Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Շոկոլադ
2 թեյի բաժակ շաքարավազը լցնել 2 թեյի բաժակ ջրի մեջ, եփել մինչև պնդանալը (սառը ջրի մեջ կաթեցնելիս չլուծվի), ավելացնել մի քիչ կիտրոնի աղ: Սառչելուց հետո մեջը լցնել 1,5 թեյի բաժակ ծեծած ընկույզ, 4 ճաշի գդալ կակաո, 25-30 գր կարագ, լավ խառնել, մեկ թեյի բաժակ եռացրած կաթին ավելացնել մի պտղունց աղ, լցնել կակաոյով զանգվածի վրա և մեղմ կրակով մի քիչ տաքացնել, ապա լցնել նախապես յուղ քսած սկուտեղի կամ լայն ու հարթ որևէ ամանի մեջ և դանակով հարթեցնել: 

Կտրել սառչելուց հետո: 


ՇՈ­ԿՈ­ԼԱ­ԴԸ ՍԵ­ՐՈՒՑ­ՔՈՎ

150 գրամ շո­կո­լա­դի սա­լի­կը քե­րի­չով ման­րաց­նել, վրան լց­նել 150 գրամ ջուր (3/4 թե­յի բա­ժակ): Հինգ ձվի դեղ­նու­ցը 150 գրամ (3/4) շա­քա­րա­վա­զի հետ լավ հա­րել, ավե­լաց­նել 100 գրամ սե­րուցք: Այդ ամե­նը խառ­նե­լուց հե­տո լց­նել փոքր բա­ժակ­նե­րի մեջ դնել սառ­նա­րա­նը: 

Սառ­չե­լուց հե­տո մա­տու­ցել որ­պես զո­վա­ցու­ցիչ քաղց­րե­ղեն:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 1374 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 0.0/0