ՁԱՅՆ

Երա­զում հա­ճե­լի, հան­գիստ ձայն լսե­լը հաշ­տու­թյան և հա­մա­ձայ­նու­թյան նշան է:
Գո­ռա­լու տո­նով կո­պիտ ձայ­նե­րը տհա­ճու­թյուն­ներ են գուշ­ա­կում:
Երա­զում ինչ­-որ մե­կի լա­ցող ձայ­նը ձեզ կս­տի­պի մտա­ծել այն մա­սին, թե չե±ք պատ­րաստ­վում արդ­յոք մո­տիկ մար­դուն վի­րա­վո­րել:
Եթե մայ­րը լսում է իր երե­խա­յի ձայ­նը, նա պետք է պատ­րաստ լի­նի վշ­տա­լի դեպ­քե­րի:
Ինչ­-որ մե­կի զգուշ­աց­նող ձայ­ն լսե­լը նշա­նա­կում է մի շարք ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի մո­տե­ցում, պետք է գո­տեպնդ­վել: 
Եթե ճա­նա­չեք ձայ­նը, փոր­ձու­թյու­նը կա­րող է լուրջ լի­նել:
Աստ­ծո ձայ­նը պետք է ձեզ հո­գե­պես բարձ­րաց­նի, ինքդ քո նկատ­մամբ հար­գանք ձեռք կբե­րես:

ՁԵ­ՌԱ­ԳԻՐ

Կի­սատ թո­ղած ձե­ռա­գիր տես­նե­լը հի­աս­թա­փու­թյան նշան է: Եթե այն ավարտ­ված և հս­տակ է գր­ված, հույ­սե­րը կի­րա­կա­նանան:
Եթե ձե­ռա­գի­րը մերժել է հրա­տա­րակ­ը, ամե­նա­խի­զախ նպա­տակ­նե­րը իրա­կա­նու­թյուն կդառ­նան:
Ձե­ռա­գի­ր կորց­նե­լը՝ հի­աս­թա­փու­թյուն է:
Ձե­ռա­գիրն այ­րե­լը լավ նշան է, ձեր աշ­խա­տանք­նե­րը ձեզ հարս­տու­թյուն և հե­ղի­նա­կու­թյուն կբե­րեն:

ՁԵ­ՌԱ­ԳՈՐ­Ծ

Եթե կի­նը երա­զում տես­նում է, որ ին­քը ձե­ռա­գործ է անում, նշանակում է, որ մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում նրա ազն­վա­բա­րո բնա­վո­րու­թյունն իր վրա կգ­րա­վի այլոց ուշ­ադ­րու­թյու­նը:
Բարդ, բայց ոչ գե­ղե­ցիկ նկար ձե­ռա­գոր­ծե­լը գուշ­ա­կում է մաս­նակ­ցու­թյուն խճճ­ված գոր­ծում, որը տխուր ավարտ կու­նե­նա, եթե կա­տա­րեք անզ­գույշ արարք­ներ:
Ամուս­նա­ցած տղա­մար­դու հա­մար երա­զը, որում նա զբաղ­ված է ձե­ռա­գոր­ծու­թյամբ, լավ նա­խան­շան է: Շու­տով նրա տա­նը կհայտ­նվի ըն­տա­նի­քի նոր ան­դամ:
Սի­րա­հար­ված մար­դու հա­մար այդ­պի­սի երա­զը խոս­տա­նում է ամուս­նու­թյուն խե­լա­ցի և ար­ժա­նի աղջ­կա հետ:
Կնոջ հա­մար գոր­ծե­լը նշա­նա­կում է հան­գիստ խա­ղաղ տուն, որ­տեղ սի­րե­լի տնե­ցի­նե­րը, լսող երե­խա­նե­րը ու­րա­խաց­նում և հի­աց­նում են:
Դեռատի կնոջ հա­մար գոր­ծե­լը շու­տա­փույթ, բա­րե­հա­ջող ամուս­նու­թյուն է: Եթե գոր­ծում է մե­քե­նա­յով, կու­նե­նա ար­ժա­նի և հա­վա­տա­րիմ սի­րե­կան: Եթե մե­քե­նան, որի վրա նա աշ­խա­տում է, փչա­ցել է, նրան գոր­ծե­րում և սի­րո մեջ ան­հա­ջո­ղու­թյուն է սպաս­վում:
Եթե տղա­մար­դն իրեն տես­նում է գոր­ծե­լու ար­տադ­րա­մա­սում, նշա­նա­կում է բար­գա­վա­ճում և հա­ջո­ղու­թյան սկիզբ:

ՁԵՌ­ՆՈՑ

Երա­զում նոր ձեռ­նոց­ներ տես­նե­լը բա­րե­տե­սու­թյան նշան է. նա­խազ­գուշ­աց­նում է գոր­ծե­րում հա­ջո­ղու­թյուն:
Հին կամ պատռ­ված ձեռ­նոց­ներ հագ­նե­լը խա­բե­րու­թյուն և կո­րուստ է:
Երա­զում ձեռ­նոց կորց­նե­լը կա­րող է ըն­թա­նալ ձեզ հա­մար դառ­նա­ղետ վե­րապ­րում­նե­րով, ինչ­-որ մե­կը կբա­ժան­վի ձե­զա­նից, սա­կայն կա­րող եք պահ­պա­նել կեն­սա­գոր­ծու­նե­ու­թյու­նը:
Լավ է երա­զը, որում գտ­նում եք ձեռ­նոց­ներ. այն գուշ­ա­կում է եր­ջա­նիկ ամուս­նու­թյուն կամ սի­րա­յին նոր հրա­պու­րանք:
Եթե տղա­մար­դը երա­զում կոճ­կում է կ­նոջ ձեռ­նոց, արթմ­նի նա պետք է երկ­յու­ղի ինչ­-որ մի անձ­նա­վո­րու­թյու­նից, որը կա­րող է սպառ­նալ նրան դի­մա­կա­զերծ­մամբ:
Երբ հա­նում եք ձեռ­նոց­նե­րը, գուշ­ա­կում է հույժ անն­շան հա­ջո­ղու­թյուն գոր­ծե­րում և սի­րո մեջ:

ՁԵՌ­ՔԵՐ

Եթե երա­զում գե­ղե­ցիկ ձեռ­քեր եք տես­նում, ձեր մի­ջա­վայ­րում սպաս­վում են հռ­չակ և բարձր դիրք:
Տգեղ ձեռ­քերն անա­խոր­ժու­թյուն­ներ են գուշ­ա­կում: 
Ար­յու­նոտ ձեռ­քե­րը գուշ­ա­կում են մտե­րիմ մարդ­կանց օտա­րա­ցում և ըն­կե­րոջ անար­դա­րա­ցի պար­սա­վանք:
Իր ձեռ­քե­րով հի­ա­ցող կի­նը կնվա­ճի ոչ մեկ սիրտ: Եթե ինչ­-որ մե­կը համ­բու­րում է նրա ձեռ­քե­րը, պետք է ուշ­ա­դիր լի­նի իր վար­քագ­ծում:
Կապ­ված ձեռ­քե­րը գուշ­ա­կում են սպառ­նա­ցող վտանգ­ներ: Երա­զում ար­ձա­կե­լով դրանք՝ դիր­քի կտի­րա­նաք:
Ան­դա­մա­հատ­ված ձեռ­քե­րը նշան են սի­րե­լի­նե­րի կամ ամու­սի­ննե­րի միջև բա­ժա­նու­թյան կամ փո­խա­դարձ ան­բա­վա­րար­վա­ծու­թյան:
Վնաս­ված ձեռ­քը վկա­յում է, որ ստիպ­ված եք զի­ջել ձեզ հա­մար շատ թանկ բա­նից մի մաս:
Ձեռ­քե­րի այր­ված­քը գուշ­ա­կում է պար­տու­թյուն բախ­տի մր­ցույ­թում. բո­լոր ու­ժե­րը ներդ­նել հարս­տու­թյուն ձեռք բե­րե­լու հա­մար, դրա­նով բաց եք թող­նում առա­վել կարևոր բա­նե­րը:
Երա­զում խիտ մա­զե­րով ծածկ­ված ձեր ձեռ­քե­րը տես­նե­լը խոս­տա­նում են աշ­խա­տան­քում ու­ժեղ գոր­ծըն­կեր­ներ, նաև հա­կա­ռա­կորդ­ներ:
Եթե ձեր ձեռ­քե­րը սո­վո­րա­կա­նից ավե­լի մեծ են, նշա­նա­կում է շու­տով տե­ղաշ­արժ է լի­նե­լու ձեր նվի­րա­կան նպա­տակ­նե­րի գծով:
Եթե, ընդ­հա­կա­ռա­կը, ձեր ձեռ­քե­րը սո­վո­րա­կա­նից ավե­լի փոքր են, այդ­պի­սի երա­զը պետք է կյան­քում ձեզ մղի դե­պի մեծ ակ­տի­վու­թյան:
Կեղ­տը ձեռ­քե­րի վրա նշան է, որ պետք է ըն­դու­նակ լի­նեք ձեզ սի­րող մարդ­կանց հան­դեպ անար­դա­րու­թյան:
Առ­հա­սա­րակ ձեռ­քե­րի մա­սին երա­զը նա­խազ­գուշ­աց­նում է հնա­րա­վոր խա­բե­ու­թյու­նից կամ խար­դա­խու­թյու­նից:

