Ծնվել է 1959 թ. ապրիլի 22-ին:
1976 թ. ոսկե մեդալով ավարտել է Երեւանի հ.118 միջն. դպրոցը:
1976-1980 թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի Ժողովրդական
տնտեսության ինստիտուտը` տնտեսագետ որակավորմամբ:
1980-1982 թթ. - ծառայել է սովետական բանակում:
1982-1992 թթ. - գիտա-մանկավարժական գործունեություն ԵրԺՏԻ-ում:
1982-1990 թթ. - աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում`տնտեսագետ,
տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ:
1990-1992 թթ. - աշխատել է «Մարս» արտադրական միավորումում`բաժնի վարիչ, գլխավոր
տնօրենի տեղակալ:
1990-1995 թթ. պատգամավորների Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր
1992 դեկտեմբեր-1996 փետրվար - պատգամավորների Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր
կոմիտեի նախագահ:
1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1996-1998 թթ. - ՀՀ Նախագահի
խորհրդական:
2000 թ․ - «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման
կենտրոնի հիմնադիր անդամ։
2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։
2008-13 թթ. - Հայ ազգային կոնգրեսի` Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի
տնտեսական հանձնախմբի անդամ։
2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ։
Գիտական, մասնագիտական հոդվածների, ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների եւ հրապարակումների հեղինակ է:
Ամուսնացած է: Ունի երկու զավակ: