Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Ռաբիս

Գայլն ու Աստծո Գառը
Շուշիկ տատիկի ուժս հեքիաթներից
Գամմա Արիյան
 
Գայլն ու Աստծո Գառը
 
Մի ամլիկ գառ իրեն համար
Ջուր էր խմում առվակից,
Մեկ էլ դեմի ձորակից,
Գայլն է իջնում վերևից։
         Խնկո Եղբայր, 1917թ.      
 
2017թ. LOS ARMENIOS
 
Մի նեգր Գառ իր մոմենտով 
Զուր էր ծծում ծակ շլանգից, 
Մեկ էլ դեմի ռազվառոտից,
Գելն է իջնում «Սիտրոենից»։
- Էս ի՞նչ բեսպրեդել ա մեր քաղաքում,
Շունն էլ տիրոջ չի ճանաչում,
Դու ո՞վ ես դառել, այ փնթի անտեր,
Որ իմ շլանգից վեննա ես մտել,
Հեսա թրաշեմ քո չոռնի մորթին,
Աբիվկա քաշեմ իմ «Սիտրոենին»։ 
Գելը տաքացած վրա է գալիս,
Բայց խդր Գառը լրջին չի տալիս.
- Գել ախպեր, խի" ես վրավիտ անում,
Ջուրը տոռմուզ ես բողազիս անում,
Ջուր ա. մի թեթև օգտվենք, էլի՜, 
Ժալե՞տ ես անում տղերքին մայլի։
- Ռազ ես խոսում եմ,
Դու մի՛ զկռտա...
Ինձ պերեբիվատ սավսեմ մի արա,
Քո պես գառներին ես փաթթած ունեմ,
Քո փսլինքներին վաբշե կարոտ չեմ.
Լուչշե դու յան տաս էս իմ շլանգից,
Աբխադիտ ըլնես քո զամաշկեքից,
Թե չէ հենց ֆազս կառոտկի տվեց,
Վայն էկավ քեզի ստեղից տարավ։
- Պերեբարշիտ ես անում, այ Գայլուկ,
Թե՞ գիտես մենակ դու ես պեռվի կռուգ,
Վերջերս աչքիս շատ ես հաբռգել,
Քեզի հասնում ա մի լավ կզցնել։
Ու մինչև Գելը իր ռասշչոտն աներ,
Նեգրոիդ Գառը իշմար էր տվել,
Մի բիրջ ջահելներ՝ ցենտր հագնված,
Ցեպիտ էին տվել Գելին շշկռած։
- Ասում են մեզի նեղո՞ւմ ես, արա,-
Ասում է մի Գառ բորդյուրի վրա։
- Վայ. քաք եմ կերել, հավատա, ախպեր, 
Մուտիտ են անում չուզողները մեր։
Մեր Գել ախպերը շատ էր խեղճացել,
Չանը վրայից պոկվել էր, ընգել,
Ոտները թեթև դռաժիտ էղել,
Լեզուն ինագդա քարկապ էր ընգնում,
Աչքերը մոմենտ դառնում շեշ ու բեշ,
Մանթո էր ընգել «գողագանը» գեշ։
- Սրանից հետո շլանգը ամբողջ
Պուլպուլակի հետ դու մեզի կտաս,
Ու թե գառներին էլի նեղացնես,
Տուտ ժե վիսիլկա՝ Սիբիր դու կեթաս։
- Շլանգը ջհանդամ, տրուբեն կտամ,
Մենակ թե թողեք հիմի ես էթամ։
Աղերսեց մի պահ Գելը պադխալիմ,
Բեսամթ նայելով կյաժ Գառան բդին։
- Գելը իր խոսքի տերը չի լինի, 
Բեր այծը նրա քամակը ծակի։
Էդ խոսքի վրա կոդըլի միջից,
Մի կերպ բուքսավատ անելով հեռվից,
Մի խելառ այծիկ լավ թափ հավաքեց,
Գայլի քամակին պռիցել բոնեց։
Աֆերիստ Գելը մոմենտ էր փնտրում,
Չխմազ շլանգին մտքում քֆրտում,
Էս ո՞նց փոխվեցին բարքերը կյանքի,
Գելին ոչխարը պռիզնատ չի գալի,
Գուցե պատճառը Հիտլերն էր սրա,
Որ սև ոչխարին թողեց ֆռֆռա։
Ի վերջո Գելին գցեցին մեյդան,
Լրիվ մառալնի կոտրեցին նրան։
- Վայ, գառ, էս ի՞նչ գլխիս սարքեցիր,
Բարլուսախաոը ֆուֆլու սարքեցիր...
Ասավ, հասավ գառանը,
Ջարդեց նրա բերանը։
Վերջում ի՞նչն էր գլխավոր.
Աբիժնիկի մոտ միշտ էլ Գելն է մեղավոր։

Հեղինակի այլ գործերը՝ 

Տպագրվել է «ֆօնֆօն» երգիծաթերթում, հունվարի 27-ին, 1997 թ.

Կատեգորիա: Ռաբիս | Ավելացրեց: armenlur (27.01.2013)
Դիտումներ: 3048 | Տեգեր: կայքի հեղինակները, հումոր, ֆօնֆօն | - Վարկանիշ -: 5.0/1