Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար

3 փետրվար

3 փետրվար 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ԱՐԱՄ,  կիրակին՝ Արեգակի օր

Տարվա 34-րդ օրը, 
5-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 331 օր

20-րդ արևային օր
Արևածագ՝ 7։05, արևամուտ՝ 16։32, 
Օրվա տևողությունը՝ 9 ժամ 26 րոպե

23-րդ լուսնային օր`00։08-09։53, 
Վերջին քառորդ` 15։57, 
Լուսինը՝ Կարիճում է

Տոներ
  • Սեցուբուն՝ տարեմուտը Ճապոնիայում
  • Մանդորո՝ լապտերների տոնը (Ճապոնիա)
  • Հերոսների օրը (Մոզամբիկ)
  • Կրակի աստվածուհու՝Բրիգիդի օրը կելտերիմոտ



        Ծնունդներ

        1977 - Դադդի Յանկի, լատինամերիկյան երգիչ
        1983 - Գաբրիել Սարգսյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
        1911 - Գարեգին Սևունց (Գարեգին Սևիի Գրիգորյան) հայ արձակագիր
        1908 - Վլադիմիր Գեորգիև, բուլղար լեզվաբան
        1906 - Սիրուն Ֆլոյդ, արմերիկացի կողոպտիչ
        1898 - Ալվար Աալտո, ֆին ճարտարապետ
        1887 - Գեորգ Թրակլ, ավստրիացի բանաստեղծ 
        1859 - Հյուգո Յունկերս, ավիակոնստրուկտոր
        1809 - Ֆելիքս Մենդելսոն, գերմ. երգահան



        Պատմության այս օրը

        2005 - Մահացավ վրացի քաղաքական և հասարակական գործիչ Զուրաբ Ժվանիան։
        1998 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ՀՀ Նախագահի պաշտոնից:
        1994 - Ամերիկյան «Դիսկավերի» տիեզերանավի մեկնարկը։ Անձնակազմում առաջին անգամ ընդգրկված էր ռուս տիեզերագնաց։
        1972 - Իրանում փոթորիկը շուրջ 4000 մարդու կյանք խլեց։
        1972 - Տեղի ունեցավ XI Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սապպորո, Ճապոնիա):
        1966 - «Լուսին-9» ավտոմատ կայանը աշխարհում առաջին անգամ փափուկ վայրէջք կատարեց Լուսնի վրա՝ Փոթորիկների օվկիանոս տեղանքում և համայնապատկերի լուսանկար փոխանցեց Երկիր:
        1958 - Հաագայում Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը ստորագրեցին Բենիլյուքսի՝ տնտեսական միության ստեղծման պայմանագիրը։ 
        1952 - Վախճանվեց Հակոբ Մանանդարյան, պատմաբան
        1950 - Ֆիզիկոս Կլաուս Ֆուկսի ձերբակալումը՝ ՍՍՀՄ-ին ատոմային ռումբի ստեղծման գաղտնիքները փոխանցելու կասկածանքով:
        1830 - Եվրոպայի երեք խոշոր տերությունները՝ Ռուսական կայսրությունը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ստորագրեցին Լոնդոնյան արձանագրությունը, որով ճանաչեցին Հունաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։



        Կատեգորիա: Փետրվար | Ավելացրեց: armenlur (03.02.2013)
        Դիտումներ: 787 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0