան, ռեժիսոր
        1931 - Բորիս Ելցին, ՌԴ առաջին նախագահ
        1912 - Բաբկեն Առաքելյան, հնէաբան, ակադեմիկոս
        1905 - Էմիլիո Սեգրե, իտալաամերիկյան ֆիզիկոս, Նոբելյան դափնեկիր 
        1786 - Հովհաննես Նազարյան, մշակութային գործիչ



        Պատմության այս օրը

        1587 - Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը ստորագրում է Մարի Ստյուարտի մահվան դատավճիռը:
        1888 - Վախճանվեց հայ նշանավոր վիպասան, հրապարակախոս Ծերենցը։
        1930 - «Թայմս» թերթը հրապարակում է առաջին խաչբառը։ 
        1946 - Հունգարիայի Հանրապետության հռչակումը:
        1979 - 15 տարի վտարանդիությունից Այաթոլա Հոմեյնին վերադառնում է հայրենիք։
        1992 - Ռուս-ամերիկյան հռչակագիրը «սառը պատերազմի» ավարտի մասին:
        2003 - Վայրէջքի գնալիս ամերիկյան «Կոլումբիա» շաթլը։
        2008 - Ուժի մեջ մտավ Մարդկանց թրաֆիկինգի դեմ գործողությունների Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: 



        Կատեգորիա: Փետրվար | Ավելացրեց: armenlur (01.02.2013)
        Դիտումներ: 771 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0