Միսս Ռաբիս - Ռաբիս - Ստեղծագործություններ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Ռաբիս

Միսս Ռաբիս
Միսս Ռաբիս




Հարգարժան հանդիսատես, այսօր «Աղսայաթ» կոչվող համալիրում սկսվում է «MISS RABIS» գեղեցկության մրցույթը, որին մասնակցում են յոթ երկրների գեղեցկուհիները։ Մրցույթի կազմակերպիչները չեն կարողացել ընդհանուր համարիչի գալ Էլցանցի աշխատողների հետ և մրցույթը անցկացնում են մոմերի լույսերի ներքո՝ համոզելով հանդիսատեսին, որ դա արվում է մրցույթն ավելի էրոտիկացնելու նպատակով։ Հանդիսատեսը միթոմ հավատում է այդ մուտիտին և բեմահարթակում հայտնվում է 1-ին համարը։ Նա ներկայացնում է Ճապոնիան, բայց ազդրերի հաստությունը կասկածի տակ է դնում այդ փաստը։ Ճապոնացի գեղեցկուհին՝ Յա Նիսու Կան, դայաղ է լինում սառը պատին, իսկ բեմահարթակում հայտնվում է Ֆրանսիայի ներկայացուցիչ Պատրիսիա Չկասը. որի հագած պատյաշկեքը անմիջապես գրավում են ժյուրիի յոնջալախցի  անդամ Ժորիկի ուշադրության թաքնված տեղերը։ Հանդիսատեսներն այդ ընթացքում տաքանում են, բայց հետո անմիջապես սառում են, քանի որ բեմահարթակում հայտնվում է Անգլիայի արքայադուստր Դիանան, ով կորցրել էր արքայազն Չարլզին։ Հանդիսատեսն անմիջապես նկատում է արքայազնի թագը և վատ-վատ բաներ մտածում Դիանայի մասին։ Դիանան տուտ ժե պեպենոտվում է։ Աջ տրիբունայից մի անծանոթ նեգրի խառնուրդ իրեն շպրտում է ցած ու սկսում երգել Դայանա Ռոսի երգը։ Քաղմասի աշխատողները վերջինիս տանում են քաղմաս և պարզում է, որ անծանոթը ԱՄՆ-ի քաղաքացի Ջեքսոն Մայքլն է, որը Ձախ Հարութի մոտ վախտին դուդուկ ա նվազել։ Հարութի խաթր Մայքլին ընդամենը երկու գրիլով բաց են թողնում։
Բեմահարթակում հայտնվում է մի շուբ, որի մեջ փայլփլում է Ռուսաստանի գեղեցկուհին։ Երևանցի հանդիսատեսներն սկսում են բարձր սուլել, սակայն ռուս գեղեցկուհին չի շփոթվում և փորձում է հանել շուբը։ Մինչև նա իր հարցերը կլուծեր, բեմահարթակում հայտնվում է ջինսե շոռտիկով ու ձգած գոլֆիկներով գերմանուհին։ Դահլիճից լսվում են «Երևանի սիրուն աղջիկ» երգի հնչյունները, և ամբողջ դահլիճը լուսավորվում է հայկական զաժիգալկեքով։ Գերմանուհին շախի է ընկնում և պապիրոս կպցնում։ Գերմանուհին ծեփվում է բորբոսնած պատին՝ մանթո գցելով դավադիտ եղած ճապոնացուն, որի գույնը գնալով դեղնում է։ Վարագույրի ետևից հայտնվում է գրգռիչ մինիով իտալուհին։ Դահլիճը բարձրաձայն սկսում է գովերգել նրա գեղեցկությունը։ Վերջինս կատաղած նայում է պռաժեկտր գցողների վրա ու մի երկու հոգու ձեռի հետ գյուլում։ Դահլիճը հոտնկայս հարգում է զոհվածների հիշատակը։



Հենց այդ պահին բեմահարթակում հայտնվում է Հայաստանի ներկայացուցիչը։ Հանդիսատեսները գռոյկի տակ են ընկնում ու մուղամով ուզում են ցվրվեն։ Գեղեցկուհիները սարսափազդու ձայնով բղավում են Մաման պայթի, ինչը նշանակում է՝ մայրիկին պետք է նռնակ սարքել։ Ժյուրիի անդամները, հայրենասիրությունից դրդված և հայ գեղեցկուհու օրիգինալ քայլվածքից ապշած միաձայն ընդունում են նրան շոու ծրագրի հաղթող։

Գամմա Արիյան


Տպագրվել է «ֆօնֆօն» երգիծաթերթում, դեկտեմբերի 3-ին, 1996 թ.
Կատեգորիա: Ռաբիս | Ավելացրեց: armenlur (28.01.2013)
Դիտումներ: 633 | Տեգեր: կայքի հեղինակները, հումոր, ֆօնֆօն | - Վարկանիշ -: 0.0/0