Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Կալա
Սա էլ դարձավ անուշեղեն,
Անվանեցին խմորեղեն՝
Ծաղկի նման ու բնական։
Սեղաններին ձեր տոնական
Տորթի կողքին չարժե դնել,
Քանզի շատ է այն հասարակ:
Թխվածքներից մի «փունջ» կազմեք,
Դրա վրա «Կալա» դրեք:
Գեղեցիկ է տեսքը նրա
Եվ էժան է ծախսը դրա, 
Մեջը չկան սերուցք, կարագ,
Պատրաստվում է հեշտ ու արագ:

4 ձուն 1 թեյի բաժակ շաքարավազի հետ դարձնել գոգլի, ավելացնել 1 թեյի բաժակ ալյուր, հունցել, բաժանել մանր գնդերի, գրտնակով բարակ բացել յուրաքանչյուրը և թխել, ջեռոցից հանելուց հետո տաք վիճակում ծալել կալայի պես՝ ծալքի մեջ դնելով ելակ, կեռաս և այլն:





Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 4054 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 3.0/2