Տորթ «Գիշեր-ցերեկ» - Քաղցրավենիք - Պրակտիկ խոհանոց - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Գիշեր-ցերեկ»
Որքան հաճախ այն թխեք, 
Այնքան սրտեր կգերեք, 
«Գիշերները» ձեր կյանքի
Կնմանվեն հեքիաթի։
Իսկ «ցերեկը» լավ պահեք ,
Մանուկներին այն տվեք։
Գիշեր-ցերեկ միացրեք
Ընտրիր մի տորթ պատրաստեք։

6 ձու
3 թեյի բաժակ շաքարավազ
300 գրամ կարագ
2 հատ 200 գրամանոց 
2,5 թեյի  բաժակ ալյուր 
1 թեյի գդալ սոդա
3-4 ճաշի գդալ կակաո
1 թեյի բաժակ ծեծած ընկույզ
 
Պատրաստման եղանակը

Ցերեկ. 6 ձվի դեղնուցը 1 թեյի բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 100 գրամ կարագ, 1 հատ թթվասեր՝ հետը 0,5 թեյի գդալ սոդա խառնած, 1 թեյի բաժակ ալյուր։ Ամբողջ զանգվածը լավ խառնել, լցնել հատակին յուղ քսած համապատասխան կաթսայի մեջ (ոչ շատ խորիզ) և միջին կրակով թխել ջեռոցում։

Գիշեր. 6 ձվի սպիտակուցը 1 թեյի բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 100 գրամ կարագ, 1 հատ թթվասեր՝ 0,5 թեյի գդալ սոդա խառնած, 3-4 ճաշի գդալ կակաո, 1 թեյի բաժակ ծեծած ընկույզ, 1 թեյի բաժակ ալյուր£ Այս բոլորը լավ խառնել և վերը նշված ամանով նույն կերպ թխել ջեռոցում։

Կրեմ. 2 ձուն 1 թեյի բաժակ շաքարավազի հետ մի քիչ հարել, ավելացնել 0,5
թեյի բաժակ ալյուր, 0,5 թեյի բաժակ եռացրած-սառեցրած կաթ (կամ սովորական ջուր), լավ խառնել և մեղմ կրակով եփել՝ շարունակ խառնելով, որպեսզի կոշտուկներ չառաջանան, կրակից վերցնելուց հետո ավելացնել 100 գրամ կարագ և վանիլին։ Սառչելուց հետո քսել շերտերին, տորթի երեսն ու կողքերը  նույնպես պատել կրեմով և ընկույզով (կամ տորթի փշրանքներով)։




Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 4162 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 5.0/2