Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Ռաբիս

Թեստ՝ Ո՞վ ես դու
  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ ԹԵՍՏ  

Ո՞Վ ԵՍ ԴՈՒ

1. Ո՞վ է հայտնաբերել ռադիոն. 
ա) Պոպով՝ 3 բալ,
բ) Մաուգլի՝ 1 բալ,
գ) Պարոնյան՝ 12 բալ։

2. Ո՞վ է առաջին տիեզերագնացը.
ա) Մաուգլի՝ 1 բալ,
բ) Գագարին՝ 3 բալ։ 
գ) Աբովյան՝ 13 տանձ։

3. Ո՞վ է առաջին ռուսը, 
ա) Մաքսիմ Գալկին՝ 2 բալ,
р) Գարի Կասպարով՝ 1 բալ,
գ) Թումանյան Հովհաննես՝ 8 բալ Ռիխտերի սանդղակով։

4. Ո՞վ է ֆուտբոլի առաջին  չեմպիոնը.
ա) Բրազիլիա՝ 3 միավոր,
բ) Գերմանիա՝ 5 միավոր, գոլերը՝ 8-3 
գ) Արարատ՝ գովելի է... 

5. Ո՞վ է Լենինը.
ա) Լենինը՝ 2-րդ կարմիր քարտ,
բ) Մեր առաջնորդը՝ 18 դեղին քարտ։ 
գ) Միկոյանը՝ հետաքրքիր է, անկյունային։

6. Ո՞րն է ԱՄՆ-ի մայրաքաղաքը.
ա) Վաշինգթոն՝ 15 սուտկա,
բ) Մոսկվա՝ արցունքներին չի հավատում։ 
գ) Երևան՝ թան էլ չէ, փրթած մածուն։

7. Ամենահարգի վալյուտան.
ա) Դոլար՝ 100$,
բ) Ռուբլի՝ 1$-ին 5300 ,
գ) Դրամ՝ 4300 դրամ մի վաուչերը։

8. Ամենահայ հայը, 
ա) Հայկ՝ մեկ նետ,
բ) Բել՝ մեկ նետ,
գ) Հայկ և Բել՝ մինետ։

9. Ամենալավ կերակուրը.
ա) Փլավ՝ կերար։
բ) Բրնձով փլավ՝ էդ էլ կերար։
գ) Բոզբաշ՝ դուք ախպար եք։

10. Ի՞նչ է գալիս, 
ա) Հոտ՝ սրամիտ է, 
բ) Մոտոցիկլետ՝ բառախաղ է,
գ) Ոտ՝ ուրեմն 2 միավոր (ոտ)։

11. Ի՞նչ սիգարետ եք նախընտրում.
ա) Մարլբորո՝ 1 պաչկա,
բ) Ռոթմանս՝ գարդիրոփ իրա դիվանով, 
գ) Գառան՝ 20 միավոր։

12. Ո՛վ է 12-երորդը
ա) Դեկտեմբերը՝ 31 միավոր,
բ) Թիմի մարզիչը՝ 3 միավոր,
գ) Բենոն՝ աբոնենտային։

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
  • Եթե հավաքել եք մի վեդրո կարտոֆիլ, ուրեմն դա մոտավորապես 5 կիլոգրամ է։
  • Եթե հավաքել եք 90 միավոր, ուրեմն խորհուրդ ենք տալիս լսել Արամ Ասատրյանի «Հայ եմ ես» երգը օրական 7-8 անգամ։ Համոզված ենք, որ 6-րդ օրը վերջապես կսովորեք երգի կրկներգը։
  • Եթե հավաքել եք ավելին, քան նախատեսել եք, ուրեմն պերեբոր է և կարող է ազդել ձեր սալապատման վրա։
  • Եթե նույն մաստից հավաքել եք 6 քարտ, ուրեմն մինիմում թերզ եք բռնել։
  • Եթե թեստը չեք լուծել, ապա «ո՞վ եմ ես» հարցին պատասխանելու համար կարող եք ուղղակի հարցնել ձեր ընկերներից որևէ մեկին, իսկ եթե այդ որևէ մի ընկերը մուննաթով ասի՝ է՞ս ով ա արա, ուրեմն գտեք ձեր անձնագիրը, և ձեր համար ամեն ինչ պարզ կդառնա։ Եթե անձնագրի մեջ չճանաչեք ձեր նկարը, ապա ամենայն հավանականությամբ դուք ուրիշի անձնագիր եք վերցրել։
  • Երե ձեր ծննդյան օրը դեկտեմբերի 31-ին է, ապա կարող եք ուրախանալ որովհետև երկու ծախսը մի դռնից եք հանում։
  • Երե չեք հավաքել այնքան, ինչքան պետք էր ձեզ երջանիկ լինելու համար, ուրեմն երջանիկ մարդ եք, քանի որ Երջանկությունը ոչ թե փողի մեջ է, այլ դրա քանակի։
Գամմա Արիյան
Տպագրվել է «ֆօնֆօն» երգիծաթերթում, նոյեմբերի 2-ին, 1996 թ.

  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ  ԹԵՍՏ ԹԵՍՏ  

Կատեգորիա: Ռաբիս | Ավելացրեց: armenlur (28.01.2013)
Դիտումներ: 963 | Տեգեր: կայքի հեղինակները, հումոր, ֆօնֆօն, թեստեր | - Վարկանիշ -: 5.0/1