Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Գարուն»
2 ձուն 1 թ/բ շաքարավազի հետ հարել, ավելացնել, 50 գր կարագ, 0,5 թ/գ սոդա, 100 գր ծեծած ընկույզ, 1 ճ/գ մեղր, 2 թ/բ ալյուր: Լավ խառնել, բաժանել 3 մասի և առանձին-առանձին թխել ջեռոցում՝ միջինից մի քիչ թույլ կրակով: Թխվելուց հետո սառեցնել և շերտերը միացնել կրեմով:

ԿՐԵՄ. Մի բանկա թթվասերը խառնել 3-4 թ/բ շաքարի փոշու հետ, լավ հարել, ավելացնել 50 գր կարագ, 100 գր ծեծած ընկույզ: Մինչև շերտերին քսելը կրեմը պահել սառնարանում:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 1779 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 1.0/1