Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Թռչնի կաթ
Ա. 6 ձվի դեղնուցը 3-4 թեյի բաժակ շաքարավազի հետ հարել, ավելացնել 150 գր կարագ, 1,5 ճ/գ կակաո, երեք քառորդ թեյի բաժակ տաքացրած ու սառեցրած կաթ, 1 ճ/գ քացախ, 0,5 թեյի գդալ սոդայի խառնուրդ, 1-2 թեյի բաժակ ալյուր (ալյուրը քիչ-քիչ լցնել, որպեսզի պինդ խմոր չստացվի)։ Թխելուց առաջ ամանի հատակին յուղաթուղթ փռել, վրան և կաթսայի կողքերին յուղ քսել, որից հետո լցնել խմորը և թխել ջեռոցում՝ միջին կրակով: Թխվելուց հետո թուղթը հանել, իսկ տորթը կրկին դնել նույն ամանի մեջ: Ապա վերցնել 6 ձվի սպիտակուցը և 1 թեյի բաժակ շաքարավազի հետ բեզե դարձնել (սպիտակուցը մինչև օգտագործելը պահել սառնարանում: Բեզեն շատ լավ է ստացվում, եթե ձուն սառն է լինում): Սկզբում սպիտակուցը լավ փրփրացնել, մինչև ստացվի չծորացող զանգված, որից հետո միայն քիչ-քիչ ավելացնել շաքարավազը՝ չընդհատելով հարելը: Պատրաստի բեզեն բարակ շերտով քսել տորթի երեսին, իսկ մնացածը գունդ-գունդ լցնել տորթի վրա այնպես, որ իրար չկպչեն (հեռու-հեռու լցնել) և 40 րոպե դնել թույլ վառած ջեռոցում, որից հետո հանել և վրան անհավասար, անփույթ կերպով լցնել գլազուր: Ստացվում է գեղեցիկ ու համեղ տորթ:

Բ. 2 ձուն 1 բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 100 գր կարագ, իրար խառնած 1 ճաշի գդալ քացախ, 1 թեյի գդալ սոդա, 2 ճաշի գդալ մեղր, մեղմ կրակի վրա 3-5 րոպե խառնել մինչև փրփրելը, որից գույնը մգանալու է։ Կրակից իջեցնել, թողնել մի քիչ սառչի, ավելացնել 2,5-3,5 թեյի բաժակ ալյուր։ Ստացվում է ձեռքերին չկպչող փափուկ խմոր։ Այն բաժանել 4 մասի և առանձին-առանձին մեղմ կրակով թխել ջեռոցում։ Թխել ամանի հակառակ կողմով, որին պետք է լավ յուղ քսել, հետո ալյուր ցանել, նոր միայն ալյուրը փռել վրան։

ԿՐԵՄ. 1 թեյի բաժակ կաթը, 0,5 թեյի բաժակ շաքարավազը, 2 ճաշի գդալ ալյուրը խառնել և մեղմ կրակով եփել մինչև թթվասերի պնդության դառնալը և տաք վիճակում ավելացնել 200 գր կարագ, 1 հատ վանիլին։ Շերտերը միացնել և վրան լցնել տաք գլազուր։

Ստացվում է չափազանչ համեղ տորթ։


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 4350 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 5.0/1