Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Արձակ

Օպտիկական խաբկանք
Խարմսի ոճով



Ոստիկան Տզրուկյանը սաղավարտը դնում է գլխին, դիմապակին իջեցնում է աչքերին եւ տեսնում, որ դիմացից մարդկանց հոծ զանգված է գալիս եւ գոռում՝ Սերժիկ հեռացիր, իսկ նրանցից մեկն իրեն բռունցք է ցույց տալիս։

Ոստիկան Տզրուկյանը բարձրացնում է սաղավարտի դիմապակին եւ տեսնում է, որ մարդիկ հանգիստ զբոսնում են, իսկ իրեն ոչ ոք բռունցք ցույց չի տալիս։

Ոստիկան Տզրուկյանը նորից է սաղավարտի դիմապակին իջեցնում աչքերին եւ տեսնում, որ դիմացից մարդկանց հոծ զանգված է գալիս եւ գոռում՝ Սերժիկ հեռացիր, իսկ նրանցից մեկն իրեն բռունցք է ցույց տալիս։

Ոստիկան Տզրուկյանը բարձրացնում է սաղավարտի դիմապակին եւ տեսնում է, որ մարդիկ հանգիստ զբոսնում են, իսկ իրեն ոչ ոք բռունցք ցույց չի տալիս։

Ոստիկան Տզրուկյանը մի անգամ էլ է սաղավարտի դիմապակին իջեցնում աչքերին եւ տեսնում, որ դիմացից մարդկանց հոծ զանգված է գալիս եւ գոռում՝ Սերժիկ հեռացիր, իսկ նրանցից մեկն իրեն բռունցք է ցույց տալիս։

Ոստիկան Տզրուկյանը բարձրացնում է սաղավարտի դիմապակին եւ տեսնում է, որ մարդիկ հանգիստ զբոսնում են, իսկ իրեն ոչ ոք բռունցք ցույց չի տալիս։

Ոստիկան Տզրուկյանը այս երեւույթի մասին զեկուցում է վերադասին։ Վերադասը փակ նիստում քննարկում է Ոստիկան Տզրուկյանի հարցը եւ որոշում է նրան պարգեւի արժանացնել։

Իսկ Ոստիկան Տզրուկյանը հոգու խորքում այս երեւույթը գնահատում է որպես օպտիկական խաբկանք։

Արմեն ֆոն Գևորգյան

By Armen Fon Gevorgyanmarch, 2008

Կատեգորիա: Արձակ | Ավելացրեց: armenlur (24.03.2013)
Դիտումներ: 1563 | Տեգեր: Սերժ Սարգսյան, Արմեն ֆոն Գևորգյան | - Վարկանիշ -: 5.0/1