Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան
    

ԾԱՂՐԱԾՈՒ

մի խեղճ ծաղրածու
անծանոթ ծաղրածու
օտար
ու սառը
փողոցներում
անցումներում
մի խեղճ ծաղրածու
անծիծաղելի
ծանր
տխուր
ծաղրածու
ձմեռային կոշիկներով
ծաղրածու
հարազատ ծաղրածու
սիրելի ծաղրածու
անվիճելի ծաղրածու
գրկախառնված ծաղրածու
հետաքրքիր, դիպուկ, անամոթ ծաղրածու
մերկ, անպաշտպան, պատառոտված ծաղրածու
քրտնած ծաղրածու
ամառային ծաղրածու
քրքրված ծաղրածու
փրչոտ, անլվա շնիկով
չսափրված ծաղրածու
չներկված ծաղրածու
քաղցած ծաղրածու
գող ծաղրածու
մուկ ծաղրածու
գիժ ծաղրածու
մազերը հավաքած
ճակատամասում ճաղատ
հարբեցող
անտաղանդ ծաղրածու
անգրագետ ծաղրածու
անավարտ ծաղրածու
դժբախտ, երջանիկ ծաղրածու
անբարոյական, ահաբեկիչ, հոգեկան հիվանդ
ու անկանոն դիմագծերով
ու անշրջահայաց
ու աննահանջ ծաղրածու
ծաղրածու
ճնճղուկազգի ծաղրածու
շատ ծաղրածու
անսպառ ծաղրածու
Մեծ ծաղրածու

Գծանկարը՝ Նաիրա Ահարոնյանի

Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 987 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0