Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Արքայական տորթ

1. ԱՐՔԱՅԱԿԱՆ ՏՈՐԹ «ՄԻԼԻՈՆԱՏԵՐ»

Ա. 200 գր կարագը հարել մինչև սպիտակելը: 5 ձվի դեղնուցը 1 թեյի բաժակ շաքարավազի հետ դարձնել գոգլի, ավելացնել 0,5 թ/գ սոդա խառնած 200 գր թթվասեր, հարած կարագը, լավ խառնել, ավելացնել մի պտղունց աղ, 3 թ/բ ալյուր, հունցել և թողնել մի քիչ խմորը հանգստանա:

Բ. 5 ձվի սպիտակուցը 1 թ/բ շաքարավազի հետ դարձնել բեզե, դնել սառը տեղում:

Գ. 1 թ/բ մանրացրած ընկույզին խառնել 5-6 հատ ծեծած հիլ (կարդամոն), որից հետո ամանի հատակին և կողքերին յուղ քսել, վրան դնել յուղաթուղթ (կալկա), երեսին և կողքերին դարձյալ յուղ քսել և խմորը հավասարաչափ լցնել և միջին կրակով թխել: Կիսաեփ վիճակում հանել, մի քիչ սառեցնել, բարակ շերտով ջեմ քսել, վրան լցնել ընկույզը, ապա բեզեն, 10-15 րոպե կրկին դնել ջեռոցը: 

Թխվելուց հետո կտրել հաջորդ օրը:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 1856 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0