ՁԵՐ­ԲԱ­ԿԱ­ԼՈՒ­ԹՅՈՒՆ

Եթե երա­զում­ Ձեր աչ­քի առաջ ձեր­բա­կա­լում են ան­ծա­նոթ, բայց հա­մակ­րե­լի ան­ձանց, ապա այդ երա­զը նշա­նա­կում է, որ վա­ղուց ժա­մա­նակն է կյան­քում փո­փո­խու­թյուն­ներ մտց­նե­լու:

ՁԻ

Շատ լավ նշան է սպի­տակ ձի­ով սլա­նա­լը, դա գուշ­ա­կում է ըն­կե­րա­կան ամուր կապ: 
Ընդ­հան­րա­պես երա­զում հի­ա­նա­լի ձի­եր տես­նե­լը հա­ջո­ղու­թյան և բա­րե­կե­ցու­թյան նշան է:
Եթե տես­նեք, որ ձեր ձին կեղ­տոտ է, հնա­րա­վոր է այն մար­դիկ, որոնց վս­տա­հում եք, խա­բեն կամ նա­խան­ձեն ձեզ:
Եթե ձի­ով սլա­նաք ջինջ առ­վակ­նե­րի վրա­յով, հա­ջո­ղու­թյուն է սպաս­վում, բայց ինչ­-որ մե­կը կա­րող է մռայ­լեց­նել այն, եթե նա­յեք մութ ջրի մեջ:
Եթե սլա­նում եք քա­ցի տվող ձի­ով, նշա­նա­կում է հա­ջո­ղու­թյան ճա­նա­պար­հին տար­բեր տե­սա­կի դժ­վա­րու­թյուն­նե­րի կհան­դի­պեք: 
Եթե ձին ձեզ վայր գցի, հի­վան­դու­թյան նշան է:
Վշ­տա­լի լու­րեր կբե­րի այն երա­զը, որում տես­նեք վի­րա­վոր կամ սատ­կած ձի:
Եթե տես­նում եք, ինչ­պես են մաք­րում ձի­ուն, կամ ինք­ներդ եք մաք­րում, նշա­նա­կում է, որ կյան­քում հաս­տա­տուն դիրք գրա­վե­լու հա­մար ծանր աշ­խա­տանք պետք է կա­տա­րեք և մեծ փոր­ձու­թյուն­նե­րով անց­նեք:
Իսկ ձի­ա­վա­րու­թյան մր­ցում­նե­րին մաս­նակ­ցե­լը բա­րե­կե­ցիկ կյան­քի նշան է:
Կառ­քին լծ­ված ձի­եր տես­նել նշա­նա­կում է եր­ջան­կու­թյան ճա­նա­պար­հին ար­գելք­նե­րի կհան­դի­պեք:
Ձի­ով բարձ­րա­նալ սա­րը՝ նշա­նում է կյա­նքում ամուր դիր­քի կհաս­նեք:
Բլ­րից ձի­ով իջ­նե­լը ան­հա­ջո­ղու­թյան նշան է:
Ձի­ե­րի վա­ճառ­քով զբաղ­վե­լը գուշ­ա­կում է նյու­թա­կան օգուտ­ներ, ինչ­պես նաև հա­մար­ձակ նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ:
Ցե­ղա­կան ձի պա­հե­լը և վա­տը վա­ճա­ռե­լը նշա­նա­կում է բախտդ կբե­րի:

ՁՅՈՒՆ

Ձյու­նը երա­զում նշա­նա­կում է, որ Ձեր կյան­քում դեռևս չկան իս­կա­կան դժ­բախ­տու­թյուն­ներ:
Եթե երա­զում բուք ու բո­րան եք տե­սել, ու­րեմն Ձեզ տխ­րու­թյուն և հի­աս­թա­փու­թյուն է սպաս­վում:
Եթե պա­տու­հա­նից նա­յում եք թափ­վող ձյան փա­թիլ­նե­րին, վկա­յում է այն մա­սին, որ շու­տով կվի­ճա­բա­նեք սի­րե­լի­ի հետ և իրա­րից էլ ավե­լի կօ­տա­րա­նաք դրա­մա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով:
Երա­զում ձյու­նա­ծածկ գա­գաթ­նե­րի տես­նե­լը նշա­նա­կում է, որ Ձեր փա­ռա­սի­րա­կան ցան­կու­թյուն­նե­րը հա­ջո­ղու­թյուն կբե­րեն:
Եթե աղ­ջի­կը ձյան վրա սահ­նակ է քշում, ստիպ­ված կլի­նի հա­կադր­վել բո­լո­րին՝ պաշտ­պա­նե­լով իր ընտր­յա­լին:
Եթե տե­սել եք, որ կո­րել եք ձնե­րի մեջ և չեք կա­րո­ղա­նում այն­տե­ղից դուրս գալ, ապա սպաս­վում է ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի եր­կար շար­քը:

ՁՈՒ

Երա­զում ձվով բույն գտ­նե­լը գուշ­ա­կում է հարս­տու­թյուն և եր­ջա­նիկ ամուս­նու­թյուն:
Ձու ու­տե­լը նշա­նա­կում է՝ սպաս­վում են ան­սո­վոր տագ­նապ­ներ:
Կոտր­ված ձու տես­նե­լը նշա­նա­կում է բախ­տը շռայ­լություն է ձեզ պարգևելու:
Փչա­ցած ձուն գուշ­ա­կում է սե­փա­կա­նու­թյան կո­րուստ և գոր­ծե­րի ան­կում: 
Ձվե­րով լի զամբ­յու­ղը նշա­նա­կում է ձեռն­տու գործ­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ:

ՁՈՒԿ, ՁԿ­ՆՈՐ­ՍՈՒ­ԹՅՈՒՆ

Եթե երա­զում մա­քուր ջրում լո­ղացող ձուկ տես­նեք, նշա­նա­կում է ճա­կա­տա­գի­րը առա­տո­րեն կպարգևատ­րի ձեզ: 
Սատ­կած ձու­կը գուշ­ա­կում է տխ­րու­թյուն և կո­րուստ:
Եր­ջա­նիկ սեր է սպաս­վում այն դեռատի աղջ­կան, որը երա­զում տե­սել է կեն­դա­նի ձուկ:
Եթե հղի կի­նը տես­նի, որ ձուկ է ծնել, նա պետք է զգուշ­ա­նա վի­ժե­լուց:
Ձուկ որ­սա­լը նշա­նա­կում է, որ ապա­գա­յում սպաս­վում են լուրջ փոր­ձու­թյուն­ներ:
Եթե երա­զում ձկնորսության ժամանակ ոչինչ չեք բռ­նել, զգուշ­աց­նում է ձեր ցան­կու­թյուն­նե­րի դա­տա­րա­կու­թյան մա­սին:
Եթե գնաք ձկան շու­կա, արթմ­նի ձեզ սպա­սում է լի­ու­թյուն և ու­րա­խու­թյուն:
Երա­զում ձուկ ու­տե­լը ար­տա­կարգ լավ երազ է, մի­այն թե ձու­կը հում չլինի, հա­կա­ռակ դեպ­քում՝ հնա­րա­վոր է ու­նեց­ված­քի կո­րուստ:
Ձկ­նոր­սա­կան ցանց տես­նե­լը գուշ­ա­կում է ձեռք­բե­րում­ներ, բայց եթե ցան­ցը պատռ­ված է, հնա­րա­վոր է ցա­վա­լի վիշտ:


