Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


Զ Ո Հ Ե Ր

«Ուրվականներ» շարքից
Նվիրում եմ Սև Հենդոյին

Շովինիստական քաղաքականության զոհեր
ազգայնական քաղաքականության զոհեր
քաղաքականության զոհեր
զոհեր
նախնադարյան կարգերի զոհեր
ստրկական կարգերի զոհեր
ճորտատիրության զոհեր
զոհեր
պատերազմական ժամանակների
կայսերական քմահաճույքների
ֆաշիզմի զոհեր
20-րդ դարի զոհեր
ամուսնական կյանքի զոհեր
ընտանեկան բարօրության զոհեր
ապագայի զոհեր
ապագայի զոհեր
ապագայի զոհեր
զոհեր
հետաքրքիր
զավեշտական
օրինակելի
օրինաչափ
զոհեր
անխուսափելի զոհեր
անհրաժեշտ զոհեր
համատեղ զոհեր
հավատարիմ զոհեր
եղբայրական զոհեր
դրամատիկական զոհեր
գեղարվեստական զոհեր
գեղեցիկ, հաճելի, տրամաբանական զոհեր
հզոր զոհեր
գերհզոր զոհեր
պլանավորված զոհեր
արյունոտ զոհեր
արյունավառ զոհեր
արյունագեղ, արյունափթիթ, արյունակերտ զոհեր
արյունատար համակարգի զոհեր
զոհեր հանուն մխիթարության
զոհեր հանուն դաստիարակության
զոհեր հանուն զոհերի
զոհեղեն զոհեր
զոհեր
ամենա զոհեր
ամենա ամենա զոհեր
ամենա ամենա ամենա զոհեր
զոհված զոհեր
զոհվող զոհեր
զոհվելիք զոհեր
զոհերի սանդղակ
զոհերի աճի ու նվազման սանդղակ
զոհերի կատարելագործման սանդղակ
զոհերի կատարելագործման ինստիտուտ
զոհերի կատարելագործման ու ոչնչացման ինստիտուտ
բարձրակարգ զոհեր
առաջադիմական զոհեր
ակադեմիական զոհեր
դասական, ազգային, համամարդկային զոհեր
տիեզերական զոհեր
մերձգալակտիկական զոհեր
անմեղ զոհեր
ամեհի զոհեր
տխմար, տգետ, քրջոտ զոհեր
ոջլոտ զոհեր
անվերջ զոհեր
սպորտի ու առողջության զոհեր
սուրճի ու սիգարեթի զոհեր
սեքսի, ՍՊԻԴ-ի, սիֆիլիսի զոհեր
արվամոլության զոհեր
անկարողության զոհեր
տորթի զոհեր
մուրաμայի զոհեր
զոհեր
զոհեր
զոհեր
տառակեր զոհեր
գրասենյակային զոհեր
գրասեղանային զոհեր
գրական զոհեր
գրող զոհեր
ունկնդրող զոհեր
համբերատար, համեստ զոհեր
խելագար զոհեր
խելագարվող զոհեր
ազատ զոհեր
ապրիլի 10-ի զոհեր
1988 թվականի զոհեր
Երևան քաղաքի զոհերց

By Armen Fon Gevorgyan, 1988, 10, IV

Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 947 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0