Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան



Խմած
աչքերը բաց
ատամնամիջում ածիլված
խլացած ու բժշկական
բարի-դրացիական
պատկառազդու
հակահիգենիկ ու արյունոտ
նշմարված հորիզոններից
անդունդներից փշաքաղված
բարձունքներում լլկված
սափոր
գնումների սովոր ճաղատ
մարտակոչով վկայական
թունդ-ապիկար
դժոխքիմաստ
ականապէտ
լկտի-հիմար-ու-ծովահէն
հեռախօսով վարսավիրված
շուկայական
մէկ բալանոց
լի-անավարտ
հարցակարօտ
ու դդմակյեաց
կորօտակէղտ
հէտնամաքրիչ
թուղթ մրոտված ու բացառված
հանելուկամտքեր ծնող
դեղնամփոփված
ծայրակորով-լացակումած
ծի
բեղառատ
ու փռթկացող
հարուստ պա ճա
կօճէ չէպօ
դէմի զողէ հի բու դէռա
ու հինդ դագա
ու սև մոգա
բօսմա փորթու թուսի լյասոլ
ֆամի ռեդօ դևո դէմի
լէմ պյու կարմա
դէմսի կոլյուտ
փեթուկաչէ հինիդոզա
բարթումելոք կարտաբոսխէ
ու փեռթոկէ
բարի կուզէ դէնցի պաճա
հոռի կաշէ լէզգի փուռի
դէ զեփ լոզե
աքսի կոփե
մերսի կալմա
կալմա կալմա
ակոնապոլ
լսված փորթի հանդիպակաց
մսխած հլու բեռնամոլուցք
այտի պուզե ու կացինօ
օնիքս ծեփով փարթամորված
կապոցք ծերուկ բազմադաջվածք
հարբած, ծխած
լացիվ կեցցէ հավերժական
փառք երկնավոր ու ամպամերձ
մորմոք կոչվող շղթայակապ
աստծո ուրաց բետոնապատ
լար բեղմնավոր շարունակական
դեղին բլուր փշածածան
հազից խէղդվող ու փթթող
տեսախաբկանք երիզավոր
ռումբածիծաղ հառաչանքից
խմոր, երշիկ
ու այս անգամ
հանգավորված


Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 1079 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 5.0/1