Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Զամբյուղ
ԶԱՄԲ­ՅՈՒՂ-ԹԽ­ՎԱԾՔ 
(տո­նա­կան)

Զա­նա­զան մի­ջո­ցա­ռում­նե­րի և հատ­կա­պես տո­նա­կան օրե­րին հյու­րա­սի­րու­թյան սե­ղա­նին առանձ­նա­հա­տուկ շուք են տա­լիս տն­տե­սու­հու պատ­րաս­տած զամբ­յուղ-թխ­վածք­նե­րը: Ստորև առա­ջար­կում ենք դրանց պատ­րաստ­ման եր­կու եղա­նակ, որը, հա­մոզ­ված ենք, սի­րով կըն­դուն­վի նրանց կող­մից, ով­քեր սի­րում են գե­ղեց­կու­թյուն և հյու­րա­սի­րու­թյուն, մա­նա­վանդ, որ նման թխ­վածք­նե­րի պատ­րաս­տե­լը առանձ­նա­կի ջանք ու ժա­մա­նակ չի պա­հան­ջում: 
Զամբ­յուղ-թխ­վածք­նե­րը աչք շո­յող տեսք են ու­նե­նում, երբ բռ­նակ­նե­րով են լի­նում, հա­մեղ են, իսկ պատ­րաս­տե­լը՝ և՛ դյու­րին, և՛ հա­ճե­լի:

Թե մեծ և թե՛ փոքր զամբ­յուղ­նե­րի բռ­նակ­նե­րը նույն խմո­րով են պատ­րաստ­վում: Ահա այն.
1 ձուն հա­րել 1 սուր­ճի բա­ժակ շա­քա­րա­վա­զի հետ, ավե­լաց­նել սուր­ճի լի­քը բա­ժակ մա­ծուն (առանց սո­դա­յի) և այն­քան ալ­յուր, որ ստաց­վի պինդ խմոր: Այն չչո­րա­նա­լու հա­մար սր­բի­չով ծած­կել ու 20-30 րո­պե թող­նել հանգս­տա­նա, գրտ­նա­կով բա­ցել 3-5 մմ հաս­տու­թյամբ, ապա դա­նա­կով կտ­րել 2-4 սմ լայ­նու­թյամբ, երկարությունը Ձեր ու­նե­ցած կա­ղա­պա­րի (ֆոր­մա­յի) չա­փով, բռ­նա­կի կո­րու­թյուն տալ և մեղմ կրա­կով թխել ջե­ռու­ցում՝ մինչև վար­դա­գույն դառ­նա­լը: Բռ­նակ­նե­րը նպա­տա­կա­հար­մար է նա­խա­պես թխել, քա­նի որ դրանք կա­րող են 5-15 օր նույն թար­մու­թյամբ պահ­պան­վել և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում օգ­տա­գոր­ծել՝ թխե­լու հա­մար առանց ժա­մա­նակ վատ­նե­լու:
Նշենք, որ թե՛ տոր­թե­րը, և թե՛ կրե­մով այլ թխ­վածք­նե­րը զար­դա­րե­լու, գե­ղե­ցիկ ծա­ղիկ­նե­րով ձևավո­րե­լու հա­մար առա­ջար­կում ենք ստորև բեր­վող կրե­մը, որը և՛ հա­մեղ է, և՛ կան­գուն, և՛, որ ամե­նա­կարևորն է, անվ­նաս, քա­նի որ այն իր մեջ չի պա­րու­նա­կում ձու և կաթ, հետևաբար թխ­ված­քը կա­րող է պահ­պան­վել եր­կար:

ԿՐԵՄ. 1,5 թե­յի բա­ժակ շա­քա­րա­վա­զը 0.5 թե­յի բա­ժակ սա­ռը ջրով դնել կրա­կին, եռաց­նել այն­քան, որ սառ­չե­լուց հե­տո մեղ­րի պես ծո­րա­ցող զանգ­ված ստաց­վի: Միք­սե­րով 200-300 գրամ կա­րա­գը լավ հա­րել և շա­քա­րահ­յու­թը թե­յի գդա­լով մաս-­մաս ավե­լաց­նել՝ չընդ­հա­տե­լով հա­րե­լը, մինչև շա­քա­րահ­յու­թի ներծծ­վե­լը և կր­կին լց­նել հա­ջորդ գդա­լը, աս­տի­ճա­նա­բար պա­կա­սեց­նե­լով հյու­թի քա­նա­կը, որ­պես­զի կրե­մը չկտր­վի: Դրա­նից խու­սա­փե­լու հա­մար շուտ-­շուտ ստու­գեք կրե­մի քաղց­րու­թյու­նը: Եթե այն հա­մա­պա­տաս­խա­նում է Ձեր ցան­կու­թյա­նը, ու­րեմն պատ­րաստ է: Վեր­ջում ավե­լաց­նել մի հատ վա­նի­լին: Խմո­րե­ղե­նը կրե­մով զար­դա­րե­լուց կամ թխ­ված­քի շեր­տե­րը մի­աց­նե­լուց առաջ խոր­հուրդ ենք տա­լիս կրե­մը սառ­նա­րան չդ­նել, այ­լա­պես ստիպ­ված կլի­նեք կր­կին հա­րել: Եթե վեր­ջում ավե­լա­նա, հոգ չէ, դրեք սառ­նա­րա­նը կամ քսեք հա­ցին և տվեք երե­խա­նե­րին, որոնք շատ մեծ հա­ճույ­քով են այն վա­յե­լում, քա­նի որ նման է հա­մեղ պաղ­պա­ղա­կի:
Նույն­պի­սի կրեմ կա­րե­լի է պատ­րաս­տել նաև հետևյալ կերպ: Կա­րա­գը միք­սե­րով սպի­տա­կեց­նել, ավե­լաց­նել 200 գ կա­րա­գի հա­մար 1 թե­յի բա­ժակ շա­քա­րա­վազ և ձեռ­քով հա­րել՝ շա­րու­նակ մաս-­մաս (սկզ­բում 1 ճաշ­ի գդալ, այ­նու­հետև 1 թե­յի գդել) ավե­լաց­նե­լով աղբ­յու­րի սո­վո­րա­կան սա­ռը ջուր, մինչև շա­քա­րա­վա­զի հալ­վե­լը: Վեր­ջում ավե­լաց­նել 1 հատ վա­նի­լին: 

Ստաց­վում է անվ­նաս և հա­մեղ կրեմ:


ՄԵԾ ԶԱՄԲ­ՅՈՒՂ

Այն պատ­րաս­տե­լու հա­մար թխել սո­վո­րա­կան բիսք­վի­տից տորթ:

5 ձուն 1 թե­յի բա­ժակ շա­քա­րա­վա­զով դարձ­նել գոգ­լի, այն­քան հա­րել, որ­պես­զի ողջ զանգ­վա­ծը 3-4 ան­գամ ավե­լա­նա և սպի­տա­կի: Ստաց­ված գոգ­լի­ին աս­տի­ճա­նա­բար ավե­լաց­նել 1 թե­յի բա­ժակ ալ­յուր, ամեն ան­գամ ալ­յու­րը լց­նե­լիս լավ խառ­նել: Եթե ու­զում եք մեծ տորթ թխել, ամեն ան­գամ հա­վա­սար չա­փով 5 ձու, 1 բա­ժակ շա­քա­րա­վազ, 1 բա­ժակ ալ­յուր ավե­լաց­րեք, այ­սինքն՝ տորթ՝ տա­սը ձվով, 15 ձվով, 20 ձվով և այլն: Մեծ տորթ թխե­լու հա­մար պետք է վերց­նել ավե­լի մեծ կաթ­սա, սա­կայն խո­րու­թյու­նը լի­նի 10-15 սմ: Նա­խա­պես հա­տա­կին դնել յու­ղա­թուղթ (կալ­կա), վրան և կաթ­սա­յի կող­քե­րին յուղ քսել և նոր մի­այն խմո­րը լց­նել, հե­տո սր­բի­չով ծած­կել, կա­փա­րի­չով փա­կել և ան­պայ­ման թխել ոչ թե ջե­ռո­ցում, այլ գա­զի կամ նավ­թա­վա­ռի վրա՝ նա­խա­պես կաթ­սա­յի տակ ցանց դնել (կլոր և անց­քե­րով ցանց): Թխել մեղմ կրա­կով, մո­տա­վո­րա­պես 40 րո­պե՝ 10 ձվով տոր­թը: Կա­փա­րի­չը չբա­ցել մինչև ձվա­ծե­ղի հոտ չզ­գաք: Թխ­վե­լուց հե­տո տոր­թը հեշ­տու­թյամբ կա­րե­լի է շուռ տալ սր­բի­չի վրա, ապա հա­մա­պա­տաս­խան սկու­տե­ղի: Սառ­չե­լուց հե­տո մեջ­տե­ղից հո­րի­զո­նա­կան ուղ­ղու­թյամբ կտ­րել, առաջին շեր­տին մի քա­նի ճաշ­ի գդալ մու­րա­բա­յի՝ ջրով նոս­րա­ցած հյութ շաղ տալ կամ ուղ­ղա­կի քաղցր շա­քա­րա­ջուր, այ­նու­հետև կրեմ քսել, ծած­կել երկրորդ շեր­տով, երե­սին ու կող­քե­րին բա­րակ շեր­տով կրեմ քսել, որից հե­տո հրուշ­ա­կե­ղե­նի հա­մար նա­խա­տես­ված նե­րար­կի­չով և զա­նա­զան ձևավոր ֆոր­մա­նե­րի օգ­նու­թյամբ զար­դա­րել: 

Մինչև զար­դա­րե­լը տոր­թի աջ և ձախ կող­մե­րում կրե­մից մե­կա­կան մեծ ծա­ղիկ տե­ղադ­րել, պատ­րաս­տի բռ­նա­կը, որը պետք է հա­մա­պա­տաս­խա­նի կաթ­սա­յի տրա­մագ­ծին, կրե­մով զար­դա­րել և ամ­րաց­նել տոր­թին, որից հե­տո շա­րու­նա­կել տորթի ձևավո­րե­լը:


ՓՈՔՐ ԶԱՄԲ­ՅՈՒՂ

Խմո­րի հա­մար վերց­նել 10 ձվի դեղ­նուց և 1,5 թե­յի բա­ժակ շա­քա­րա­վա­զի հետ լավ հա­րել, ավե­լաց­նել 400 գրամ կա­րագ, 5-6 թե­յի բա­ժակ ալ­յուր, վա­նի­լին, մի պտ­ղունց աղ և հուն­ցել չկպ­չող փա­փուկ խմոր: Թխել հա­տուկ, կեք­սի հա­մար նա­խա­տես­ված կա­ղա­պա­րով (ֆոր­մա): Դրանք վա­ճառ­քում կան, կա­րե­լի է ընտ­րել և մի­ջին չափ­սի ֆոր­մա­ներ, դրանց տա­կը և կող­քե­րին յուղ քսել, խմո­րից փոքր գն­դիկ­նե­րը ձեռքով բացել այն­պես, որ թա­սի ձև ստա­նան, քա­նի որ թխ­վե­լուց հե­տո զամբ­յու­ղի մե­ջը կրե­մով զա­նա­զան ծա­ղիկ­ներ պետք է տե­ղադ­րել, կա­րե­լի է բե­զե­ից փոքր սն­կեր պատ­րաս­տել կամ ՙէկ­լե­րի՚ խմո­րից թե՛ ծա­ղիկ­ներ (նե­րար­կի­չով), և թե՛ սունկ:
Զար­դա­րե­լիս պատ­րաս­տի զամբ­յու­ղի եր­կու եզ­րե­րին՝ աջ և ձախ կող­մե­րում, կրե­մով ծա­ղիկ տե­ղադ­րեք և դրանց մեջ ամ­րաց­րեք բռ­նա­կը: Փոքր զամբ­յուղ­նե­րի դեպ­քում հարկ չկա բռ­նա­կը կրե­մով զար­դա­րել: 

Խմո­րը չա­փա­զանց փխ­րուն է և հա­մեղ, տեսքն էլ՝ աչք շո­յող:

Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (10.03.2013)
Դիտումներ: 2406 | Տեգեր: Ամանորյա խոհանոց, Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 0.0/0