հասարակական, քաղաքական, պետական գործիչ, արձակագիր, հրապարակախոս
ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին` Նոյեմբերյանի Կոթի գյուղում
1966-69 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1974թ.-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանը` բանասերի որակավորմամբ: 1983 թ.-ին լույս է տեսել «Կիրակի» ընդհանուր վերնագրով պատմվածքների առաջին ժողովածուն: Հայաստանի գրողների միության անդամ է։
1988 թ-ից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1990–1992 և 1997–2000թթ. ՀՀՇ վարչության նախագահ, 1990–1992թթ.-ին Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1992-1996 թթ. ՀՀ Ներքին Գործերի նախարար, 1996-98թթ. Երևանի քաղաքապետ: 1996 – 1999թթ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր: 1999թ. վերընտրվում է պատգամավոր: 2000թ. խորհրդարանը` նիստերին անհարգելի կերպով չմասնակցելու պատճառաբանությամբ Սիրադեղյանին զրկում են պատգամավորի անձեռնմխելիությունից, ապա` պատգամավորական մանդատից: Շինծու մեղադրանքով գտնվում է միջազգային հետախուզման մեջ։
Վանո Սիրադեղյանի գրքերը թարգմանվել են վրացերեն: 2010 թ. Վիեննայում Հերբերտ Մաուերի թարգմանությամբ գերմաներեն 2000 օրինակով լույս է տեսել հայ ժամանակակից տաս գրողների գործերից կազմված անթոլոգիան, որտեղ տեղ է գտել նաև Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» պատմվածքը:
wՀղումներ ՀոդվածներՀարցազրույցներ Նամակներ
|