Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Շաբաթ»
4 ձուն մի քիչ հարել, ավելացնել 1 թ/բ շաքարավազ, 1 ճ/գ մեղր, 1,5 թ/գ սոդա, 100 գր կարագ: Ամբողջ զանգվածը լավ խառնել և ամանը 7-10 րոպե դնել եռացող ջրի մեջ` շարունակ խառնելով, մինչև միասեռ զանգված դառնա: Այնուհետև մի քիչ սառեցնել, ավելացնել 4-5 թ/բ ալյուր: Հունցելուց հետո խմորը բաժանել 7 մասի և առանձին-առանձին թխել` նախապես թիթեղին (կամ թխելու ամանի հատակին) յուղաթուղթ դնելով: Թխվում է շատ արագ:

ԿՐԵՄ. 1 թ/բ շաքարավազը 2 ճ/գ ալյուրի հետ լավ խառնել, ավելացնել 1 ձու, 2 թ/բ եռացրած-սառեցրած կաթ և մեղմ կրակով եփել: Սառչելուց հետո մաս-մաս ավելացնել 200 գր լավ հարած կարագին: 

Շերտերը միացնել կրեմով, իսկ տորթի երեսին գլազուր լցնել:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 2121 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0