Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Կերակրատեսակներ

Բադրիջան (սմբուկ)
ԲԱԴՐԻՋԱՆ (ՍՄ­ԲՈՒԿ)

Սմ­բու­կը ար­ժե­քա­վոր բույս է և շատ օգ­տա­կար, նրա մեջ պա­րու­նակ­վող նյու­թե­րի առա­տու­թյան շնոր­հիվ: Լայ­նո­րե­ն օգ­տա­գործ­վում է սնն­դարդ­յու­նա­բե­րու­թյան մեջ: Սմ­բու­կի մեջ պա­րու­նակ­վում են շա­քար­ներ, սպի­տա­կուց­ներ, ճար­պեր, ֆոս­ֆո­րի, կալ­ցի­ու­մի, եր­կա­թի և այլ աղեր, որոնք օգ­տա­կար են մար­դու օր­գա­նիզ­մի հա­մար: Հա­յաս­տա­նում հիմ­նա­կա­նում մշակ­վում են Երևանի տե­ղա­կան և Երևան-3 սոր­տե­րը:

Բադրիջանը գազարով

1 կգ բադ­րի­ջա­նը լվա­նալ, կեղևը մաք­րել այն­պես, որ չորս բա­րակ շերտ մնա: Այ­նու­հետև մի­ջու­կը հա­նել, լց­նել առան­ձին ամա­նի մեջ: 300 գր գա­զա­րը մաք­րել, քե­րի­չով ման­րաց­նել բադ­րի­ջա­նի մի­ջու­կի հետ, ավե­լաց­նել 2 գլուխ կտր­տած սոխ, 2-3 հա­տիկ ծե­ծած սխ­տոր, կա­րոս, աղ, սև պղ­պեղ: Ստաց­ված զանգ­վա­ծը լավ խառ­նել, ավե­լաց­նել 3-4 հատ լո­լիկ (կամ 1-2 ճ/գ տո­մա­տի մա­ծուկ), խառ­նել, լց­նել բադ­րի­ջան­նե­րի մեջ, դա­սա­վո­րել կաթ­սա­յում, վրան լց­նել 1 թ/բ ջուր, նույն­քան էլ բու­սա­կան յուղ, կա­փա­րի­չով ծած­կել և մեղմ կրա­կով եփել: 
Մա­տու­ցել սա­ռը վի­ճա­կում:

Բադրիջան լցո­նած 

1 կգ սմ­բուկ, 4-5 հատ լո­լիկ, 4 հատ խոշ­որ սոխ, 1 կապ կա­րոս, աղ, սև պղ­պեղ, բու­սա­կան յուղ

Սմ­բու­կը լվա­նալ, հե­ռաց­նել կեղևը, եր­կա­րու­թյամբ ճեղ­քել, մի­ջու­կից հա­նել այն­քան, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի լց­նել բան­ջա­րե­ղե­նով պատ­րաս­տած լցոն:

Լցոն: Սո­խը կտ­րա­տել, ավե­լաց­նել լո­լիկ, կա­րոս, սմ­բու­կի մի­ջու­կը, աղ, պղ­պեղ, լավ խառ­նել, ապա լց­նել յու­րա­քանչ­յուր սմ­բու­կի մեջ և բու­սա­կան յու­ղով տա­պա­կել:

Կա­րե­լի է մա­տու­ցել ինչ­պես տաք, այն­պես էլ սա­ռը վի­ճա­կում:

Բադրիջան ձվով 

2 կգ սմ­բուկ, 5-6 հատ կա­նաչ պղ­պեղ, 2 գլուխ սոխ, 6 ձու, 2-3 լո­լիկ, կա­րոս կամ հա­մեմ, աղ

Սմ­բու­կը կա­նաչ պղ­պե­ղի հետ խո­րո­վել, կեղևը հե­ռաց­նել, լց­նել էմա­լա­պատ կաթ­սա­յի մեջ:
Սո­խը կտր­տել օղա­կաձև ու յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել աղ, վրան լց­նել լավ հա­րած ձուն, 5 րո­պե թող­նել կրա­կին, որից հե­տո ողջ զանգ­վա­ծը լց­նել խո­րո­ված սմ­բու­կի վրա և մա­տու­ցել տաք վի­ճա­կում, կող­քե­րը­ զար­դա­րել օղա­կաձև կտր­տած լո­լի­կով, իսկ երե­սին շաղ տալ մանր կտր­տած կա­րոս կամ հա­մեմ:

Բադրիջան մսով 

2 կգ սմ­բուկ, 3-5 հատ լո­լիկ, 1 կգ տա­վա­րի միս, 2 գլուխ խոշ­որ սոխ, 2 հատ կա­նաչ պղ­պեղ, 2 ճաշ­ի գդալ յուղ, բու­սա­կան յուղ, հա­մեմ, աղ, սև պղ­պեղ

Սմ­բու­կը բու­սա­կան յու­ղով տա­պա­կել:
Տա­վա­րի մի­սը աղալ, յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել սոխ, աղ, սև պղ­պեղ, կտ­րա­տած հա­մեմ: Կաթ­սա­յի մեջ մի շերտ լց­նել տա­պա­կած սմ­բուկ, վրան լց­նել մսով զանգ­վա­ծը, երե­սին կտ­րա­տել լո­լիկ և կա­նաչ պղ­պեղ, ծած­կել կա­փա­րի­չով և մեղմ կրա­կով 10-15 րո­պե եփել, որից հե­տո մա­տու­ցել տաք վի­ճա­կում:

Բադրիջանը ջե­ռո­ցում

2 կգ սմ­բուկ մի­ջին, 1 գդալ յուղ, բու­սա­կան յուղ, 1 կգ տա­վա­րի փա­փուկ միս, 4 հատ սոխ, 3 հատ կա­նաչ պղ­պեղ, 4-5 հատ լո­լիկ, թարմ կա­նա­չի, աղ, մի քիչ սև պղ­պեղ

Սմ­բու­կի կո­թը կտ­րել, լավ լվա­նալ, կեղևը մե­կու­մեջ մաք­րել, եր­կա­րու­թյամբ ճեղ­քել այն­պես, որ հնա­րա­վոր լի­նի մե­ջը միս լց­նել: Բո­լոր սմ­բուկ­նե­րը թեթևակի տա­պա­կել բու­սա­կան յու­ղով և դա­սա­վո­րել ջե­ռո­ցի թա­վա­յի մեջ:
Աղա­ցած մի­սը յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել աղ, սև պղ­պեղ և գդա­լով լց­նել սմ­բու­կի մեջ:
Սո­խը բու­սա­կան յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել կտր­տած պղ­պե­ղը, լո­լի­կը, խա­ռը կա­նա­չի, 10 րո­պե եռաց­նել, ապա գդա­լով լց­նել յու­րա­քանչ­յուր սմ­բու­կի վրա և 20-25 րո­պե եփել ջե­ռո­ցում մի­ջին կրա­կով: 
Մա­տու­ցել տաք վի­ճա­կում:
Եթե ջե­ռոց չու­նեք, կա­րե­լի է թա­վա­յի մեջ պատ­րաս­տել նույն ձևով, մի­այն թա­վան պետք է մի քիչ խոր լի­նի, իսկ եփե­լիս­ կա­փա­րի­չով այն ծած­կել:

Բադրիջանով սա­ռը նա­խու­տեստ

1,5 կգ սմ­բուկ, 4 հատ գա­զար (խոշ­որ), 4 հատ սոխ, 3-4 պճեղ սխ­տոր, ձեթ, կա­րոս, աղ, սև պղ­պեղ, 4 հատ լո­լիկ, 1 թե­յի բա­ժակ ջուր

Սմ­բու­կը լվա­նալ, կեղևը մեկ ու մեջ մաք­րել (թող­նել կեղևի շորս շերտ), որից հե­տո մի­ջու­կը հա­նել, կտ­րա­տել, լց­նել առան­ձին ամա­նի մեջ:
Գա­զա­րը մաք­րել, քե­րի­չով ման­րաց­նել, խառ­նել սմ­բու­կի մի­ջու­կին, ավե­լաց­նել կտր­տած սոխ, ճզ­մած սխ­տոր, կա­րոս, աղ, պղ­պեղ, լո­լիկ (կամ տո­մա­տի մա­ծուկ): Ամ­բողջ զանգ­վա­ծը լավ խառ­նել, լց­նել սմ­բու­կի մեջ, դա­սա­վո­րել կաթ­սա­յում, վրան լց­նել 1 թե­յի բա­ժակ ջուր, նույն­քան էլ բու­սա­կան յուղ և մեղմ կրա­կով եփել: Եթե ստու­գե­լիս ջու­րը քիչ լի­նի, ավե­լաց­նել մի քիչ տաք ջուր, մինչև ողջ պա­րու­նա­կու­թյու­նը լավ եփ­վի, որից հե­տո սա­ռեց­նել և մա­տու­ցել որ­պես սա­ռը նա­խու­տեստ:

Բադրիջանը տապակած

1. 2 կգ բադ­րի­ջա­նը մաք­րել, կտ­րա­տել եր­կա­րու­թյամբ և բա­րակ շեր­տե­րով, տա­պա­կել բու­սա­կան յու­ղով, նույն ամա­նի մեջ տա­պա­կել սեր­մե­րից մաք­րած 0,5 կգ կա­նաչ պղ­պեղ, լց­նել բադ­րի­ջա­նի վրա: 3-5 գլուխ սո­խը ձե­թով տա­պա­կել, ավե­լաց­նել 3-4 հատ լո­լիկ, 5 րո­պե եռաց­նել, լց­նել բադ­րի­ջա­նի վրա՝ վեր­ջում ավե­լաց­նել մանր կտր­տած կա­նա­չի կամ մի­այն կա­րոս, 2-3 հա­տիկ ծե­ծած սխ­տոր, աղ, սև պղ­պեղ: 
Մա­տու­ցել ինչ­պես տաք, այն­պես էլ սա­ռը վի­ճա­կում:

2. 1 կգ բադ­րի­ջա­նը լվա­նալ, կտ­րել բա­րակ շեր­տե­րով, վրան աղ ցա­նել և թող­նել մո­տա­վո­րա­պես մեկ ժամ, որից հե­տո լավ լվա­նալ, ձեռ­քով քա­մել՝ ջրա­յին մա­սը հե­ռաց­նե­լու հա­մար: 1 բա­ժակ ալ­յու­րը խառ­նել սև կամ կար­միր պղ­պե­ղի հետ, բադ­րի­ջան­նե­րը եր­կու կող­մից թա­թա­խել դրա մեջ և բու­սա­կան յու­ղով տա­պա­կել:
Մա­տու­ցել տաք վի­ճա­կում:

3. Տա­պա­կած բադ­րի­ջա­նին կա­րե­լի է խառ­նել տա­պա­կած կար­տո­ֆիլ, տա­պա­կած սո­խին խառ­նել մանր կտր­տած հա­մեմ, կա­նաչ կծու պղ­պեղ, թող­նել մի քիչ շո­գե­խաշ­վի և լց­նել տա­պա­կած բադ­րի­ջան­նե­րի ու կար­տո­ֆի­լի վրա:
Մա­տու­ցել և՛ տաք, և՛ սա­ռը վի­ճա­կում:

Խորոված բադրիջանը մսով

1,5-2 կգ բադ­րի­ջա­նը և 6-7 հատ կա­նաչ պղ­պե­ղը խո­րո­վել, մանր կտ­րա­տել, 2 գլուխ սո­խը յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել 4-5 հատ լո­լիկ, 2-3 րո­պե թող­նել կրա­կին, ապա լց­նել բադ­րի­ջա­նի վրա: 0,5 կգ տա­վա­րի փա­փուկ մի­սը աղալ, ավե­լաց­նել սև պղ­պեղ, աղ և տա­պա­կել ոչ շատ խոր կաթ­սա­յի մեջ: Երբ պատ­րաստ լի­նի, վրան լց­նել խո­րո­ված զանգ­վա­ծը, լավ խառ­նել, 5 րո­պե եռաց­նել և մա­տու­ցել տաք վի­ճա­կում՝ վրան ցա­նե­լով կտր­տած խա­ռը կա­նա­չի:

Բադրիջանը մսով ու սն­կով

1,5 կգ սմ­բուկ, 0,5 կգ փա­փուկ միս, 0,5 կգ սունկ, 2-3 պճեղ սխ­տոր, թթ­վա­սեր, կա­րոս, կա­րագ, բու­սա­կան յուղ, աղ, սև պղ­պեղ
Սմ­բու­կը լվա­նալ, եր­կա­րու­թյամբ բա­ժա­նել եր­կու մա­սի, վրան աղ ցա­նել, թող­նել 30 րո­պե, որից հե­տո լավ լվա­նալ, մի­ջու­կը հա­նել, լց­նել առան­ձին ամա­նի մեջ: Մի­սը խաշ­ել, մանր կտ­րա­տել: 
Սուն­կը լվա­նա­լուց հե­տո մանր կտ­րա­տել և բու­սա­կան յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել մի­սը, սմ­բու­կի մի­ջու­կը, սխ­տո­րը, կա­րո­սը, աղ, պղ­պեղ, թթ­վա­սեր, ամ­բողջ զանգ­վա­ծը լավ խառ­նել, լց­նել սմ­բու­կի մեջ, յու­րա­քանչ­յուր սմ­բու­կի վրա կա­րագ դնել, շա­րել թի­թեղ­յա թա­վա­յի մեջ և մեղմ կրա­կով եփել ջե­ռո­ցում:
Մա­տու­ցե­լուց առաջ երե­սին ցա­նել թարմ կա­նա­չի, կող­քե­րը զար­դա­րել թարմ լո­լի­կով ու կա­նաչ պղ­պե­ղով:

Կատեգորիա: Կերակրատեսակներ | Ավելացրեց: armenlur (26.01.2013)
Դիտումներ: 10835 | Տեգեր: ձու, սունկ, միս, տապակա, բադրիջան, նախուտեստ, գազար, սմբուկ | - Վարկանիշ -: 3.6/7