Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Բեզեն ընկույզով
8 ձուն 1,5 թ/բ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 150 գր կարագ, 2 թ/բ թթվասեր՝ 1 թ/գ սոդա խառնած, 1 ճ/գ քացախ, մի պտղունց աղ, 2,5 թ/բ ալյուր, լավ խառնել: Եթե խմորը թույլ ստացվի, ավելացնել մի քիչ ալյուր: Այնուհետև վերցնել խոր ու լայն կաթսա, հատակին ու կողքերին յուղ քսել, խմորը լցնել ու մեղմ կրակով 20 րոպե թխել ջեռոցում, որից հետո հանել: 4 ձվի սպիտակուցը հարել մինչև փրփրելը, քիչ-քիչ ավելացնել 1 թ/բ շաքարավազ՝ չընդհատելով հարելը: 

Պատրաստի բեզեին ավելացնել 1 թ/բ ծեծած ընկույզ, լավ խառնել, լցնել տորթի վրա, կրկին դնել ջեռոցը և մեղմ կրակով թխել մինչև բաց վարդագույն դառնալը:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 1071 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0