Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Անժելա Դևիս»
3 թեյի բաժակ շաքարավազը 1 տուփից 3 թ/գ պակաս կակաոյի հետ լավ խառնել, որպեսզի կոշտուկներ չլինեն, ավելացնել 1 շիշ մածուն՝ 2 թեյի գդալ սոդա խառնած, 6 թեյի գդալ հալած կարագ, 4 հատ լավ հարած ձու, 3 թեյի բաժակ ալյուր: Ամբողջ զանգվածը լավ խառնել, բաժանել 2 մասի: Ամանի հատակին յուղաթուղթ փռել, վրան և ամանի կողքերին յուղ քսել և միջին կրակով թխել ջեռոցում: Սառչելուց հետո շերտերը միացնել կրեմով:

ԿՐԵՄ։ 2 ճ/գ ալյուրը 0,5 թ/բ շաքարավազի հետ խառնել այնքան, մինչև կոշտուկների վերանալը, ավելացնել 3 թ/գ կակաո, 2 թ/բ կաթ կամ ջուր և մեղմ կրակով եփել: Սառչելուց հետո մաս-մաս ավելացնել նախապես լավ հարած կարագի վրա (ամեն լցնելուց հետո լավ խառնել):
Տորթի երեսը ձևավորել կամ կրեմով, կամ մանր կտրատած շոկոլադով (նախընտրելի է քերիչով մանրացնել, որպեսզի շոկոլադի փշուրները հավասար և գեղեցիկ ստացվեն):


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 2507 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 1.0/1