Վլադիմիր Վիսոցկի (ռուսերեն՝ Владимир Семёнович Высоцкий) ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան
հունվարի 25, 1938 – հուլիսի 25, 1980
Վլադիմիր Վիսոցկին չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում և մեծ հետք է թողեց ռուսական մշակույթում։
Վիսոցկին ծնվել է Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ` Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում: Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք: Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերում: 1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան: Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի: 1970-ին համերգներ է տվել Հայաստանում: Ամուսնացած է եղել Մարինա Վլադիի հետ:
Կինոդերեր
Ինտերվենցիա Ծառայում էին երկու ընկեր Տայգայի տիրակալը Վտանգավոր հյուրախաղեր Վատ լավ մարդը Միակը Հորիզոնական Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց Հանդիպման վայրը փոխել չի կարելի Փոքրիկ ողբերգություններ
Գրքեր
Հուշարձան: Բանաստեղծ. ժղվ. (հայերեն և ռուսերեն լեզուներով) Թարգմ.`Հ.Սարոյան Եր.: Հեղինակային հրատ., 2007.-400 էջ Բանաստեղծություններ /Թարգմ.`Հ.Սարոյան Ե.:Արամազդ,1999.-192 էջ
Հայերեն թարգմանություններ
|