ՃԱ­ՀԻՃ

Երա­զում ճահ­ճով քայ­լե­լը նշա­նա­կում է, որ շու­տով կհայտն­վեք տհաճ իրա­վի­ճա­կում, սպաս­վող հարս­տու­թյու­նը խա­բու­սիկ է, և սուր հի­աս­թա­փու­թյուն կզ­գաք: Եթե ճահ­ճի մեջ­տե­ղում հան­դի­պեն մա­քուր ջրա­փո­սեր և կա­նաչ հո­ղաթմ­բեր, ձեզ կհա­ջող­վի պա­հել հա­ջո­ղու­թյու­նը:
Ճահ­ճի կենտ­րո­նում հայտն­վե­լը նշա­նա­կում է, չեք կա­րող ձեր պարտ­քը կա­տա­րել: 
Ճա­հ­ճում ու­րիշ մարդ­կանց տես­նե­լը նշա­նա­կում է, որ շու­տով ձեր մտե­րիմ­նե­րը կվշ­տաց­նեն ձեզ: 
Այս երա­զը կա­րող է գուշ­ա­կել հի­վան­դու­թյուն:
Ոտ­քե­րիդ տակ ճահ­ճուտ տես­նե­լը՝ տար­բեր անակն­կալ­նե­րի նշան է:
Եղեգ - գոր­ծե­րում հա­ջո­ղու­թյան նշան է:
Դո­դոշ­ներ - ան­հա­ջող ար­կած­ներ: Սպա­նե­լը՝ ձեր հա­յացք­նե­րի դա­տա­պար­տում: Եթե դո­դոշ­ին ձեռ­քե­րով ծած­կեք, նշա­նա­կում է՝ մե­ղա­վոր եք ձեր ըն­կե­րոջ կոր­ծան­ման մեջ:
Օձեր - նա­խազ­գուշ­աց­նում է չա­րի ցան­կա­ցած տե­սակ­նե­րի և ձևերի մա­սին: 
Օձին սատ­կաց­նե­լը նշա­նա­կում է հաղ­թա­նակ կտո­նեք:
Չղ­ջիկ­ներ - վատ երազ է: Տես­նո­ղին սպաս­վում է տխ­րու­թյուն և աղետ: 
Մար­մար­յա սպի­տակ չղ­ջի­կը մահ­վան նշան է: 
Վիշ­ա­պօձ - վտան­գա­վոր թշ­նա­մի:
Որդ - ցածր ինտ­րիգ­ներ:
Կրի­ա - անս­պա­սե­լի դեպք, որը ձեզ ու­րա­խու­թյուն կպատ­ճա­ռի:
Մո­ղես - տհաճ անձ­նա­վո­րու­թյուն:

ՃԱ­Յ

Ճա­յե­րը երա­զում նա­խան­շում են գործ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ ժլատ ու անշ­նոր­հա­կալ գոր­ծըն­կեր­նե­րի հետ:
Սատ­կած ճա­յե­րը երա­զում նշա­նա­կում են եր­կա­րատև ան­ջա­տում ըն­կեր­նե­րից:

ՃԱ­ՆԱ­ՊԱՐՀ

Երա­զում քար­քա­րոտ ան­ծա­նոթ ճա­նա­պար­հով ուղևորու­թյու­նը նշա­նա­կում է նոր գոր­ծեր, զբաղ­մունք­ներ, որոնք շատ օգուտ կբե­րեն:
Ճա­նա­պար­հը, որի եզ­րե­րին աճում են ծա­ռեր, կան­խան­շում է անս­պա­սե­լի հա­ջո­ղու­թյուն:
Եթե այդ ճա­նա­պար­հով զբոս­նե­լիս ձեզ ու­ղեկ­ցում են ձեր ըն­կեր­նե­րը, կս­տեղ­ծեք կա­տար­յալ ըն­տա­նիք, որ­տեղ երե­խա­նե­րը եր­ջա­նիկ են լի­նե­լու, իսկ ամու­սին­նե­րը միմ­յանց նվիր­ված կլի­նեն:
Երա­զում այդ ճա­նա­պար­հից շեղ­վե­լը նշա­նա­կում է սխալ գոր­ծել աշ­խա­տան­քում, որի արդ­յուն­քը կլի­նի ֆի­նան­սա­կան վնա­սը:
Եթե երազ եք տես­նում, որ կորց­րել եք ճա­նա­պար­հը, դա նա­խազ­գուշ­աց­նում է մտ­քից հա­նել ան­ցած եր­ջա­նիկ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին մտ­քե­րը, քա­նի որ ձեր գոր­ծե­րին սպառ­նում է կոր­ծա­նում: 
Երա­զը դր­դում է աշ­խա­տան­քում հան­դես բե­րել մեծ եռանդ:

