Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Ճաշեր

Մակարոն
ՄԱ­ԿԱ­ՐՈ­ՆԸ ԲԱՆ­ՋԱ­ՐԵ­ՂԵ­ՆՈՎ

1 կգ տա­վա­րի մի­սը մանր կտ­րա­տել և տա­պա­կել յու­ղով, ավե­լաց­նել աղ, 3 գլուխ սոխ, սև և կար­միր պղ­պեղ, մի քիչ ար­գա­նակ, կա­փա­րի­չով կաթ­սան փա­կել և 10-15 րո­պե շո­գե­խաշ­ել: Մի­սը կա­րե­լի է տա­պա­կել նաև թեթևակի խաշ­ե­լուց հե­տո: Նա­խա­պես խաշ­ած մա­կա­րո­նը լց­նել սկու­տե­ղի մեջ, վրան լց­նել քե­րի­չով անց­կաց­րած 200 գրամ պա­նիր: Մեջ­տե­ղում լց­նել մանր կտ­րա­տած կա­րոս, լո­լիկ, 3 հատ կա­նաչ պղ­պեղ, իսկ կող­քե­րից երևացող մա­կա­րո­նի վրա լց­նել շո­գե­խաշ­ած մի­սը: 

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում:

ՄԱ­ԿԱ­ՐՈ­ՆԸ ՊԱՆ­ՐՈՎ

700 գրամ մա­կա­րո­նը խաշ­ել, ջու­րը թա­փել, ջե­ռո­ցի մեջ դր­վող թի­թե­ղի կամ մի քիչ ավե­լի խոր ամա­նի մեջ կա­րագ կամ յուղ դնել, վրան հա­վա­սա­րա­պես լց­նել մա­կա­րո­նը, այ­նու­հետև քե­րի­չով անց­կաց­րած «Լո­ռի» պա­նիր, թթ­վա­սեր (200 գր), իսկ երե­սին լց­նել լավ հա­րած 5 ձու և ջե­ռո­ցում մեղմ կրա­կով եփել: 

Երբ դառ­նա վար­դա­գույն, հա­նել, կտ­րա­տել քա­ռա­կու­սի կամ փախ­լա­վաձև և մա­տու­ցել տաք վի­ճա­կում՝ վրան կա­նա­չի կտ­րա­տած:
Կատեգորիա: Ճաշեր | Ավելացրեց: armenlur (26.01.2013)
Դիտումներ: 3358 | Տեգեր: խոհանոց, մսով, պանիր, մակարոն | - Վարկանիշ -: 3.3/3