Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Կորժիկ
Անվնաս է, կլորիկ,
Ոչ փխրուն է, ոչ էլ չոր,
Համեղ, էժան ու փափլիկ։
Կերեք դուք այն ամեն օր,
Լավ է ամեն երեկո
Մի թաս մածուն, մի կորժիկ,
Դրանից էլ լավ ընթրի՞ք։ 

2 թեյի բաժակ ալյուր
200 գրամ թթվասեր
0,5 թեյի գդալ սոդա   
100 գրամ կարագ
3-4 թեյի գդալ շաքարավազ
մի պտղունց աղ

Պատրաստման եղանակը

2 բաժակ ալյուրը լցնել սեղանին, մեջտեղում փոս անել, լցնել 2/3 բաժակ թթվասեր՝ 0,5 թեյի գդալ սոդայի հետ խառնած, 1 ձու, 3 ճաշի գդալ շաքարավազ, մի պտղունց աղ, 100 գր. կարագ, հունցել, թողնել խմորը 10-15 րոպե հանգստանա, որից հետո գրտնակով բացել մոտավորապես 0,5 սմ հաստությամբ և բաժակով կամ ձևավոր կտրիչով կտրտել, շարել նախապես յուղ քսած թիթեղի վրա, երեսին ձու քսել, պատառաքաղով մի քանի տեղ ծակծկել, որպեսզի փուչիկներ չառաջանան և 10-15 րոպե թխել տաք ջեռոցում:

Կորժիկն ստացվում է շատ համեղ, փափուկ և հաճելի, իսկ պատրաստման եղանակն անհամեմատ արագ և դյուրին է:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 3251 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 5.0/1