ԿԱ­Թ

Մեծ քա­նա­կու­թյամբ կաթ տես­նե­լը շատ բա­րե­հա­ջող երազ է և կան­խա­տե­սում է առող­ջու­թյուն և հարս­տու­թյուն:
Տա­նը կաթ խմե­լը լի­ու­թյան և հա­ջող ուղևորու­թյան նշան է:
Թթ­ված կաթ խմե­լը նշա­նա­կում է ձեր ըն­կե­րոջ տա­ռա­պանք­նե­րի առի­թով ան­հանգս­տու­թյուն:
Եթե մե­կը երա­զում ապարդ­յուն ջա­նում է կաթ խմել, ինչ­-որ կարևոր բան կորց­նե­լու կամ բա­րե­հաճ տիկ­նո­ջից զրկ­վե­լու վտանգ կա:

ԿԱ­ԹԻԼ

Երա­զում ձեր վրա կա­թիլ ընկ­նե­լը նշա­նա­կում է հի­վան­դություն դո­ղէ­րոց­քով: Եթե տես­նեք խո­տի վրա փայլփ­լող կա­թիլ, կո­ղող­վեք հարս­տու­թյամբ: Մի­այ­նակ­նե­րին սպաս­վում է նաև հա­րուստ հար­սա­նիք:

ԿԱ­ԽԱՐԴ

Եթե երա­զում կա­խարդ է երևացել, ձեր փա­ռա­սի­րա­կան երազ­անք­նե­րը տա­րօ­րի­նակ կեր­պով կփոխ­վեն և կհի­աս­թա­փեց­նեն ձեզ:
Դի­տե­լով կա­խար­դի ար­վես­տը՝ նշա­նա­կում է մո­տա­լուտ սպառ­նա­լիք, որն ազ­դե­լու է ձեր մտա­վոր կեր­պա­րի վրա:

ԿԱ­ՀՈՒՅ­Ք

Նոր ու մա­քուր կա­հույ­քը նշա­նա­կում է բա­րե­հա­ջո­ղու­թյուն ու խա­ղաղ կյանք: 
Հին ու ջարդ­ված կա­հույ­քը թախ­ծի ու տխ­րու­թյան նշան է:
Սե­ղան տես­նե­լը տան ու ըն­տա­նե­կան կյան­քի մարմ­նա­վո­րումն է:
Ճաշ­ի հա­մար գց­ված սե­ղա­նը գուշ­ա­կում է բա­րե­հա­ջող իրա­վի­ճակ:
Եթե դա­տարկ սե­ղան եք տես­նում, զգուշ­ա­ցեք վե­ճե­րից ու տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րից: 
Սե­ղան հա­վա­քե­լը շու­տա­փույթ տխ­րու­թյուն է:
Առանց սփ­ռո­ցի սե­ղա­նի մոտ ու­տե­լը, նշա­նա­կում է, որ շու­տով կհաս­նեք այն­պի­սի ան­կախ դրու­թյան, որ ու­րիշ­նե­րի բար­գա­վա­ճում­նե­րը ձեզ չեն մտա­հո­գի:
Սե­ղա­նին պա­րուր­ված սփ­ռո­ցը նշա­նա­կում է վե­ճեր ըն­տա­նի­քում:
Կոտր­ված սե­ղա­նը նշա­նա­կում է փո­փո­խու­թյուն դե­պի վա­տը,  շատ բան եք կորց­նե­լու:
Սե­ղա­նին դր­ված փո­ղե­րը գուշ­ա­կում են, որ  ազատ­վե­լու եք դժ­վա­րու­թյուն­նե­րից:
Աթոռ տես­նե­լը՝ անհ­նար է պար­տա­կա­նու­թյուն­նե­րի կա­տա­րու­մը: 
Եթե մի­ջոց­ներ չձեռ­նա­րա­կեք, կխա­փա­նեք ձեռն­տու գոր­ծը:
Եթե աթո­ռին որևէ մե­կը նս­տած է, սպա­սեք ան­կոչ հյու­րի:
Աթո­ռին ան­շարժ նս­տած ըն­կե­րո­ջը տես­նե­լը, նշա­նա­կում է, որ  կս­տա­նաք նրա մա­սին ան­հանգս­տաց­նող լուր:
Իրե­րով լի պա­հա­րա­նը նշա­նա­կում է հարս­տու­թյուն, դա­տար­կը՝ չքա­վո­րու­թյուն և ան­հա­ջո­ղու­թյուն:
Եթե նս­տած եք նս­տա­րա­նին, իրա­կա­նում չեք վս­տա­հում ձեր պար­տա­պան­նե­րին:

ԿԱ­ՂԱՄԲ

Կա­ղամ­բի մա­սին երա­զը միշտ էլ վատ է: Կա­րող են առա­ջա­նալ ամեն տե­սա­կի ան­կար­գու­թյուն­ներ:
Կա­նաչ կա­ղամբ տես­նե­լը նշա­նա­կում է ան­հա­վա­տար­մու­թյուն սի­րո և ամուս­նու­թյան մեջ:

ԿԱԽԱՎՃԱՐ

Եթե երա­զում դեռևս չկա­յա­ցած աշ­խա­տան­քի հա­մար կան­խավ­ճար եք ստա­նում, ապա իրա­կան կյան­քում Ձեզ ս­պաս­վում է կամ աշ­խա­տա­վար­ձի կամ ­պաշ­տո­նի բարձ­րա­ցում:
Եթե պատ­վի­րա­տուն պա­հան­ջում է կան­խավ­ճար, ու­րեմն ձեր ծրագ­րե­րին կխառն­վեն կողմ­նա­կի մար­դիկ՝ խա­փա­նե­լու նպա­տա­կով:

ԿԱՆՉ

Երա­զում ան­ծա­նոթ ձայ­նով ձեր անու­նը լսե­լը նշա­նա­կում է, որ ձեր գոր­ծե­րը կհայտն­վեն ռիսկի մեջ, բայց օտար մար­դիկ կօգ­նեն ձեզ:
Ըն­կե­րոջ կամ բա­րե­կա­մի ձայն լսե­լը նրան­ցից ինչ­-որ մե­կի հի­վան­դու­թյան նշան է:
Սի­րա­հար­ված մար­դը եթե լսի իր սի­րա­ծի ձայ­նը, հնա­րա­վոր է մե­կը մյու­սի նկատ­մամբ այն­քան էլ ուշ­ա­դիր չեն: 
Դրա­նից պետք է զգուշ­ա­նալ, հա­կա­ռակ դեպ­քում նրանց սպառ­նում է բա­ժա­ն­ում:
Մա­հա­ցա­ծի ձայ­ն լսե­լը հի­վան­դու­թյան կամ տհա­ճու­թյուն­նե­րի նշան է: 

ԿԱ­ՏՈՒ

Կատ­վի մա­սին երա­զը ան­հա­ջո­ղու­թյուն է գուշ­ա­կում, եթե չեք կա­րող քշել կամ սպա­նել նրան:
Եթե տես­նեք նի­հար, կեղ­տոտ կա­տու՝ ձեր ըն­կե­րը ծանր հի­վանդ է: Եթե  կա­րո­ղա­նաք քշել կատ­վին՝ ըն­կե­րը կլա­վա­նա:
Եթե լսեք կատ­վի կաղ­կան­ձը և մլա­վո­ցը, նշանակում է, որ ձեզ պար­տա­կան ըն­կե­րը վնաս կտա:
Եթե դեռահաս կինը ձեռ­քին կա­տու բռ­նած լի­նի, նշանակում է, որ նա կտար­վի ինչ­-որ վատ գոր­ծե­րով:
Մա­քուր, սպի­տակ կա­տուն նշա­նա­կում է անո­րոշ­ու­թյուն, վիշտ և հարս­տու­թյան կո­րուստ:
Եթե վա­ճա­ռա­կա­նը կա­տու է տես­նում, պետք է գոր­ծադ­րի առա­վե­լա­գույն նվիր­վա­ծու­թյուն, որ­պես­զի կա­րո­ղա­նա պահ­պա­նել իր առևտրա­կան գոր­ծե­րը:

