1. Բրին­ձով 

Որոշ տն­տե­սու­հի­ներ դժ­գո­հում են, որ իրենց պատ­րաս­տած փլա­վը հա­ջող չի ստաց­վում, քա­նի որ այն կպ­չուն է լի­նում: Ամենևին ան­հանգս­տա­նալ պետք չէ, եթե պատ­րաս­տեք ստորև նշ­ված եղա­նա­կով.
ա. Եռա­ցող ջրի մեջ ճաշ­ի գդալից մի քիչ ավե­լի աղ լց­րեք և բրին­ձը եռաց­րեք այն­քան, որ­պես­զի այն լրիվ չեփ­վի, այլ մի քիչ հում մնա: Այ­նու­հետև քա­մել, կաթ­սա­յի մեջ առատ յուղ լց­նել, ավե­լաց­նել բրին­ձը, թեթևակի խառ­նել (կաթ­սան թա­փա­հա­րե­լով) կրա­կից վերց­նել, կա­փա­րի­չով լավ փա­կել, սր­բի­չով հեր­մե­տիկ փա­թա­թել կաթ­սան ու թող­նել 0,5-1 ժամ մնա:
Փլա­վի որա­կը կախ­ված է հետևյա­լից.
  • ա) Կրա­կը պետք է շատ ու­ժեղ լի­նի, որով­հետև ու­ժեղ կրա­կի դեպ­քում բրին­ձը ուշ կեփ­վի և կպ­չուն չի լի­նի,
  • բ) Ջու­րը պետք է լի­նի 1/5 հա­րա­բե­րու­թյամբ,
  • գ) Յու­ղը առատ լի­նի,
  • դ) Եփե­լուց հե­տո պետք է որոշ ժա­մա­նակ թող­նել, ան­մի­ջա­պես չմա­տու­ցել:
Եթե անհ­րա­ժեշտ է ան­մի­ջա­պես մա­տու­ցել, երկ­րորդ եղա­նա­կով պատ­րաս­տեք:

բ. Լվա­ցած բրին­ձը յու­ղով բո­վել այն­քան, որ դառ­նա հա­զիվ նկա­տե­լի վար­դա­գույն, ավե­լաց­նել աղ, տաք ջուր (1:2 հա­րա­բե­րու­թյամբ), մի­ջին կրա­կով եփել: Երբ ջու­րը սպառ­վի և երե­սին անց­քեր երևան, վերց­նել կրա­կից, կա­փա­րի­չով փա­կել, սր­բի­չով փա­թա­թել կաթ­սան և թող­նել 20-25 րո­պե, որից հե­տո մա­տու­ցել:
Չա­մի­չով պատ­րաս­տե­լիս այն տա­պա­կել յու­ղով, լց­նել ար­դեն պատ­րաս­տի փլա­վի վրա, խառ­նել զգուշ­ու­թյամբ և ծած­կել վե­րը նշ­ված ձևով:



2. Վեր­մի­շե­լով 

Որոշ­ա­կի դժ­վա­րու­թյուն է հա­րու­ցում նաև վեր­միշ­ե­լով փլա­վը: Գաղտ­նի­քը նրա­նում է, որ վեր­միշ­ե­լով փլա­վի հա­մար նույն­պես յու­ղը պետք է առատ լի­նի:
Վեր­միշ­ե­լը յու­ղով բո­վել, ավե­լաց­նել այն­քան տաք ջուր, որ վեր­միշ­ե­լի մա­կե­րե­սից 1-2 մատ բարձր լի­նի: Ավե­լաց­նել աղ և մի­ջի­նից մի քիչ ու­ժեղ կրա­կով եփել: Երբ շատ քիչ ջուր մնա (մի քիչ թանձր) վերց­նել կրա­կից, սր­բի­չով կաթ­սան փա­թա­թել, թող­նել 10-20 րո­պե հանգս­տա­նա:

Թույլ կրա­կի դեպ­քում կս­տաց­վի կպ­չուն զանգ­ված:



3. Մսով փլավ 

Թե ու­նեք շատ քիչ փա­փուկ միս և չեք կողմ­նո­րոշ­վում ինչ պատ­րաս­տել, ապա պետք է աղալ, յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել ջրով բա­ցած 1 ճ/գ տո­մա­տի մա­ծուկ, աղ, սև, կար­միր պղ­պեղ, խառ­նել փլա­վին: 

Սկու­տե­ղի մեջ լց­նե­լուց հե­տո կող­քե­րը զար­դա­րել լո­լի­կով, կա­նաչ պղ­պե­ղով, ձմ­ռա­նը՝ թթու վա­րուն­գով:



4. Ձա­վա­րով, հա­ճա­րով, բլ­ղու­րով և մսով փլավ

2-3 գլուխ սո­խը օղա­կաձև կտ­րա­տել և կաթ­սա­յի մեջ տա­պա­կել, ավե­լաց­նել 4-5 բա­ժակ մսի ար­գա­նակ, 2 թե­յի բա­ժակ ձա­վա­րե­ղեն (բլ­ղուր կամ հա­ճար և այլն):
Երբ սկ­սի եռալ, ավե­լաց­նել նա­խա­պես խաշ­ած ու մանր կտ­րա­տած մի­սը և թող­նել կրա­կին մինչև պատ­րաստ լի­նե­լը: Այս­պի­սի փլավ կա­րե­լի է պատ­րաս­տել նաև առանց մսի, այդ դեպ­քում կա­րե­լի է փլա­վի եփ­վե­լու ըն­թաց­քում ավե­լաց­նել մի քիչ տո­մա­տի մա­ծուկ: