Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


ՈՉԻՆՉ

Նպատակասլաց շովինիզմ
գաղափարների բանտախուց
առաջադիմության մսաղաց
առօրյա-կենցաղային մկրատասղոց
սնունդը
վիճակն ու աշխատավարձը
հետաքրքրությունների կործանումը
անդամահատումը
գանահարումը
ոսկրածուծի էժանությունը
առատությունը
ու մեր սրտերը
կովի
բորենու
ձիու
ինֆարկտատար
ինֆարկտադիմացկուն
ինֆարկտակործան
առատ նևրոզով ու տարողունակ
դանայան տակառի նման
և մեր նյարդերը
մետաղա
լարե
բայց թույլ
խղճուկ
բանաստեղծական ու քնքուշ
ու նաև մեր ականջները
ծուղակում
ու նաև մեր աչքերը
խոնարհ
թախծոտ-հավատակայուն
տունը քանդված
թալանված ու բզկտված
բռնաբարված ու մորթված
ծննդավայր-հայրենիք-հայրենասիրությամբ
դատարկ-անարժեք
հոր և մոր նման
ապակայունացված մեր ուղեղներում
ինֆորմացիայից զրո
անօրինական
դիֆիցիտ-անտարբեր
համատիեզերական մատյաններում գրանցված
անտեսելու սովոր
բորենու
ձիու
կովի նման
մսատու-կաթնատու-վայրենի
մեր մարմինները
հրասայլերով վառված
օտար ափերում խեղված
տզզացող-մանկական
հեռուստափուչիկ
ռադիոկայաններից դաստիարակվող
անտատան ձայնով
խառնաշփոթող
մահասարսուռ շինություններով հղի
մեր գենը քամող
տարալուծող
ու կուշտ
անխռով
ծովափնյա արգելանոցում հանգիստը վայելած
մեկ ստորագրությամբ
վճռորոշ
սակայն
տիեզերական ուժերի ժխորը
աղմուկը
խուժանը
որպես դարերի թորանք
մինչև մեքենայացված ինքնաոչնչացումը
ըստ արժանվույն
դատող
Աստըծո կամոք
կամ թեկուզ անաստված
միայն հավատող
լուսավոր
բայց մեջը
ՈՉԻՆՉ


Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 949 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0