Տորթ «Արջուկ» - Քաղցրավենիք - Պրակտիկ խոհանոց - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Արջուկ»
5 ձվի դեղնուցը 10-15 րոպե հարել 1 թ/բ շաքարավազի հետ, ավելացնել 250 գր կարագ, 0,5 թ/գ սոդա, 1 հատ վանիլին, մի պտղունց աղ և այնքան ալյուր, որ ստացվի չկպչող փափուկ խմոր: Այն բաժանել 3 մասի:

5 ձվի սպիտակուցը հարել մինչև փրփրելը, ավելացնել 0,5 թ/բ շաքարավազ, 1 թ/բ ծեծած ընկույզ, խառնել այնքան, մինչև զանգվածը դառնա միասեռ: Խմորի մի շերտը բացել, սպիտակուցով խառնուրդի կեսը լցնել վրան, ծածկել երկրորդ շերտով, մնացածը լցնել վրան, ծածկել երրորդ շերտով և թխել ջեռոցում՝ միջին կրակով:

Սառչելուց հետո երեսը պատել գլազուրով:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 1491 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0