Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Բուլկիներ
ԿԻՏՐՈՆՈՎ ԲՈՒԼԿԻ

3 ձուն 1 թ/բ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 50 գրամ կարագ, 500 գր. կաթնաշոռ, 200 գր թթվասեր, որին պետք է խառնել 1 թ/գ սոդա, մի պտղունց աղ, վանիլին, 1 հատ կիտրոնը քամել զանգվածի վրա և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր: Այն բաժանել մանր գնդերի, յուրաքանչյուրի երեսին ձու քսել և միջին կրակով թխել:


ՄՍՈՎ ԲՈՒԼԿԻ

2 ձուն 2 թ/գ շաքարավազի հետ հարել, ավելացնել 150 գ կարագ, խառնել, վրան լցնել 1 թ/բ մածուն, մի պտղունց աղ և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Մեկ ժամ սառնարանում պահելուց հետո խմորը գրտնակով բացել 5 մմ հաստությամբ, վրան ցանել 1 թ/գ սոդա, ռուլետի պես փաթաթել, նույնը կրկնել երկրորդ անգամ, ապա բաժանել գնդիկների, 15-20 րոպե թողնել սեղանին, որ խմորը հանգստանա, գնդերը բացել, վրան լցնել միջուկից, փակել, երեսին ձու քսել և միջին կրակով թխել ջեռոցում:
Միջուկ։ Պատրաստել նույն կերպ, ինչպես բարակաբլիթի համար։ 


ՉԱՄԻՉՈՎ ԲՈՒԼԿԻ

Ասես խռով մի մանչուկ՝ 
Զայրացել Է, կարմրել, 
Եվ դրանից խիստ փքվել։
Քաղցրանում Է չամիչով,
Նաև մի քիչ շաքարով, 
Ինչպես փոքրիկ երեխան, 
Սիրելի Է անսահման։

200 գրամ կաթնաշոռ
1 թեյի բաժակ շաքարավազ
100 գրամ չամիչ
100 գրամ թթվասեր
0,5 թեյի գդալ սոդա
2 ձու
ալյուր

Պատրաստման եղանակը                     

Վերցնել 200 գր կաթնաշոռ, խառնել մի քիչ շաքարավազ և չամիչ, 100 գր թթվասեր՝ 0,5 թ/գ սոդայով, 2 հարած ձու, 1 թ/բ շաքարավազ: Այս բոլորը լավ խառնել, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի ձեռքի մեջ հազիվ բռնվող, սակայն չկպչող թույլ խմոր: Բաժանել մանր գնդերի (ընկույզից մի քիչ մեծ) և թխել ջեռոցում: Խմորը վերցնելիս ձեռքերը պետք է ալյուրոտել:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (06.03.2013)
Դիտումներ: 2892 | Տեգեր: մսով ուտեստներ, խմորեղեն, Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 0.0/0