Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


Ս Ի Մ Ֆ Ո Ն Ի Ա N2 

"Homo sapiens" շարքից

Մարդ, մարդ. մարդ, մարդ, մարդ
տիեզերք, քաոս, անսահմանություն
փոթորիկ, լավա, ճայթող կայծակներ
սև, սևություն
խավար, խավար, խավար.

Կուրացուցիչ ճառագայթ
պայթյուն, սպանիչ աղմուկ
ու կարմիր
մուգ կարմիր
գորշ կարմիր
արյուն, սպիտակուց, արյուն
բջիջ, գոլորշի, հեղձուկ
և ընդերք, վիհեր, խորխորատներ
ու անդորր, ու հանգիստ, ու դադար
դադար, դադար, դադար

Ածխաթթու գազ
ամոնիակի խեղդող հոտ
տրոհում, միացում, տրոհում
ժայթքում, մրրիկ, երկրաշարժ
եռացող արտեզյան լճեր
օվկիանոսում խեղդվող ցամաքներ
ջրհեղհեղ
ու դեղին
ու կարմիր
ու կապույտ
ժայռեր, գահավիժող քարեր, ջրվեժի ոռնոց
ու Երկիր
ու մարդ, մարդ, մարդ.

Ծաղկացողունով բարձրացող հումուսանյութ
մեղվի աննշմար բզզոց
թիթեռնիկների թևերի թեփ
խոտեր, թփեր, ծառեր
անտառներ, լիանաներ, ջունգլիներ
մայրցամաքներ, քարանձավներ
ու դարձյալ
մարդ, մարդ, մարդ.

Կործանվող նավի բեկորներ
մահվան սարսուռից կաթվածահարվող ծովահեններ
վիկինգների սլացող կացիններ
հետապնդումներից փախչող փղեր
ցեղային ընդհարումներ
սառցալճում թաղվող ասպետներ
Ավարայրի ճակատամարտ
և ոսկեփայլ արքա
շքեղազարդ պալատներ
ճաճանչափայլ վեհանձն տիկնայք
պորտապարի նրբիրան վարպետուհիներ
արև
մետաքսի տակ թաքնված ազդրեր
հավատարմության սառը գոտիներ
և ավազ, անապատ, կարիճներ
ուղտերի մեղմընթաց քարավան
սևազգեստ բեդվիններ
բուրգերում քարացած քամիներ

Ռեմբրանդտ
պիթեկանթրոպ
սատկած իխթիոզավր
նետ ու աղեղ
մամոնտի ճարպոտ միս
խորոված գանգամաշկ
ու գերձայնային ինքնաթիռներ
գնացքներ
նավեր
ավանգարդիզմ
ու մարդ, մարդ, մարդ.

տաճարների ու կոթողների խլացած հուշեր
երկնաքերեր
կոմֆորտ
ձայնարկիչ
ռումբաձայն երաժշտություն
բազկաթոռ, բազմոց, երկտեղանոց անկողին
բարոկկո ոճ
փականքում պտտվող արծաթե բանալի
դեռատի կաթնահոտություն
ներքնազգեստի շրշյուն
կրծկալի ու վարտիքի քանդվող կապեր
անհամաչափ շնչառություն
ու ճիչ, ու հևոց, ու մարդ.

ցամաքում թպրտացող ձուկ
ջրերում խեղդվող ձկներ
չորացող ծառեր
գրիպ, հազ, թոքաբորբ
սիֆիլիս, ՍՊԻԴ
թմրամոլություն, հոմոսեքսուալիզմ
պոռնոգրաֆիա
հասարակաց տների կարմիր լույսեր
մսեղ հետույքներ
կրծքերում սրսկված կոնյակ
գինարբուք
ազարտ
ու հեշտանք
ու մարդ
խելագարություն
խելահեղություն
ընկնավորություն
իմպոտենտություն
վիժող կանայք
սրընթացություն
վթար, աղետ, դժբախտ պատահար
ծնող կնոջ աղերս
մանկան լաց
սովալլուկ աչքեր
դոնդող, գորշ, գորշություն
ճերմակ աղավնի
ճեղքվող նեյտրինո
օզոնի քրքրված շերտ
տիեզերք, քաոս, անսահմանություն
ու մարդ


Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 1552 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0