«Առող­ջու­թյուն»

Մի­ջին չա­փի 2 վա­րունգ, 2 գա­զար, 2 խն­ձոր, 2 լո­լիկ, 2-3 հատ մա­ռո­լի տերևներ, 1/4 կիտ­րոն, աղ, պղ­պեղ, 100 գրամ թթ­վա­սեր
Թարմ վա­րուն­գը, գա­զա­րը, խն­ձո­րը բա­րակ շեր­տե­րով կտր­տել, իսկ մա­ռո­լի տերևնե­րը բա­ժա­նել 2-3 մա­սի: Ամ­բողջ զանգ­վա­ծը լավ խառ­նել, ավե­լաց­նել թթ­վա­սեր, կիտ­րո­նի հյութ, աղ, սև պղ­պեղ:

Մա­տու­ցե­լիս երե­սը զար­դա­րել լո­լի­կի շեր­տե­րով: Թարմ բան­ջա­րե­ղե­նով ու խն­ձո­րով պատ­րաստ­ված նման սա­լա­թը հա­գե­ցած է բա­վա­կա­նա­չափ վի­տա­մին­նե­րով:



Բադ­րի­ջա­նով սա­լաթ

1. Ընտ­րել լա­վո­րակ բադ­րի­ջան­ներ, խո­րո­վել, կեղևից մաք­րել, կտ­րա­տել՝ հե­տը խառ­նե­լով 2-3 հա­տիկ ծե­ծած սխ­տոր. 4-5 ճաշ­ի գդալ արևածաղ­կի ձե­թը, 2 ճ. գդալ քա­ցա­խը, աղը, սև և կար­միր պղ­պե­ղը ի­րար հետ լավ խառ­նել ու լց­նել բադ­րի­ջան­նե­րի վրա և զգուշ­ու­թյամբ խառ­նել, որ­պես­զի բադ­րի­ջան­նե­րը շատ չտ­րոր­վեն, ապա ամ­բողջ զանգ­վա­ծը լց­նել լայն սկու­տե­ղի մեջ, կող­քե­րը զար­դա­րել լո­լի­կի շեր­տե­րով և կտր­տած կա­րո­սով:

2. Չո­րաց­րած բադ­րի­ջա­նը երե­կո­յան թր­ջել եռա­ցած ջրով, թող­նել մինչև հա­ջորդ օրը: Առա­վոտ­յան ջու­րը թա­փել, մի քա­նի ան­գամ լավ լվա­նալ տաք ջրով ու եփել: Երբ պատ­րաստ լի­նի, քա­մել, մսա­ղա­ցով աղալ, ավե­լաց­նել աղ, սև ու կար­միր պղ­պեղ, 3-4 հա­տիկ ծե­ծած սխ­տոր, արևածաղ­կի ձե­թով 2-3 գլուխ սո­խա­ռած, 1 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, կտր­տած կա­րոս, լավ խառ­նել, լց­նել բադ­րի­ջա­նի վրա: 
Մա­տու­ցե­լիս վրան լց­նել թթ­վա­սեր կամ խառ­նել 1 բա­ժակ ծե­ծած ըն­կույզ:


Բան­ջա­րե­ղե­նի սա­լաթ ձմեռ­վա հա­մար

2 կգ գա­զա­րը մաք­րել, քե­րի­չով ման­րաց­նել, ավե­լաց­նել՝ 1 կգ կար­միր պղ­պեղ (կտ­րա­տած), 1 կգ կա­նաչ պղ­պեղ (կտ­րա­տած), 600 գրամ սոխ (կտ­րա­տել օղա­կաձև), 10 ճաշ­ի գդալ արևածաղ­կի ձեթ, 10 ճաշ­ի գդալ գի­նու քա­ցախ, 10 թե­յի գդալ կե­րակ­րի աղ, 10 թե­յի գդալ շա­քա­րա­վազ, 1 կապ կա­րոս:
Ամ­բող­ջը լավ խառ­նել, լց­նել նա­խա­պես լվա­ցած ու ախ­տա­հա­նած բան­կա­նե­րի մեջ և 30 րո­պե ստե­րի­լի­զաց­նել:
Կա­րե­լի է մա­տու­ցել փլավ­նե­րի, մսի և կար­տո­ֆի­լի հետ: 
Նույն ձևով կա­րե­լի է պատ­րաս­տել նաև ամ­ռա­նը: 


Բող­կով և թթ­վա­սե­րով սա­լաթ 

4 հատ մի­ջին չա­փի բողկ, 200գ թթ­վա­սեր, 3 հատ ձու, աղ
Բող­կը մաք­րել, լվա­նալ, կտ­րա­տել բա­րակ շեր­տե­րով: Եփած ձվի դեղ­նու­ցը առան­ձին ամա­նում լավ տրո­րել, ավե­լաց­նել թթ­վա­սեր, աղ, որից հե­տո վրան լց­նել բող­կը, խառ­նել, վեր­ջում ավե­լաց­նել կտր­տած սպի­տա­կու­ցը:



Գա­զա­րով սա­լաթ

1 կգ գա­զա­րը մաք­րել, լվա­նալ, քե­րի­չով ման­րաց­նել, ավե­լաց­նել աղ, սև և կար­միր պղ­պեղ, 3-4 հա­տիկ ծե­ծած սխ­տոր, 2 ճ/գ քա­ցախ, կա­րոս, 2-3 ճաշ­ի գդալ արևածաղ­կի ձեթ և 100 գրամ թթ­վա­սեր:



Եր­շի­կով կամ ապխ­տած մսով սա­լաթ 

200 գրա­մ եր­շիկ, 4-5 հատ խաշ­ած կար­տո­ֆիլ, 1 հատ խն­ձոր, նե­խուր (քա­րա­վուզ), 2-3 փունջ մա­րոլ, քա­ղախ, թթ­վա­սեր, աղ, 1 հատ թթու վա­րունգ, 1 հատ սոխ
Եր­շի­կը, կար­տո­ֆի­լը, կեղևը մաք­րած խն­ձո­րը, նե­խու­րը, մա­րո­լը, վա­րուն­գը կտ­րա­տել շեր­տե­րով, ավե­լաց­նել աղ, սոխ, թթ­վա­սեր, լավ խառ­նել ու մա­տու­ցել:



Խն­ձո­րով, կա­ղամ­բով, նե­խու­րով սա­լաթ 

0,5 կգ կա­ղամբ, 300 գրամ մա­րոլ, 150 գրամ նե­խուր, 1-2 հատ խն­ձոր, աղ, 2 ճաշ­ի գդալ քա­ցախ
Կեղևը մաք­րած խն­ձո­րը կտ­րա­տել շեր­տե­րով, ավե­լաց­նելկտր­տած կա­ղամբ, նե­խուր, աղ, քա­ցախ: Լավ խառ­նե­լուց հե­տո մա­տու­ցել մսե­ղե­նի (տա­պա­կած կամ խաշ­ած), ձկ­նե­ղե­նի հետ: 

Կա­րե­լի է մա­տու­ցել նաև որ­պես սա­ռը ու­տեստ:



Կաթ­նա­շո­ռով սա­լաթ

Վերց­նել 400 գր. կաթ­նաշ­ոռ, վրան լց­նել աղ (ըստ պա­հան­ջի), սև և կար­միր պղ­պեղ, 3-4 հա­տիկ ծե­ծած սխ­տոր, 3 ճաշ­ի գդալ արևածաղ­կի ձեթ, կա­րոս, լավ խառ­նել, մա­տու­ցե­լուց առաջ լց­նել փոք­րիկ ափ­սե­նե­րի մեջ՝ ձևավո­րե­լով դա­նա­կով կամ պե­չե­նու ձևավոր կտ­րիչ­նե­րով:



Կա­ղամ­բով սա­լաթ

Վերց­նել 1 կգ պինդ կա­ղամբ, մանր կտր­տել, լվա­նալ, թող­նել քամ­վի, լց­նել էմա­լա­պատ թա­սի մեջ, խառ­նել աղ, 4-5 հա­տիկ ծե­ծած սխ­տոր, 2 ճաշ­ի գդալ քա­ցախ, 3-4 ճաշ­ի գդալ արևածաղ­կի ձեթ, 2 գլուխ սոխ, կա­րոս, գա­զար, լավ խառ­նել ու մա­տու­ցել փլա­վի, կար­տո­ֆի­լի, կոտ­լե­տի կամ քա­բա­բի հետ:



Կա­նաչ լո­բի­ով սա­լաթ

1 կգ կա­նաչ լո­բին լվա­նալ, առանց կտ­րա­տե­լու խաշ­ել, ըն­թաց­քում ավե­լաց­նել աղ, (չթող­նել շատ փափ­կի), քա­մել և դա­սա­վո­րել լայն էմա­լա­պատ կամ ապակ­յա սկու­տե­ղի մեջ: Առան­ձին թա­սի մեջ լց­նել 2 գլուխ ծե­ծած սխ­տոր, 1 թե­յի բա­ժակ քա­ցախ, խառ­նել և լց­նել լո­բու վրա՝ վեր­ջում ավե­լաց­նել մանր կտր­տած կա­րոս:



Կա­նաչ ոլո­ռով սա­լաթ

1 բան­կա կա­նաչ ոլո­ռը քա­մել, լց­նել էմա­լա­պատ ամա­նի մեջ, ավե­լաց­նել սխ­տոր, արևածաղ­կի ձեթ, սև պղ­պեղ, կա­րոս, ամ­բողջ զանգ­վա­ծը լավ խառ­նել, լց­նել սա­լա­թի հա­մար նա­խա­տես­ված փոքր խոր ամա­նի մեջ, վրան լց­նել թթ­վա­սեր:



Սա­լաթ կար­միր ճակն­դե­ղով

1 կգ կար­միր ճակն­դե­ղը խաշ­ել այն­քան ջրով, որ եփ­վե­լուց հե­տո ջուր չմ­նա կաթ­սա­յում, ապա սա­ռեց­նել, քե­րի­չով ման­րաց­նել կամ դա­նա­կով գե­ղե­ցիկ կտ­րա­տել, ավե­լաց­նել 1 գլուխ սխ­տոր, 2 ճաշ­ի գդալ քա­ցախ, սև պղ­պեղ, կա­րոս, 100 գրամ թթ­վա­սեր և լավ խառ­նել: 

Մա­տու­ցել սա­ռը վի­ճա­կում:



Կար­միր լո­բի­ով սա­լաթ

Վերց­նել 0,5 կգ կար­միր լո­բի (կա­րե­լի է բո­լոր տե­սա­կի հա­տի­կա­վոր լո­բի­ով), մաք­րել, լվա­նալ ու խաշ­ել, ըն­թաց­քում ավե­լաց­նել աղ, հե­տո քա­մել, լց­նել թա­սի մեջ, ավե­լաց­նել կար­միր պղ­պեղ, 3-4 գլուխ օղա­կաձև կտր­տած սոխ, կա­րոս, հա­մեմ, 4 ճաշ­ի գդալ արևածաղ­կի ձեթ:

Սպի­տակ լո­բի­ով պատ­րաս­տե­լիս կար­մի­րի փո­խա­րեն պետք է օգ­տա­գոր­ծել սև պղ­պեղ:



Կար­տո­ֆի­լով սա­լաթ

1 կգ կար­տո­ֆի­լը խաշ­ել, կեղևը մաք­րել, կտր­տել փոք­րիկ քա­ռա­կու­սու պես, ավե­լաց­նել սև պղ­պեղ, աղ, 3 գլուխ սոխ, կա­րոս, կիտ­րո­նի աղ, 4-5 ճաշ­ի գդալ ձեթ, 2-3 ժամ թող­նել սառ­նա­րա­նում, հե­տո օգ­տա­գոր­ծել: