Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար

փետրվարի 25-ին

25 փետրվար 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ՑՐՕՆ, երկուշաբթին՝ Լուսնի օր։    

Տարվա 56-րդ օրը, 
9-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 309 օր

12-ին արևային օր
Արևածագ՝ 6։26, արևամուտ՝ 17։10, 
Օրվա տևողությունը՝ 10 ժամ 44 րոպե

16-րդ լուսնային օր`17։06-05։44, 
Լիալուսին, 
Լուսինը՝ Առյուծում է

Տոներ, հիշարժան օրեր
  • Քուվեյթի ազգային տոնը
  • Հեղափոխության օրը (Սուրինամ)
  • Սուրբ Մարտինի օրը (Չիլի)
  • Պառավի ժամանակը (Մարոկկո)


        Ծնունդներ 

        1959 - Սամվել Մկրտչյան, գրող, թարգմանիչ 
        1953 - Լևոն Մկրտչյան, կինոռեժիսոր
        1943 - Ջորջ Հարիսոն, բիթլ
        1927 - Կարապետ Չոբանյան, ֆիզիկոս 
        1865 - Անդրանիկ Օզանյան, զորավար, ազգային գործիչ
          (Անդրանիկի և Վեդու քյոխվի մասին հուզիչ պատմությունը կարդացեք մեր կայքում)
        1841 - Օգյուստ Ռենուար, իմպրեսիոնիստ

        Պատմության այս օրը

        1836 - Սեմյուել Կոլտն ստանում է բազմալիցք հրազենի՝ նագանի պատենտը։
        1837 - Թոմաս Դեվենպորտը պատենտ է ստանում էլեկտրական առաջին շարժիչի համար։
        1902 - Բուտ Հուբերտը ստեղծեց առաջին փոշեկուլը։
        1921 - Խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում:
        1951 - Հայկական ԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
        1992 - Հայերը գրավում են Խոջալուն՝ ադրբեջանական գլխավոր ռազմահենակետերից մեկը։ Հարձակմանը մասնակցում էր ռուսական 4-րդ բանակի 366-րդ մոտոհրաձգային գունդը, որը տեղեկայված էր Ստեփանակերտում։
        2004 - ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիա յում տեղի ունեցան Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան: Հիսուս Քրիոստոսի երկրա յին կյանքի վերջին 12 ժամերի մասին պատմող ֆիլմը բավական բուռն արձագանք ունեցավ ողջ աշխարհում և քննադատության  արժանացավ հատկապես հրեաների կողմից:

        Մահեր

        2003 - Ալբերտո Սորդի, իտալ. կինոդերաան (ծն. 1920)
        1983 - Թեննեսի Ուիլյամս, ամեր. գրող, դրամատուրգ (ծն. 1927)


        Կատեգորիա: Փետրվար | Ավելացրեց: armenlur (24.02.2013)
        Դիտումներ: 866 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 5.0/2