Տորթ «Ժոզեֆինա» - Քաղցրավենիք - Պրակտիկ խոհանոց - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Ժոզեֆինա»
2 ձուն 1 թեյի բաժակ շաքարավազով լավ հարել, ավելացնել 100 գր կարագ, 200 գր թթվասեր, 0,5 թ/գ սոդա և այնքան ալյուր, որ ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր: Ստացված զանգվածը բաժանել 3 գնդի, մի փոքր գունդ էլ վերցնել, առանձին թխել երեսը զարդարելու համար: Շերտերը թխվելուց հետո միացնել ցանկացած ջեմով, երեսին բարակ շերտով ջեմ քսել ու զարդարել տորթի փշրանքներով կամ ծեծած ընկույզով: (Ի դեպ, վրան փշրանքներ շաղ տալու համար պետք չէ շատ կարմրացնել փոքր գունդը): 

Տորթի կողքերին նույնպես ջեմ քսել և պատել փշրանքներով:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 3133 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 2.0/1