Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայտնի և անհայտ
ճակատամարտերում-ճամփաբաժաններում
կոփված
ու զզված հայեցողությամբ
ներծծված որևէ կրոնով
կամ քաղաքական հոսանքով
ուղեղների հռնդյունից
ճնշվող-ճմլվող
բայց արհամարող
պետական-կոօպերատիվ-ու-գողական
չտեսնված-չլսված-ու-ոչ-պետքական
փշաքաղված-թե-ճառագայթված
թեփոտ-կամ-զարմացած
թափված կամ վարակված
որ առատ է ուռուցքներով
հենց այնպես
արևածագից մինչև մայրամուտ
իբր կանոնավորված-կատարյալ
բայց դատարկ
սակայն համառ
ոչինչ չասող
չվերջացող
որ քիչ է մնում կարոտես
գերեզմանափոսում ճկված դագաղի երկարությամբ մեկնված
հարազատ մարմինդ
որ միշտ եղել է քեզ հետ
քեզ մոտ
քո կողքին
քեզ համար
ու քեզանից անկախ
հագուստներիդ պես
ուտել-սնվելու պես
դժոխքի հարմարություններին հլու
պատրաստ
ու կոփված
հայեցողությամբ
ու այդպես լիքը
ու այդպես դատարկ
սեփական վանդակից ոչ հեռու
կամ մեջը
որ ոչ ոք չանհանգստացնի
կամ չխոցի-չսպանի ակամա
առօրյա սովորությունների ազդեցությամբ
բայց որքան էլ անկիրք-դժվարընթեռնելի
տխուր է
կատաղեցնող
հիստերիկության աստիճանի
սեփական չնչինությունը համեմատելով
տիեզերքի գերհզոր չնչինության հետ
ակնոց դնելու փոխարեն
ուղղակի
չես դնում
և վերջ


Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 993 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0