Օրը կգա, բարին՝ հետը - ԲԱ­ՐԱ­ԿԱԲ­ԼԻԹ
(բլին­չիկ)

3-4 ձու, 1 ճաշ­ի գդալ հա­լած յուղ, 1 ճաշ­ի գդալ ձեթ, 10 ճաշ­ի գդալ ալ­յուր (մի­ջին բարձ­րու­թյան), 0,5 լիտր գոլ կաթ, աղ, սև պղ­պեղ, 5 հատ խոշ­որ սոխ, 700 գ փա­փուկ միս

Խմո­րը: Էմա­լա­պատ ամա­նի մեջ ձուն կոտ­րել, լավ­ հա­րել, ավե­լաց­նել յուղ, ձեթ, աղ, ալ­յուր և աս­տի­ճա­նա­բար լց­նել կա­թը, խառ­նել այն­քան, մինչև դառ­նա մի­ա­սեռ զանգ­ված (կա­րե­լի է մա­ղով քա­մել), որից հե­տո թխել բլիթ­նե­րը: Լավ տա­քաց­րած թա­վա­յի հա­տա­կին մի­այն մեկ ան­գամ ձեթ քսել և հա­մա­պա­տաս­խան չա­փի շ­ե­րե­փով խմո­րը լց­նել և ձեռ­քի արագ շար­ժու­մով թա­վան պտ­տեց­նել այն­պես, որ­պես­զի խմո­րը հա­վա­սա­րա­չափ տա­րած­վի ողջ մա­կե­րե­սով, 1-2 րո­պե կրա­կին պա­հե­լուց հե­տո բ­լի­թը շուռ տալ, սա­կայն չթող­նել, որ շատ կարմ­րի: Ստաց­վում է շատ նուրբ բլիթ: Վեր­ջաց­նե­լուց հե­տո յու­րա­քանչ­յուր բլի­թի մեջ մսից պատ­րաս­տած լցո­նը դնել և փա­թա­թել այն­պես, որ­պես­զի միսն ամ­բող­ջա­պես փակ­վի, որից հե­տո յու­ղով տա­պա­կել և մա­տու­ցել տաք վի­ճա­կում:

Լցո­նը: Մի­սը խաշ­ել, աղալ (կա­րե­լի է հում վի­ճա­կում), տա­պա­կել յու­ղով, ըն­թաց­քում ավե­լաց­նել սո­խ, աղ, սև պղ­պեղ, մանր կտ­րա­տած կա­րոս: Եթե մի­սը քիչ լի­նի կա­րե­լի է լցո­նին խառ­նել եփած բրինձ: