Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Պրահա»
2 ձուն 1 թ/բ շաքարավազով լավ հարել, ավելացնել 1 հատ թթվասեր, 0,5 թ/գ սոդա, 0,5 բանկա խտացրած կակաո (եթե խտացրած կաթ է, ավելացնել 2 ճաշի գդալ կակաո), 1,5 թ/բ ալյուր: Ստացվում է ծորացող զանգված: Լավ խառնել մինչև միասեռ դառնալը: Խմորը լցնել նախապես յուղ քսած ոչ շատ խոր ամանի մեջ և մեղմ կրակով թխել ջեռոցում:

ԿՐԵՄ. 200 գր կարագը լավ հարել, խտացրած կակաոյի մնացած կեսը աստիճանաբար ավելացնել կարագին՝ չընդհատելով խառնելը: Տորթը սառչելուց հետո հորիզոնական ուղղությամբ կտրել մեջտեղից, կրեմ քսել, ծածկել երկրորդ շերտով, երեսին նույնպես կրեմ քսել, վրան փախլավայի ձևով գծեր քաշել:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 2228 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0