ՏԱՐՓԱՆՔԻ ԶՈՀԸ

Հե­ռա­խո­սա­զան­գը Սանդ­րա­յին ստի­պեց բա­ցել աչ­քե­րը, դարձ­յալ կկո­ցել՝ շեր­տա­վա­րա­գույ­րի արան­քից թա­փան­ցած հան­դուգն ճա­ռա­գայթ­նե­րից և վեր­ջա­պես բարձ­րաց­նել ըն­կա­լու­չը: Տղա­մար­դու ձայ­նը ծա­նոթ էր, և փոքր­-ինչ դող­դո­ջուն: Այդ ձայ­նը հու­զում էր, ար­բեց­նում ու փա­ղաք­շում: Սանդ­րան իրոք զգաց, որ իրեն կար­ծես փա­ղաք­շում են ու նույ­նիսկ շիկ­նեց: Նա ոտ­քե­րը եր­կա­րեց ու լայն բա­ցեց՝ պատ­րաստ իր ան­հուն ան­գա­րի խոր­քն ըն­դու­նե­լու աներևույթ ռե­ակ­տիվ կոր­ծա­նի­չը:
Սանդ­րա­յին այդ­պես էլ չհա­ջող­վեց երես առ երես հան­դի­պել այս փա­ղա­քուշ ձայ­նով օժտ­ված տղա­մար­դուն, որին ծա­նո­թա­ցել էր երեք ամիս առաջ, երբ սա սխալ­մամբ հա­վա­քել էր իրենց հա­մարն ու ակա­մա­յից ստի­պել գո­նե երևակա­յու­թյան մեջ դա­վա­ճա­նել իր հան­դեպ սա­ռած մե­ծա­հա­րուստ ամուս­նուն: Նրանց միջև սկս­ված քա­ղա­քա­վա­րի զրույ­ցը վե­րա­ճել էր զգա­յա­ցունց ու զար­մա­նահ­րաշ մի խա­ղի, անո­րոշ տա­րա­ծու­թյան վրա ծա­վալ­ված յու­րօ­րի­նակ սի­րա­վե­պի, որը չէր հասց­րել խամ­րել՝ շնոր­հիվ հե­ռա­խո­սա­յին սեք­սի փուլ մտած օրի­նա­չափ մե­տա­մոր­ֆո­զի: Այդ օր­վա­նից ի վեր անհ­նար էր, որ նրանց որևէ հե­ռա­խո­սազ­րույց վեր­ջա­ցած չլի­ներ հեշ­տան­քով: Սանդ­րան իրեն հո­գե­հա­րա­զատ դար­ձած այդ Միսթր Իք­սի հետ երկ­խո­սու­թյան ժա­մա­նակ պա­ր­պում էր իր մեջ կու­տակ­ված սեք­սու­ալ է­ներ­գի­ա­յի անս­պառ պաշ­ա­րը և զա­վեշ­տով հիշ­ում իր աշ­ա­կեր­տա­կան տա­րի­նե­րը, երբ ինքն ամենևին չէր հաս­կա­նում այն ջա­հել զույ­գե­րին, ով­քեր մե­կու­սա­նում էին ինչ­-որ ստ­վե­րոտ անկ­յու­նում և այդ ին­տիմ մի­ջա­վայ­րում շա­րու­նակ խո­սում էին կամ կլան­ված լսում զրու­ցակ­ցին, փո­խա­նակ իրար գուր­գու­րե­լու կամ կր­քոտ համ­բուր­վե­լու... մի բան, որը նրանց ոչ ոք չէր ար­գե­լում: Սա­կայն այժմ, տա­րի­ներ անց, Սանդ­րա­յի հա­մար «ական­ջով սի­րել» հաս­կա­ցու­թյու­նը դա­տարկ հնչ­յուն չէր, և նա՝ այդ 32-ամ­յա կի­նը, առանձ­նա­կի հա­մակ­րան­քով էր վե­րա­բեր­վում ներ­կա­յիս այն ջա­­հել­նե­րին, որոնք հան­դարտ և մի­այն ի­րենց՝ եր­կու­սին լսե­լի զրույց­նե­րը նա­խընտ­րում էին տեն­դա­գին փա­ղաք­շանք­նե­րից:
Միսթր Իք­սը սո­վո­րա­բար զան­գում էր առա­վոտ­վա կողմ, և կես­ժամ­յա «սե­ան­սի» ըն­թաց­քում իրենք հաս­նում էին ցան­կա­լի արդ­յուն­քին: Տղա­մար­դու անու­նը Ֆրենք էր, և պայ­մա­նա­վոր­վե­ցին, որ ին­քը նրան կան­վա­նի Ֆրո, իսկ նա իրեն՝ Սա:
Հե­տաքր­քիրն այն է, որ Ֆրենքն այս երեք ամ­ս­վա ըն­թաց­քում այդ­պես էլ ոչ մի ան­գամ չփոր­ձեց Սանդ­րա­յին առե­րես հան­դի­պել և ի­րենց երևակա­յու­թյան խաղն իրա­կան կյանք տե­ղա­փո­խել: Ֆրոն նա­խընտ­րում էր հե­ռա­խո­սա­յին սեք­սը և այդ բնա­գա­վա­ռում գե­րա­զան­ցում էր շա­տե­րին: Սանդ­րա­յի այն հար­ցին, թե ին­չու նա չի ձգ­տում հան­դի­պել իր հետ, Ֆրոն պա­տաս­խա­նեց իրեն հա­տուկ անկրկ­նե­լի սեք­սու­ալ բա­րի­տո­նով.
- Ես վա­խե­նում եմ եր­կու բա­նից, սի­րե­լիս: Նախ՝ դու կա­րող ես ինձ­նից հի­աս­թափ­վել: Հե­տո էլ չի բա­ցառ­վում նաև հա­կա­ռա­կը: Թե° մե­կի, թե° մյու­սի դեպ­քում ես հու­նից դուրս կգամ ու տեմ­պից կընկ­նեմ... Իսկ ես բա­ցա­սա­կան էմո­ցի­ա­նե­րից ու­զում եմ հե­ռու լի­նել: Ավե­լի լավ է՝ այս­պես թող­նենք:
Սանդ­րան չէր կա­րող չհա­մա­ձայ­նել Ֆրո­յի հետ: Իրոք, ին­չու փլու­զել երա­զանք­նե­րի հե­քի­ա­թա­յին ու փխ­րուն ամ­րո­ցը, եթե կա­րե­լի է այն պահ­պա­նել՝ ան­մի­ջա­կան շփ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նից հրա­ժար­վե­լով:
Նրանք որոշ­ե­ցին շա­րու­նա­կել սի­րա­վե­պը՝ այն հարս­տաց­նե­լով նո­րա­նոր երկ­խո­սու­թյուն­նե­րով ու ռեպ­լիկ­նե­րով, հետզ­հե­տե ընտ­րե­լով առա­վել հա­մար­ձակ ու խր­թին դիր­քեր՝ դրանք ու­ղեկ­ցե­լով ավե­լի կր­քոտ, ու հու­զա­կան տն­քոց­նե­րով ու հո­գոց­նե­րով:
Ամեն առա­վոտ վերսկս­վող այդ զվարթ ու պատ­կե­րա­վոր նկա­րագ­րու­թյուն­նե­րը և էրո­գեն գո­տի­նե­րի աներևույթ, բայց ման­րա­մասն շոշ­ա­փում­նե­րը իրենց հա­ղոր­դակց­ման րո­պե­նե­րը վե­րա­ծել էին եր­ջան­կու­թյան յու­րա­տե­սակ բա­ղադ­րի­չի՝ իրա­կան կյան­քից քաղցր անուրջ­նե­րի ոչ երկ­րա­յին աշ­խարհ փո­խադր­վե­լու գե­ղե­ցիկ խորհր­դա­նիշ­ի:

Խո­յա­հա­րող աս­պե­տի հաղ­թար­շա­վը

- Այ­սօր հինգ­շաբ­թի է, սի­րե­լիս,- մեղմ սկ­սեց Ֆրեն­քը,- ամու­սինդ գոր­ծի է գնա­ցել:
- Այո, թան­կա­գինս,- փոքր­-ինչ հուզ­ված ձայ­նով պա­տաս­խա­նեց Սանդ­րան,- էլ ուր պի­­տի նա գնար:
- Ու­րեմն մեզ խան­գա­րող չի լի­նի,- չա­րաճ­ճի­ո­րեն վրա բե­րեց Ֆրեն­քը՝ հա­զիվ լսե­լի շշն­ջո­ցով:
- Ոչ ոք մեզ չի խան­գա­րի,- հո­գոց հա­նեց կի­նը և պատ­կե­րաց­րեց իր աբո­նեն­տա­յին սի­րե­կա­նին՝ ջլա­պինդ ու­սե­րով և ու­ժեղ ձեռ­քե­րով, խիստ ծնո­տով ու զգա­յուն շուր­թե­րով, լայն ճա­կա­տով ու սևաթույր գան­գուր­նե­րով, մազմ­զոտ կրծ­քա­վան­դա­կով և հզոր կոն­քե­րով, բրոն­զա­ձույլ Սամ­սո­նի մկա­նուտ փո­րով ու ազ­դե­ցիկ չա­փե­րի ֆալ­լո­սով... Սանդ­րան զգաց, թե ինչ­պես է խո­նա­վա­նում հեշ­տո­ցը:
- Հույս ու­նեմ՝ դու տկ­լոր ես,- հե­տաքրքր­վեց Ֆրեն­քը՝ պատ­կերն ամ­բող­ջաց­նե­լու մի­տու­մով:
- Իհար­կե, թան­կա­գինս: Իմ չք­նաղ մար­մի­նը ան­համ­բեր սպա­սում է քո փա­ղաք­շանք­նե­րին:
- Սպա­սում է, որ փայտ­փո­րի­կի իմ կտու­ցը դա­րա­նա­մուտ լի­նի քո փչա­կում:
- Ոչ թե սպա­սում է, այլ ծա­րա­վի է փայտ­փո­րի­կիդ աշ­խա­տան­քին:
Սանդ­րան Ֆրեն­քի գրգ­ռիչ ձայ­նի ու­ղեկ­ցու­թյամբ սկ­սեց զգուշ­ո­րեն փայ­փա­յել սե­փա­կան մար­մի­նը՝ աս­տի­ճա­նա­բար մո­տե­նա­լով իր ան­ձա­վին: Նրա շն­չա­ռու­թյու­նը դար­ձավ ան­հա­մա­չափ, պտուկ­ներն ու­ռե­ցին և շր­թունք­նե­րը դո­ղա­ցին: Կինն զգա­յա­ցունց հպու­մից ան­մասն չէր թող­նում իր մարմ­նի և ոչ մի հատ­ված:
Ֆրեն­քը, իմա­նա­լով իրեն ունկնդ­րող կնոջ ցան­կա­սի­րու­թյան ամե­նա­թույլ տե­ղե­րը և զգա­լով նրա գրգռ­վա­ծու­թյու­նը, սր­տա­ռուչ ձայ­նով շշն­ջում էր խո­սա­փո­ղի մեջ.
- Լե­զուս շտա­պում է քո զույգ բլ­րակ­նե­րին փար­վե­լու, ապա իջ­նում է՝ փորդ լպս­տե­լու: Ես կծո­տում եմ կոն­քերդ և թևերդ, իսկ ձեռ­քերս ամուր բռ­նել են նուրբ մեջքդ: Դու իմն ես ամ­բող­ջո­վին,- կր­քոտ ու խորհր­դա­վոր փսփ­սում էր նա,- ես լսում եմ քո խո­րը շն­չա­ռու­թյու­նը և զգում մարմ­նիցդ ծո­րա­ցող սի­րո օշ­ա­րա­կի անկրկ­նե­լի հա­մը...
Լսե­լով այս ամե­նը՝ Սանդ­րան կա­խարդ­վա­ծի պես աչ­քե­րը փակ են­թարկ­վում էր Ֆրո­յի ցու­ցում­նե­րին ու կլան­ված ըն­թա­նում նրա թե­լադ­րած ու­ղի­ով: Ֆրեն­քը իշ­խում էր Սանդ­րա­յի մարմ­նին, ի վի­ճա­կի լի­նե­լով զրն­գաց­նել ոս­կոր­նե­րը և պարգևել աներևակա­յե­լի բա­վա­կա­նու­թյուն: Սանդ­րա­յի մա­տը կար­ծես էլ իրե­նը չէր: Թվում էր՝ դա ար­դեն ոչ թե սո­վո­րա­կան ցու­ցա­մատ էր, այլ Ֆրեն­քի լե­զուն, որը մի հրա­հան­գով սո­ղոս­կում էր այն­տեղ, ուր կա­մե­նում էր տղա­մար­դը: Եթե ան­գամ Սանդ­րան ու­զե­նար դի­մադ­րել Ֆրո­յի փա­ղաք­շանք­նե­րին, չէր կա­րող, քա­նի որ դա վեր էր իր ու­ժե­րից: Կի­նը շա­ղախ­վեց բա­վա­կա­նու­թյան մեղ­րա­ծոր խառ­նուր­դով՝ ձուլ­վե­լով այդ ախոր­ժե­լի խառ­նուր­դին, և ոչինչ չէր ստի­պի նրան դուրս լո­ղալ հա­ճույ­քի գե­րե­վա­րող կո­հակ­նե­րից:
- Օ, սի­րե­լի Ֆրո, ինչ լավ է... ես պրծ­նում եմ,- դուրս թռավ Սանդ­րա­յի շուր­թե­րից:

Էս­տա­ֆետ

- Հի­մա քո հերթն է ինձ հեշ­տան­քի դու­ռը հասց­նե­լու,- կա­մա­ցուկ ասաց Ֆրեն­քը որոշ դա­դա­րից հե­տո:
Սանդ­րան սկզ­բում թույլ ձայ­նով ու ոչ այն­քան վս­տա­հո­րեն, հե­տո ավե­լի ու ավե­լի խրոխտ ու կր­քոտ տո­նով շշն­ջում էր խո­սա­փո­ղում.
- Ես ու­զում եմ քեզ հենց հի­մա: Դան­դաղ մո­տե­նում եմ քեզ, ար­ձա­կում շալ­վա­րիդ կո­ճա­կը, իջեց­նում շղ­թան, ապա շալ­վարդ վար­տի­քիդ հետ մի­ա­սին հա­նե­լով, բուռս եմ առ­նում քո­նը և սկ­սում գուր­գու­րել նուրբ ու երկ­յու­ղա­ծու­թյամբ:
Ֆրեն­քը հա­ճույ­քից տն­քում էր...
Սանդ­րան դրա­նից ավե­լի ոգևոր­ված շա­րու­նա­կում էր.
- Ես թեթևակի ճզ­մում եմ զույգ գն­դի­կով պարկն ու փչում դրանք փոքր­-ինչ հո­վաց­նե­լու հա­մար: Հե­տո ծա­րավս փոր­ձում եմ հա­գեց­նել քո սի­րա­յին նեկ­տա­րով: Նախ քո­քից գլուխ համ­բույր­նե­րով ողո­ղե­լով այն թր­ջում եմ լեզ­վով ու շշն­ջում. «Մտիր իմ մեջ»: Դու տի­րա­բար բա­ցում ես հեշ­տո­ցիս շուր­թերն ու մա­հակդ խրում անց­քիս ներ­սը:
Սանդ­րան ար­դեն էքս­տա­զի էր հա­սել, նրա ձայ­նը դո­ղում էր սե­փա­կան խոս­քե­րի տար­փա­հա­րույց թով­չանք­նե­րից: Ավե­լի ոգևոր­վե­լով ու պատ­կե­րաց­նե­լով Ֆրեն­քի հա­ճույ­քից մռն­չա­ցող դեմ­քը՝ նա հուզ­ված շա­րու­նա­կեց.
- Ուժ­գին խո­թում­նե­րով դու հասց­նում ես ինձ հեշ­տան­քի գա­գաթ­նա­կե­տին: Ես քիչ է մնում հաճույքից ուշ­ա­կո­րույս լի­նեմ: Քո շար­ժում­նե­րը գնա­լով արա­գա­նում են, հար­ված­ներդ՝ գնա­լով սաստ­կա­նում:
- Ո¯ւհ,- տն­քաց տղա­մար­դը լսա­փո­ղի մեջ,- հի­մա էլ ես կպրծ­նեմ...
Եվ Սանդ­րա­յին թվաց, թե հե­ռա­խո­սի մի­ջից իր վրա թափ­վեց Ֆրո­յի սքան­չե­լի, ջերմ ու շո­յող հե­ղու­կը: Նրանք եր­կար լռե­ցին: Մի քա­նի րո­պե անց Ֆրոն վեր­ջա­պես կա­րո­ղա­ցավ ե­րախ­տա­գի­տու­թյան խոս­քեր ար­տա­բե­րել.
- Շնոր­հա­կալ եմ, Սա, թան­կա­գինս: Ես վա­ղուց այս­պես չէի բա­վա­րա­րել ցան­կա­սի­րու­թյունս:
- Քեզ­նից էլ ես եմ շնոր­հա­կալ, Ֆրո: Դու, ինչ­պես միշտ, հի­աս­քանչ էիր,- ար­ձա­գան­քեց Սանդ­րան, զգա­լով, որ ընկ­նում է ան­հաղ­թա­հա­րե­լի քաղցր նիր­հի մեջ՝ հեշ­տան­քի հեր­թա­կան փու­լից հե­տո:
- Համ­բու­րում եմ, Սա: Ան­համ­բեր սպա­սում եմ մեր հա­ջորդ հան­դիպ­մա­նը: Ար­դեն սկ­սում եմ ժա­մե­րը հաշ­վել:

Ժու­չո­կը

Սանդ­րան ծանր կո­պե­րը փա­կեց ու խո­րա­ցավ քնի քաղցր բամ­բա­կի մեջ. մի բան, որ սի­րում էր սեք­սից ոչ պա­կաս:
Իսկ այդ նույն ժա­մա­նակ նրա «խնա­մա­կա­ա­կը»՝ Էն­թը­նի Սան­չե­սը, տաք շուն­չը տե­ղը բե­րե­լով, քր­տին­քը սր­բե­լով, բող­կի պես կարմ­րե­լով ցած դրեց խո­սա­փողն ու քրթմն­ջաց.
- Դե որ մի գրգ­ռի­չը կա­րող է սրա­նից լավ աշ­խա­տել կնոջս հա­մար ու օր­գազ­մի հասց­նել:
Նա մտո­վի շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա­յի հրաշ­ա­գործ գյու­տա­րար­նե­րին, որոնց շնոր­հիվ ին­քը հնա­րա­վո­րու­թյուն ու­նի հենց իր հե­ղի­նա­կա­վոր ֆիր­մա­յի առանձ­նա­սեն­յա­կում նս­տած լսել իրենց տան հե­ռա­խո­սով ար­ված ցան­կա­ցած խո­սակ­ցու­թյուն: Սեղ­մե­լով փայլփ­լուն վա­հա­նա­կի սև կո­ճա­կը, Սան­չե­սը հան­դարտ ու տի­րա­բար ասաց.
- Մա­թիլ­դա, եկ այս­տեղ:

Պար­սա­մի նո­թե­րը

Պայ­ծառ ամ­պի պես շուրջ­բո­լո­րը լու­սա­վո­րե­լով սեն­յակ մտավ մեծ կրծ­քե­րով քար­տու­ղա­րու­հին, որի հն­չեղ անու­նը լի­ո­վին հա­մա­պա­տաս­խա­նում էր իր հյու­թեղ կազմ­ված­քին: Մա­թիլ­դան հա­գել էր թան­կար­ժեք նուրբ կոշ­իկ, կարճ կի­սաշր­ջազ­գեստ և սպի­տակ բամ­բակ­յա վեր­նաշ­ա­պիկ, որի տա­կից հի­ա­նա­լի­ո­րեն ընդգծ­վում էին տեն­չա­հա­րույց մարմ­նի բա­րե­մաս­նու­թյուն­ներն իրենց ամ­բողջ շքե­ղու­թյամբ: Աղջ­կա մարմ­նից բխում էր երի­տա­սար­դու­թյան և սեք­սու­ալ էներ­գի­ա­յի բուր­մունք:
- Մա­թիլ­դա,- տաք շն­չով ֆսֆ­սաց Էն­թը­նին,- ես խիստ գրգռ­ված եմ և ու­զում եմ քեզ: Դու իմ քն­քուշ կա­կաչն ես, իմ քաղցր թմ­րան­յու­թը:
Մա­թիլ­դան պսպ­ղաց­րեց ան­հուն աչ­քերն ու կա­մա­ցուկ պա­տաս­խա­նեց.
- Ես ան­չափ ու­րախ եմ, որ ձեր ցան­կու­թյու­նը հա­մընկ­նում է իմի հետ:
Աղ­ջի­կը ճարպ­կո­րեն ար­ձա­կեց  Էնթ­նի­ի շալ­վա­րի գո­տին, իջեց­րեց շղ­թան ու դուրս հա­նեց նրա բո­ցա­վառ­վող պե­նի­սը:
- Շուտ, շուտ, էլ չեմ դի­մա­նում, ճու­տիկս,- տնքտն­քաց Սան­չե­սը:
Մա­թիլ­դան հան­գիստ հա­նեց թան­կար­ժեք կոշ­իկ­նե­րը, որոնք նրա էրո­տիկ հմայ­քի ան­բա­ժան մասն էին կազ­մում: Ապա կոշ­իկ­նե­րը ծածկ­վե­ցին սպի­տակ ամ­պի պես անկ­շիռ վար­տի­քով: Կի­սաշր­ջազ­գեստն ու ճեր­մա­կա­փայլ վեր­նաշ­ա­պի­կը թռան գրա­սե­ղա­նի վրա, որի դի­մաց բազ­մել էր աղջ­կա բոս­սը:
Վեր­ջինս հա­ճույ­քից գուն­դուկ­ծիկ լի­նե­լով աղջ­կան նս­տեց­րեց իր ծնկ­նե­րին և տաք շն­չե­լով նրա ծոծ­րա­կին, փոքր­-ինչ կռա­ցավ ու ա­տամ­նե­րով ար­ձա­կեց իտա­լա­ցի վար­պետ­նե­րի ստեղ­ծած հի­աս­քանչ կրծ­կա­լը, ապա ափե­րով ագա­հո­րեն բռ­նե­լով աղջ­կա ձիգ ու փար­թամ ստինք­նե­րը, գրգ­ռեց պտուկ­նե­րը: Այ­նու­հետև նր­բո­րեն փա­ղաք­շեց աղջ­կա­կան փո­րի­կը և ծն­կի գա­լով համ­բու­րեց գողտ­րիկ ամո­թույ­քը: Էն­թը­նի­ի մա­տը մտավ աղջ­կա ոտ­քե­րի արան­քը: Մա­թիլ­դան ցնց­վեց ու փսփ­սաց.
- Իմն ար­դեն խո­նավ է: Թող թռչ­կո­տեմ «հա­ջա­թիդ» վրա:
- Հիշ­ում ես Մա­թիլ­դա ըն­կե­րոջդ՝ Պար­սա­մի էրո­տիկ հուշ­ե­րը, որ ինձ տվե­ցիր կար­դա­լու: Այդ նյու­թե­րի մեջ էլ ես առա­ջին ան­գամ կար­դա­ցի պե­նի­սի՝ «հա­ջաթ» ան­վա­նու­մը,- այ­ծի պես մկ­կա­լով կա­մա­ցուկ ասաց բոս­սը՝ սքան­չա­նա­լով գե­ղա­նի քար­տու­ղա­րու­հու մարմ­նի ման­րա­մաս­նե­րով:

Մաս­նա­գե­տը

Միսթր Սան­չե­սը բա­վա­կա­նու­թյամբ տե­ղից պո­կեց իդե­ա­լա­կան կազմ­ված­քով երի­տա­սարդ կնոջն ու հագց­րեց նրան իր սռ­նու վրա: Մա­թիլ­դան քիչ ու միչ թեք­վեց ու պոր­տա­պար տվեց բոս­սի ֆալ­լո­սի վրա՝ հա­ռա­չե­լով ու տն­քա­լով՝ ձեռ­քե­րով սե­ղա­նին հեն­ված:
Եթե նրանց մեկ­նու­մե­կը սխալ­մամբ ան­հանգս­տաց­նե­լու լի­ներ, ապա առանձ­նա­սեն­յա­կի դու­ռը բա­ցե­լով ակա­նա­տես կլի­ներ տա­րօ­րի­նակ տե­սա­րա­նի:  Բոս­սի սե­ղա­նին, շր­թունք­նե­րը լի­զե­լով, ձի­ա­վա­րում էր շլա­ցու­ցիչ գե­ղեց­կու­թյան մի տկ­լոր աղ­ջիկ: Իսկ առանձ­նա­սեն­յա­կի տի­րո­ջը՝ ֆիր­մա­յի պրե­զի­դեն­տին, ներս մտ­նո­ղը չէր նկա­տի: Թեև գործ­նա­կա­նում ոչ ոք չէր կա­րող խան­գա­րել նրանց մո­լե­գին սեք­սու­ալ գո­տե­մար­տը:
Մի քա­նի րո­պե անց Էն­թը­նին խրխ­ռաց.
- Վեր­ջաց­նում եմ...
Աղ­ջի­կը ցած թռավ հրե­տա­նա­յին կրակ բաց թող­նե­լու պատ­րաստ Սան­չե­սի վրա­յից, շեշ­տա­կի գա­լար­վեց ու կուրծ­քը դեմ տվեց «կրա­կի բե­րա­նը»: Տաք սերմ­նա­հե­ղու­կը ողո­ղեց նրա ստինք­ներն ու ողջ էու­թյու­նը հա­ճե­լի ջեր­մու­թյամբ...
- Իսկ հի­մա կա­րե­լի է նաև աշ­խա­տել,- կու­չու­ձիգ լի­նե­լով քրթմն­ջաց Էն­թը­նի Սան­չե­սը, երբ Մա­թիլ­դան իրեն կար­գի բե­րեց ու դուրս սո­ղաց առանձ­նա­սեն­յա­կից:
Սան­չե­սը մո­տե­ցավ պա­տու­հա­նին, բա­ցեց այն և լի­ա­թոք շն­չեց Մադ­րի­դի առույ­գաց­նող սառն օդը:
Երե­կո­յան նա նս­տած էր բա­րում՝ անհ­րա­պույր ար­տա­քի­նի տեր, ճա­ղատ ու նի­հար մի տղա­մար­դու ըն­կե­րակ­ցու­թյամբ և խմե­լով թարմ գա­րե­ջու­րը, գո­տեպն­դում էր տղա­մար­դուն.
- Ֆրենք, թան­կա­գին իմ ըն­կեր, դու չգի­տես, թե ինչ լավ են անդ­րա­դառ­նում տիկ­նոջս վրա քո հե­ռա­խո­սազ­րույց­նե­րը: Սանդ­րան էլ ինձ չի նա­յում իր անօգ­նա­կան հա­յաց­քով, ինչ­պես նախ­կի­նում, երբ ես ան­կա­րող էի բա­վա­րա­րել նրա պա­հանջ­նե­րը, մա­նա­վանդ, որ չա­փա­զանց գեր­հոգ­նած էի լի­նում: Ես ինքս էլ նո­րից վե­րագ­տել եմ սե­ռա­կան կա­րո­ղու­թյունս ու դարձ­յալ սի­րում եմ կյան­քը,- հի­ա­ցած բա­ցա­կան­չեց նա,- չես պատ­կե­րաց­նի, թե ինչ­քան հա­ճե­լի է, երբ գաղտ­նալ­սում եմ կնոջս: Հա­մոզ­ված եմ, որ նրա հա­մար էլ չա­փա­զանց հե­տաքր­քիր է դա, քա­նի որ կար­ծում է, թե ինձ­նից թա­քուն հե­ռա­խո­սա­յին սեք­սով է զբաղ­վում:
- Հա­մա  թե շի­լափ­լավ եմ սար­քել,- ծի­ծա­ղեց Սան­չե­սի զրու­ցա­կի­ցը,- մինչ­դեռ հիշ­ում եք, դուք սկզ­բում չէ­իք հա­վա­տում, թե խոս­քե­րով կա­րե­լի է բա­վա­րա­րել կնոջ ցան­կա­սի­րու­թյու­նը:
- Ես ճիշտ չէի իհար­կե: Եվ չեմ ժխ­տում այդ: Տես, թե ինչ է դուրս գա­լիս: Նախ, լսե­լով Սանդ­րա­յի հետ քո «սի­լի-­բի­լին» ես գրգռ­վում եմ ու հա­ճույ­քով հուպ եմ տա­լիս Մա­թիլ­դա­յին հենց իմ օֆի­սում: Հե­տո էլ կինս, իմ թան­կա­գին Սանդ­րան, որի հան­դեպ սա­ռել եմ վա­ղուց, հե­ռա­խո­սա­յին սեք­սի սե­անս­նե­րի շնոր­հիվ ինձ փաս­տա­ցի չի դա­վա­ճա­նում: Դու հրաշ­ա­գործ ես, Ֆրենք: Ահա, ստա­ցիր հո­նո­րարդ, խնդ­րեմ,- Էն­թը­նի Սան­չե­սը Ֆրենք Բեր­րո­ու­զին մեկ­նեց թղ­թադ­րամ­նե­րի կա­պո­ցը:
- Շնոր­հա­կալ եմ, միսթր Սան­չես,- հուզ­ված ասաց նրա զրու­ցա­կի­ցը՝ նոր եվ­րո­նե­րը գր­պա­նը դնե­լով,- ձեր փո­ղե­րը կօգ­նեն չունևոր դե­րա­սա­նին պա­հել ըն­տա­նիքն ու դեռ մի բան էլ ավե­լին:
- Քիթդ բարձր պա­հիր, տղաս,- կտ­րեց նրան Սան­չե­սը,- ես գի­տեմ, որ «հե­ռա­խո­սա­յին սեքս» ֆիր­մա­յում դեռ ան­փո­խա­րի­նե­լի մաս­նա­գետ ես կա­նանց լսո­ղա­կա­նը բա­վա­րա­րե­լու գծով: Ասում են, որ քեզ նման մաս­նա­գետ­նե­րին քա­ղա­քում մատ­նե­րի վրա են հաշ­վում: Քեզ երա­զում են ունկնդ­րել հեշ­տան­քի ծա­րավ հա­զա­րա­վոր կա­նայք, որոնք կա­րոտ են քո թավ­շե բա­րի­տո­նին:
- Ձեր գո­վեստն ավե­լի թանկ է ինձ հա­մար, միսթր Սան­չես: Դուք շատ առա­տա­ձեռն մարդ եք,-  հար­գա­լից մրմն­ջաց Ֆրեն­քը:
- Պետք չէ, տղաս,- նրան ընդ­հա­տեց  Էն­թը­նին,- իսկ հի­մա ես ու­զում եմ քեզ հա­մեղ ընթ­րիք հյու­րա­սի­րել: Ինչ կնա­խընտ­րես այ­սօր:
Ընթ­րի­քից հե­տո Սան­չե­սը նր­բան­կա­տո­րեն հե­տաքրք­վեց.
- Ասում ես՝ երբ ես նո­րից Սանդ­րա­յին զան­գե­լու...