Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Զարուհի»
300 գր կարագը 0,5 թ/բ շաքարի փոշու կամ շաքարավազի հետ հարել մինչև սպիտակելը, աստիճանաբար ավելացնել 250 գր թթվասեր (ամեն անգամ լցնելիս խառնել)՝ նախապես թթվասերին խառնելով 0,5 թ/գ սոդա: Ստացված զանգվածը լավ խառնելուց հետո ավելացնել 4 թ/բ ալյուր և հունցել ձեռքերին չկպչող փափուկ խմոր: Այն բաժանել երկու մասի, բացել յուղ քսած թիթեղի վրա՝ մատի հաստությամբ և միջին կրակով թխել ջեռոցում:
Թխվելուց հետո սառեցնել, շերտերը միացնել կրեմով: Երեսին ու կողքերին նույնպես կրեմ քսել և ձևավորել տորթի փշրանքներով կամ ծեծած ընկույզով: Կտրել հաջորդ օրը, որպեսզի կրեմը ներծծվի:

ԿՐԵՄ. 200 գր կարագը հարել մինչև սպիտակելը, քիչ-քիչ ավելացնել 0,5 բանկա խտացրած կաթ, 1 հատ վանիլին:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 1152 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0