ԿԱ­ՐԱՊ­

Հան­դարտ ջրի վրա լո­ղա­ցող սպի­տակ կա­րա­պի մա­սին երա­զը սքան­չե­լի հե­ռան­կար է գուշ­ա­կում:
Սև կա­րա­պը մա­քուր ջրի վրա նշա­նա­կում է կաս­կա­ծե­լի հա­ճույք­ներ:
Հի­վան­դին, որը երա­զում կա­րապ է տե­սել, առող­ջա­ցում է սպաս­վում: Բայց վատ է, եթե նա եր­գող կա­րապ տես­նի:
Եթե տես­նեք մե­ռած կա­րապ, ինչ­-որ բան ձեզ շատ կբար­կաց­նի:

ԿԱ­ՐԻՃ

Կա­րիճ նշա­նա­կում է վրեժխնդ­րու­թյուն, ուժ, նեն­գու­թյուն:
Եթե երա­զում Ձեզ կա­րի­ճը կծել է, իրա­կան կյան­քում կդառ­նաք զր­պար­տան­քի և կեղծ ասե­կոս­ենե­րի զո­հը:
Հս­կա­յա­կան սև կա­րի­ճը խորհր­դան­շում է մեծ փո­փո­խու­թյուն­ներ:
Եթե կա­րիճ եք սպա­նել, նշա­նա­կում է, որ Ձեզ կհա­ջող­վի ձա­խո­ղել թշ­նա­մու նենգ ծրագ­րե­րը:
Երա­զում կա­րի­ճի նշա­նի տակ ծն­ված լի­նե­լը վկա­յում է Ձեր օգ­տին կա­տար­վե­լիք անս­պա­սե­լի փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին:

ԿԱՐ­ՏՈ­ՖԻԼ

Երա­զում կար­տո­ֆիլ տես­նե­լը գուշ­ա­կում է տհաճ պա­տա­հա­կա­նու­թյուն­ներ:
Կար­տո­ֆիլ ցա­նե­լը նշա­նա­կում է, կա­րե­լի է հույս դնել ցան­կու­թյուն­նե­րի կա­տար­ման վրա:
Կար­տո­ֆիլ հա­վա­քե­լը նշա­նա­կում է աղմ­կա­լից հա­ջո­ղու­թյուն:
Կար­տո­ֆիլ ու­տե­լը նկա­տե­լի շահ է:
Եփած կար­տո­ֆի­լը խոս­տա­նում է հար­մար աշ­խա­տանք:

ԿԵՆ­ԴԱ­ՆԱ­ԿԵՐՊ

Եթե ձեռ­քե­րում բռ­նել եք ձեր կեն­դա­նա­կեր­պը, նշանակում է անս­պա­սե­լի փո­փո­խու­թյուն­ներ գոր­ծե­րում և եր­կար ուղևորու­թյուն, հնա­րա­վոր են հե­տաքր­քիր հան­դի­պում­ներ:
Եթե աստ­ղե­րը քնած ժամանակ հուշ­ում են իր ճա­կա­տա­գի­րը, ար­թուն ժա­մա­նակ անա­խոր­ժու­թյուն­ներն ու հի­աս­թա­փու­թյուն­նե­րը նրան սպաս­վում են հատ­կա­պես այն­տեղ, որ­տեղ հա­ջո­ղու­թյան երազ էր տե­սել:

ԿՃՈՒՃ

Եթե երա­զում կճուճ­նե­րի մեջ ծա­ղիկ­ներ եք ցա­նում, նշա­նա­կում է հոգ­նել եք առօր­յա վազվ­զու­քից և ձգ­տում եք մե­կու­սաց­ման:
Եթե կե­րա­կուր եք պատ­րաս­տում կճու­ճի մեջ, ու­րեմն շր­ջա­պա­տող­նե­րը Ձեզ յու­րօ­րի­նակ մարդ են հա­մա­րում:

ԿՄԱԽՔ

Երա­զում կմախք տես­նե­լը վկա­յում է այն մա­սին, որ Ձեզ սպաս­վում են հի­վան­դու­թյուն­ներ, վե­ճեր, կո­րուստ­ներ:
Եթե Ձեզ տե­սել եք կմախ­քի տես­քով՝ Ձեզ բնո­րոշ է անն­շան­ բա­նե­րի հա­մար վշ­տա­նա­լը, հետևաբար պետք է սան­ձել երևակա­յու­թյու­նը:
Եթե Ձեզ թվում է, որ կմախ­քը շատ հա­ճախ է հայտն­վում Ձեր առջև, նշա­նա­կում է, որ իս­կա­պես սար­սա­փե­լի բան է պա­տա­հե­լու, որը դուք պետք է հաղ­թա­հա­րեք՝ պահ­պա­նե­լով հո­գու արի­ու­թյու­նը:

ԿՈ­ԿՈՐ­ԴԻ­ԼՈՍ

Եթե երա­զում ձեզ երևա այդ ար­յու­նռ­ուշտ արա­րա­ծը, ձեզ հե­տա­մուտ է լի­նե­լու ամե­նա­մոտ ըն­կեր­նե­րի խա­բեու­թյու­նը: Նաև թշ­նա­մի­ներն են ու­ժե­ղաց­նե­լու իրենց հար­ձա­կու­մը ձեր վրա: 
Եթե երա­զում հնա­րան­քով հասց­նեք անց­նել կո­կոր­դի­լո­սի վրա­յով, նշա­նա­կում է ձեզ սպառ­նում են տհա­ճու­թյուն­ներ, որոնց դեմ պետք է հա­մա­ռո­րեն պայ­քա­րեք, դրանց մի­ջից դուրս պրծ­նել ինք­նու­րույն: Եվ ձեզ դա կհա­ջող­վի:
Ուշ­ադ­րու­թյուն դարձ­րեք այդ նա­խազ­գուշ­աց­նող երա­զին: Խու­սա­փեք մարդ­կանց հետ շփ­վե­լիս ավե­լորդ ան­կեղ­ծու­թյու­նից:

ԿՈՆ­ՖԵՏ­ՆԵՐ

Կոն­ֆետ­ներ պատ­րաս­տե­լը նշա­նա­կում է բա­րե­կե­ցու­թյան աճ:
Երազն այն մա­սին, որ ու­տում եք փխ­րուն, խրթխր­թան կոն­ֆետ, խո­սում է աշ­խար­հիկ հա­ճույք­նե­րի մա­սին և սեր խոս­տա­նում: 
Թթու կոն­ֆե­տը հի­վան­դու­թյան կամ վի­րա­վո­րան­քի ու գրգռ­վա­ծու­թյան նշան է:
Տու­փով կոն­ֆետ նվեր ստա­նա­լը, բար­գա­վա­ճե­լու նշան է: 
Եթե ինչ­-որ մե­կին տու­փով կոն­ֆետ եք ու­ղար­կում, շու­տով առա­ջար­կու­թյուն եք անե­լու (գործ­նա­կան կամ ամուս­նու­թյան), բայց ձեզ հու­սա­հա­տու­թյուն է սպաս­վում, հույ­սե­րը չեն իրա­կա­նան­ալու:

ԿՈ­ՇԻԿ

Եթե երա­զում տես­նում եք ձեզ պատռ­ված և կեղ­տոտ կոշ­իկ­նե­րով, հանդգ­նում եք ձեզ շր­ջա­պա­տել թշ­նա­մի­նե­րի ան­հիմն քն­նա­դա­տու­թյամբ:
Սև կոշ­իկ­նե­րը նա­խան­շում են գոր­ծե­րում հա­ջո­ղու­թյուն և բա­վա­րար­վա­ծու­թյուն:
Նոր կոշ­իկ­նե­րը գուշ­ա­կում են փո­փո­խու­թյուն դե­պի լա­վը:
Եթե կոշ­ի­կի քու­ղե­րն ար­ձակ­ված են, նշա­նա­կում է ձեզ սպաս­վում են կո­րուստ­ներ, վե­ճեր և հի­վան­դու­թյուն­ներ:
Կոշ­ի­կ կորց­նե­լը սպառ­նում է ձեզ ըն­կեր­նե­րից անս­պա­սե­լի բա­ժա­նում:
Եթե գո­ղա­նում են ձեր կոշ­իկ­նե­րը, և մնում եք գուլ­պա­նե­րով կամ կի­սա­գուլ­պա­նե­րով, նշա­նա­կում է, որ կորց­նե­լով ինչ­-որ բան, ինչ­-որ բա­ն նաև շա­հում եք:
Եթե աղ­ջի­կը երազ է տես­նում, որ ին­քը հրա­պուր­վում է ոտ­քե­րին լավ նս­տած կոշ­իկ­նե­րով, պետք է ցու­ցա­բե­րի զգուշ­ա­վո­րու­թյուն. երա­զը նա­խազ­գուշ­աց­նում է նրան ավե­լորդ վս­տա­հու­թյան մա­սին:

ԿՈՇ­ԿԱ­ԿԱՐ

Եթե երա­զում կոշ­կա­կար եք տե­սել, նշա­նա­կում է, որ հան­գա­մանք­նե­րը բա­րե­հաճ չեն լի­նի Ձեր հա­ջո­ղու­թյան նկատ­մամբ:
Եթե կի­նը երա­զում տե­սել է, որ իր ամու­սի­նը կամ սի­րե­կա­նը կոշ­կա­կար է, ապա նրա բո­լոր ցան­կու­թյուն­նե­րը կբա­վա­րար­վեն:

ԿՐԱԿ

Երա­զում կրակ տես­նե­լը լավ նշան է, եթե իհար­կե, այդ ժա­մա­նակ չվառ­վեք:. Այն բա­րե­կե­ցու­թյուն է խոս­տա­նում նա­վաս­տի­նե­րին, ճա­նա­պա­ր­հորդ­նե­րին, բո­լոր նրանց, ով­քեր աշ­խա­տում են երկրի վրա:
Եթե դուք եք կրա­կը վա­ռում, հնա­րա­վոր է կա­տար­վեն անակն­կալ­ներ: Կա­րող է այ­ցե­լեք հին ըն­կեր­նե­րին:
Ձեր տու­նը կրա­կի մեջ տես­նե­լը՝ նշա­նա­կում է ու­նե­նալ սի­րող ըն­կեր­ներ և լսող երե­խա­ներ:
Եթե գոր­ծա­րար մար­դը իր խա­նու­թը տես­նում է վառ­վե­լիս, դա նրան խոս­տա­նում է շատ ձեռ­ն­տու գոր­ծեր: Սա­կայն ձեր խա­նու­թի պա­տե­րը վառ­վելիս տես­նե­լը (կամ պա­հես­տը), կան­խա­գուշ­ա­կում է դժ­բախ­տու­թյուն: Դուք պետք է պատ­րաստ լի­նեք դա­դա­րեց­նե­լու հա­ջո­ղու­թյան հա­մար մղ­վող պայ­քա­րը, բայց ճա­կա­տա­գի­րը հան­կար­ծա­կի նո­րից կօգ­նի ձեզ:

ԿՐԱ­ԿՈՑ

Երա­զում կրա­կող մարդ­կանց տես­նե­լը կամ կրա­կո­ցի ձայ­ներ լսե­լը նշա­նա­կում է տա­րա­ձայ­նու­թյուն­ներ ամու­սին­նե­րի միջև, որի պատ­ճա­ռը եսամոլությունը կլինի: 
Այն նաև ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի նշան է, որի պատ­ճառն էլ սե­փա­կան անզ­գուշ­ու­թյունն է:

ԿՈՒ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ

Եթե երա­զում Ձեզ կույր եք տե­սել, վկա­յում է ճա­կա­տագ­րի հան­կար­ծա­կի փո­փո­խու­թյան մա­սին. հարս­տու­թյու­նից, բա­րե­կե­ցու­թյու­նից հե­տո անս­պա­սե­լի­ո­րեն կհայտն­վեք ծայ­րա­հեղ աղ­քա­տու­թյան մեջ: 
Երա­զում ու­րիշ­նե­րին կույր տես­նե­լը խո­սում է այն մա­սին, որ ար­ժա­նա­վոր մե­կը կդի­մի Ձեր օգ­նու­թյա­նը: