Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Միգադո»
ՄԻԳԱԴՈ

200 գր թթվասերին խառնել 1 թ/գ սոդա և թողնել այդպես 1 ժամ: 2 ձուն 1թ/բ շաքարավազի հետ հարել, ավելացնել 200 գր կարագ, լավ խառնել ու լցնել թթվասերի վրա. ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի գրտնակով բացվող խմոր: Այն բաժանել 4-5 գնդի և միջին կրակով թխել ջեռոցում:

ԿՐԵՄ. 200 գր կարագը լավ հարել և մաս-մաս ավելացնել խտացրած կակաո (կամ խտացրած կաթին 1-2 ճաշի գդալ կակաո խառնել), 1 հատ վանիլին և դրանով շերտերը միացնել: Տորթի երեսը պատել փշրանքներով:


ՄԻԳԱԴՈ ԸՆԿՈՒՅԶՈՎ

200 գր կարագը 1 թ/բ շաքարավազով հարել մինչև սպիտակելը, մեկ-մեկ ավելացնել 3 ձու (ամեն մի ձվից հետո խառնել), 2.5 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ քացախ` մեջը 0.5 թ/գ սոդա խառնած, 1 թ/բ մանր կտրտած ընկույզ, 3 բաժակ ալյուր: Հունցելուց հետո խմորը բաժանել 3 գնդի և թխել: Սառչելուց հետո շերտերը միացնել կրեմով:

ԿՐԵՄ. 300 գր կարագը 1 բանկա խտացրած կաթի հետ լավ հարել (կաթը մաս-մաս ավելացնել կարագին), խառնել 2 ճաշի գդալ կակաո, 1 հատ վանիլին, 10-15 րոպե դնել սառնարանի մեջ: Տորթի երեսին կրեմ քսել և վրան ցանել ծեծած ընկույզ:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 1671 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 5.0/1