Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Ապուրներ

Ապուր հաճարով
ԱՊՈՒՐՆԵՐ
 
Տղամարդիկ շատ են սիրում
Ջրիկ ճաշեր՝ ապուր, սպաս,
Եվ ուտում են ինչ էլ որ տաս,
Միայն լինի համեղ, տեսքով,
Կանաչիով, թարմ պղպեղով,
Մեջը լինի նաև լոլիկ,
Բրինձ, հաճար, կամ վերմիշել,
Կամ էլ մի քիչ ոսպի հատիկ,
Միայն թե ճաշ, թեկուզ «վռիկ»:
 
Ապուր անհրաժեշտ է պատրաստել ամեն օր՝ որպես առաջին ճաշատեսակ, քանզի մարդու օրգանիզմը միշտ պահանջ է զգում ջրալի ճաշի։ Ապուր կարելի է պատրաստել և՛ մսով, և՛ առանց մսի՝ զանազան ձավարեղենով, մակարոնով, վերմիշելով, չոր լոբիով, ոսպով, նաև հաճարով։
 
Ապուր հաճարով 
 
Միսը նախապես խաշել։ Խոր ամանում տապակել 1-2 գլուխ սոխ, ավելացնել լոլիկ կամ տոմատի մածուկ, տնային պայմաններում պատրաստած լեչո։ 5 րոպե եռալուց հետո ավելացնել մսի արգանակ (եթե այն չկա, եռացրած ջուր), լվացած 0.5 թեյի բաժակ հաճար։ Թողնել 20-25 րոպե եփվի, որից հետո ավելացնել 1-2 հատ կարտոֆիլ, կանաչ պղպեղ, կտրտած կանաչի և թողնել մինչև պատրաստ լինելը։
Կատեգորիա: Ապուրներ | Ավելացրեց: armenlur (26.01.2013)
Դիտումներ: 3887 | Տեգեր: Ապուր հաճարով, մով ճաշ | - Վարկանիշ -: 1.0/1