Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Ապուրներ

Ավելուկով կերակուր
ԱՎԵ­ԼՈՒ­ԿՈՎ ԿԵ­ՐԱ­ԿՈՒՐ

Ավե­լու­կը (հայտ­նի է նաև թրթն­ջուկ անու­նով), օգ­տա­կար բան­ջա­րա­բույս է, պա­րու­նա­կում է վի­տա­մին C: Հա­յաս­տա­նում տա­րած­ված է 12 տե­սակ: Հատ­կա­պես տա­րած­ված է սո­վո­րա­կան ­կամ գան­գուր ավե­լու­կը: Որ­պես կե­րա­կուր՝ օգ­տա­գործ­վում է և՛ թարմ, և՛ չո­րա­ցած վի­ճա­կում: Կա­րե­լի է և՛ տա­պա­կել, և՛ջ­րա­լի կե­րա­կուր պատ­րաս­տել: 

Մի հա­սա­րակ բույս է դաշ­տում,
Օգ­տա­կար է, դա լավ հիշ­եք,
Թե ար­մա­տը, թե ցո­ղու­նը,
Շատ հա­մեղ է, սի­րով կե­րեք։
Աճում է այն և տան բա­կում,
Առ­վի ափին և ամե­նուր:
Տեսքն է մի­այն գորշ ու ան­դուր:

200-300 գրամ չո­րա­ցած ավե­լուկ, 1-2 հատ սոխ, 1 ճաշ­ի գդալ տո­մատ, 2-3 պճեղ սխ­տոր, 3/4 թե­յի բա­ժակ աղա­ցած ձա­վար, յուղ, աղ, կար­միր պղ­պեղ, 1 ճաշ­ի գդալ ալ­յուր:
Ավե­լու­կը կտր­տել, լավ լվա­նալ, 3-4 լիտր ջրով եփել: Եռա­լու պա­հին ավե­լաց­նել ձա­վար, թող­նել կես ժամ եփ­վի, ավե­լաց­նել սոխ, տո­մատ, աղ, յուղ, սխ­տոր: Վերց­նե­լուց 15 րո­պե առաջ ավե­լաց­նել ջրով շա­ղա­խած ալ­յուր, թող­նել լավ եփ­վի և մա­տու­ցել տաք վի­ճա­կում:

Ավե­լու­կից կա­րե­լի է նաև աղ­ցան պատ­րաս­տել:

Կատեգորիա: Ապուրներ | Ավելացրեց: armenlur (26.01.2013)
Դիտումներ: 3682 | Տեգեր: խոհանոց, աղցաններ, ավելուկ | - Վարկանիշ -: 0.0/0