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Եթե երա­զում ճա­նա­պար­հոր­դում եք, նշա­նա­կում է հա­ջո­ղու­թյու­նը կու­ղեկ­ցի ձեզ գոր­ծե­րում և անձ­նա­կան կյան­քում:
Եթե ուղևորու­թյուն եք կա­տա­րում ձեզ ան­ծա­նոթ վայ­րե­րում, նշա­նա­կում է ձեզ վտանգ է սպառ­նում և ծանր հի­վան­դու­թյուն: 
Եթե հաղ­թա­հա­րում եք կախ­ված ժայ­ռեր, նշա­նա­կում է ձեզ, ան­կաս­կած, հա­ջո­ղու­թյուն է սպաս­վում:
Եթե սա­րերն ու բլուր­նե­րը կա­նաչ ու ծաղ­կած են, ձեզ եր­ջան­կու­թյուն և բա­րօ­րու­թյուն է սպաս­վում:
Եթե ճա­նա­պար­հոր­դում եք մարդ­կան­ցով լեփ­լե­ցուն ավտոմե­քե­նա­յով, նշա­նա­կում է հրա­պու­րիչ ար­կած­ներ ու հե­տաքր­քիր ծա­նո­թու­թյուն­ներ են լի­նե­լու:
Արագ ու անս­պա­սե­լի վե­րա­դար­ձը ճա­նա­պար­հոր­դու­թյու­նից, որը պի­տի եր­կար ու դժ­վա­րին լի­ներ, կարևոր աշ­խա­տան­քի հա­ջող ավարտ է:

ՃԻ­Չ

Եթե երա­զում լսում եք ինչ­-որ մե­կի տա­ռա­պա­լից ճի­չե­րը, իմա­ցեք, որ ձեզ մեծ հոգ­սեր են սպաս­վում: 
Ձեզ կօգ­նի սթափ բա­նա­կա­նու­թյու­նը և ձեր դի­տո­ղա­կա­նու­թյու­նը՝ արագ կար­գի բե­րե­լու գոր­ծե­րը, որը ձեր հո­գե­կան դրու­թյան վրա բա­րե­րար ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա:
Եթե երա­զում գո­ռա­ցող մարդ տես­նեք, նշանակում է, որ իրա­կա­նում ձեզ սպառ­նում է կաս­կա­ծե­լի հա­ճույ­քի գայ­թակ­ղու­թյուն և, որ­պես հետևանք՝ ընկճ­ված հո­գե­վի­ճակ:
Երա­զում զար­ման­քի բա­ցա­կան­չու­թյու­նը գուշ­ա­կում է անս­պա­սե­լի օգ­նու­թյուն:
Եթե երա­զում լսում եք վայ­րի գա­զան­նե­րի ճի­չեր, կյան­քում հնա­րա­վոր է, որ ծա­նոթ­նե­րից որևէ մե­կին լուրջ դժ­բախտ դեպք պա­տա­հի:
Օգ­նու­թյան ճիչ լսե­լը, եթե ձեզ ծա­նոթ ձայն է, նշա­նա­կում է ձեզ կան­չո­ղին հի­վան­դու­թյուն է սպաս­վում:

ՃՈ­ԽՈՒ­ԹՅՈՒՆ 

Երա­զում ձեզ ճո­խու­թյան մեջ տես­նե­լը գուշ­ա­կում է մեծ հարս­տու­թյուն: 
Սա­կայն ոչ խե­լա­միտ ապ­րե­լա­կեր­պը կա­րող է կր­ճա­տել ձեր կա­րո­ղու­թյու­նը: Հար­կա­վոր է խիստ վե­րա­բեր­վել ձեզ հետ:
Եթե աղ­քատ (խեղճ) կի­նն իրեն տես­նում է ­ճոխու­թյան մեջ, նշա­նա­կում է շու­տով իրադ­րու­թյան փո­փո­խու­թյուն կլի­նի: