1 կգ տա­վա­րի փա­փուկ մի­սը կտր­տել բա­ժին­նե­րով, լավ լվա­նալ, թա­կի­չով ծե­ծել, վրան աղ ու պղ­պեղ ցա­նել, եր­կու կող­մից թա­թա­խել լավ հա­րած ձվի մեջ, պա­տել աղա­ցած պաք­սի­մա­տով և տա­պա­կել յու­ղով: 

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում՝ տա­պա­կած կար­տո­ֆի­լի և յու­ղով պատ­րաս­տած կա­նաչ ոլո­ռի հետ:



ՌՈՄՇ­ՏԵՔՍ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ 

1 կգ փա­փուկ միս, 2 հատ սոխ, 2-3 հատ լո­լիկ, 2-3 հատ կա­նաչ պղ­պեղ, 1 կգ կար­տո­ֆիլ, աղ, յուղ, խա­ռը կա­նա­չի
Մի­սը կտ­րա­տել բա­ժին­նե­րով, թեթևակի ծե­ծել թա­կի­չով, մի քիչ աղ ցա­նել և յու­ղով տա­պա­կել:
Առան­ձին կաթ­սա­յում սո­խը տա­պա­կել, ավե­լաց­նել կտր­տած լո­լիկ, 5 րո­պե եռաց­նել, որից հե­տո 1-2 թե­յի բա­ժակ ջուր ավե­լաց­նել: Հենց սկ­սի եռալ, մե­ջը լց­նել մի­սը, վրան շա­րել հո­րի­զո­նա­կան ուղ­ղու­թյամբ եր­կու մա­սի բա­ժա­նած կար­տոֆիլ, կա­նաչ պղ­պեղ, կտր­տած խա­ռը կա­նա­չի:

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում: Սկու­տե­ղի մեջ­տե­ղում շա­րել մի­սը, կող­քե­րին՝ կար­տո­ֆի­լը, իսկ կաթ­սա­յում մնա­ցած թանձ­րահ­յու­թը գդա­լով լց­նել կար­տո­ֆի­լի վրա:

Ձմ­ռա­նը նույ­նը կա­րե­լի է պատ­րաս­տել տնա­կան լե­չո­յով, կա­րե­լի է նաև ծե­ծած մսի փո­խա­րեն կոտ­լետ օգ­տա­գոր­ծել: