ԹԵ­ՅԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ


Հա­մա­ձայ­նեք, որ առօր­յա հոգ­սե­րից ու տագ­նապ­նե­րից հե­տո հա­ճե­լի է անուշ­ա­հոտ թեյ եփել և եր­կար ժա­մա­նակ վա­յե­լել նրա հա­մը՝ հանգս­տա­նա­լով ու խոր­հե­լով: Իսկ եթե հա­մակ­ցեք հա­ճե­լին օգ­տա­կա­րի հետ: Թեյ խմե­լը գու­մա­րած գուշ­ա­կու­թյու­նը, ինչ վատ է որ: Ե՛վ ծա­րավն է հա­գե­ցած, և՛ ապա­գա­յի գաղտ­նի­քը բա­ցա­հայտ­ված:
Թե­յի կա­խար­դա­կան հատ­կու­թյուն­նե­րի մա­սին հայտ­նի է եղել դեռևս հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից: Աստ­վա­ծա­յին ծա­ռի տե­րևնե­րը պա­տա­հա­բար ընկ­նում են եռա­ցող ջրի մեջ և... եռա­ցող գո­լոր­շու անուշ­ա­հո­տը այն­քան գայ­թակ­ղիչ է լի­նում, որ հնա­գույն կայս­րե­րից մե­կը չի կա­րո­ղա­նում դի­մա­նալ և անում է առա­ջին կու­մը: Եփու­կի հա­մը նույն­քան է գե­րում նրան, որ­քան սուր հո­տը: Շու­տով թե­յը վե­րած­վում է չի­նա­կան ազ­գա­յին, սիր­ված խմիչ­քի, իսկ որոշ ժա­մա­նակ անց շա­հում է նաև մնա­ցած աշ­խար­հի հա­մակ­րան­քը:

ԿԱ­ԽԱՐ­ԴԱ­ԿԱՆ ԹԱՍ

Ցա­վոք, թե­յը ճա­նա­չում է գտել մի­այն որ­պես ամե­նա­հա­մեղ ու ամե­նա­օգ­տա­կար խմիչք: Իսկ ահա թե­յով գուշ­ա­կու­թյունն ար­դեն ար­տա­կարգ երևույթ է: Մի­ա­ժա­մա­նակ այն առանձ­նա­նում է իր պար­զու­թյամբ: Նշա­նա­կու­թյուն չու­նի թե­յի տե­սա­կը, այն կա­րող է լի­նել և՛ սև, և՛ կա­նաչ, և՛ մր­գա­յին: Գլ­խա­վո­րը կա­վից հա­տուկ բա­ժակ (առանց բռին­չի) և թաս ձեռք բե­րելն է, որը կա­րե­լի է գոր­ծա­ծել մի­այն կա­խար­դու­թյան նպա­տա­կով: Գուշ­ա­կու­թյան նպա­տա­կով նա­խա­տես­ված բա­ժա­կի անհ­րա­ժեշտ «հատ­կա­նիշ­ներն են». դրա ներ­սում մի եզ­րա­կից մյու­սը՝ հա­տա­կով պետք է գիծ անց­նի (որն, ասես, թա­սը բա­ժա­նում է եր­կու մա­սի), իսկ եզ­րա­գի­ծը պետք է ոս­կե լի­նի: Եթե չեք կա­րո­ղա­ցել նման գծով թաս գտ­նել, կա­րող եք նկա­րել ինք­ներդ՝ ստա­մոք­սի հա­մար անվ­նաս ներ­կով: Ծայ­րա­հեղ դեպ­քում կա­րող եք սո­վո­րա­կան բա­ժակ կի­րա­ռել: Սահ­մա­նի ֆունկ­ցի­ան կա­րող է կա­տա­րել բռ­նա­կը:

ԿԱ­ԽԱՐ­ԴՈՒ­ԹՅԱՆ ԳԱՂՏ­ՆԻՔ­ՆԵ­ՐԸ

Գուշ­ա­կու­թյան հա­մար թե­յը յու­րա­հա­տուկ ձևով պետք է եփել: Լց­րեք այն թա­սի վրա (եր­կու թե­յի գդա­լը բա­վա­կան է) և թա­սը մեկ քա­ռոր­դով լց­րեք եռա­ցող ջրով, ապա ափ­սե­ով ծած­կեք: Հինգ րո­պե անց ջու­րը լց­րեք մինչև վերջ և թո­ղեք, որ թե­յը դուրս տա (կա­փա­րի­չի տակ): Մի­այն այս դեպ­քում թե­յը կլի­նի նախ և առաջ հա­մեղ, և երկ­րոր­դը՝ կա­խար­դու­թյա­նը հար­մար: Ըն­կե­րա­կան խոր­հուրդ. սկզ­բում ավե­լի լավ է օգ­տա­գոր­ծել մանր տերևավոր թեյ՝ մանր թե­յա­տերևնե­րը մնում են թա­սի պա­տե­րին և ավե­լի հս­տակ պատ­կեր­ներ են ձևավոր­վում: Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում փորձ ձեռք բե­րե­լով՝ կա­րող եք կա­խար­դու­թյան հա­մար գոր­ծա­ծել նաև խոշ­որ տերևներ:

Այս գուշ­ա­կու­թյու­նը մյուս­նե­րից տար­բեր­վում է նրա­նով, որ հու­զող հար­ցի շուրջ մտա­վոր կենտ­րո­նա­ցում պետք չէ: Դուք ուղ­ղա­կի վա­յե­լում եք հա­ճե­լի հա­մը՝ ամ­բող­ջո­վին թու­լա­նա­լով, դի­տե­լով թե­յի գո­լոր­շին և մո­ռա­նա­լով առօր­յա հոգ­սե­րը:

Տե­սա­դաշ­տից հե­ռաց­րեք ժա­մա­ցույ­ցը, որ­պես­զի ոչինչ չհիշ­եց­նի վա­ղան­ցուկ ժա­մա­նա­կի մա­սին:

Թե­յը խմեք առանց շտա­պե­լու՝ փոքր կու­մե­րով: Վեր­ջին կու­մից հե­տո թա­սը շր­ջեք ափ­սե­ի վրա (աջ ձեռ­քով, աջից ձախ կող­մը): Մո­գա­կան թա­սը նախ­նա­կան դիրք է վե­րա­դարձ­վում աջ ձեռ­քով, ոչ մի դեպ­քում թա­սը մի պտ­տեք մատ­նե­րի մեջ: Սա շատ կարևոր է նկար­նե­րի ճիշտ մեկ­նա­բա­նու­թյան հա­մար: Չէ՞ որ թա­սի ներ­սի գի­ծը ժա­մա­նա­կի սահ­մանն է: Դրա­նից աջ զե­տեղ­ված թե­յա­տերևնե­րից խորհր­դա­նիշ­նե­րը ձեր ապա­գա­յինն են վե­րա­բեր­վում, ձախ կող­մի­նը՝ անց­յա­լին: Ինչ­քան նախ­շե­րը մոտ են գծին, այն­քան ավե­լի շուտ տե­ղի կու­նե­նա իրա­դար­ձու­թյու­նը: Եթե դրանք կու­տակ­վել են գծի մոտ, ապա դա նշա­նա­կում է, որ իրա­դար­ձու­թյուն­նե­րը կծա­վալ­վեն ձեր տա­նը: Եթե գծից հե­ռու են, ապա այլ վայ­րում, ավե­լի հա­վա­նա­կան է պե­տա­կան հաս­տա­տու­թյու­նում: Թա­սի ամե­նա­վերևում (ոս­կե եզ­րագ­ծի տակ) գտն­վող թե­յի տերևնե­րը բա­րի լու­րե­րի խորհր­դա­նիշն են, իսկ հա­տա­կին մնա­ցա­ծի­նը տխուր լու­րե­րի:

ԹԵ­ՅԻ ՆԱԽՇ

Գուշ­ա­կո­ղը միշտ պետք է հիշ­ի, որ խորհր­դա­նիշ­նե­րը առան­ձին­-ա­ռան­ձին չեն մեկ­նա­բան­վում: Դրանք պետք է նախշ կազ­մեն, այն­պես ինչ­պես խճան­կա­րի մա­սե­րը, որոնք մի­ա­սին ընդ­հա­նուր նկար են կազ­մում: Եվ, իհար­կե, առանց հա­րուստ երևակա­յու­թյան ոչն­չի չեք հաս­նի:
Եվ այս­պես. ապա­գա­յի ինչ «ուր­վա­կան­ներ» կա­րող են ծն­վել և ինչ կա այդ խորհր­դա­նիշ­նե­րի ետևում: Ահա մի քա­նի օրի­նակ:

  • ԱԿ. Ֆոր­տու­նան կժպ­տա ձեզ, կյան­քում եր­ջա­նիկ փո­փո­խու­թյուն­ներ են սպաս­վում:
  • ԱԿԱՆՋ. ձեր մա­սին ինչ­-որ մե­կը ասե­կո­սե­ներ է տա­րա­ծում: Պետք է գտ­նել բամ­բա­սո­ղին և վերջ տալ ան­կար­գու­թյա­նը:
  • ԱՉՔ.  նա­խան­ձող մե­կը կհայտն­վի ձեր շր­ջա­պա­տում: Զր­պար­տու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար հմա­յիլ գնեք:
  • ԱՌ­ՅՈՒԾ. ամեն կող­մից ձեզ վրա կթափ­վեն մանր-­մունր տհա­ճու­թյուն­ներ, և այն ամե­նը, ինչ հեշ­տու­թյամբ էր ստաց­վում, այժմ մեծ դժ­վա­րու­թյամբ կտր­վի: Կարևոր է հիշ­ել, որ Աստ­ծո գոր­ծե­րը բա­րի են, նման սթա­փե­ցու­մը ձեզ կհա­նի դեպ­րե­սի­ա­յից:
  • ԱՐԵՎ. հաղ­թա­նակ բո­լոր տհա­ճու­թյուն­նե­րի և չա­րա­նենգ­նե­րի նկատ­մամբ:
  • ԱՐՋ. եթե թե­յի խո­տե­րը մնա­ցել են թա­սի պա­տե­րին, ապա ձեզ ճամ­փոր­դու­թյուն է սպաս­վում, իսկ եթե հա­տա­կին, ապաª փա­խուստ սե­փա­կան պրոբ­լեմ­նե­րից: Աչք մի փա­կեք դժ­վա­րու­թյուն­նե­րի վրա, այլ փոր­ձեք որևէ ելք գտ­նել:
  • ԲՈՒ. պա­տա­հա­բար եր­կա­կի կյանք չե՞ք վա­րում: Եթե այո, ապա ան­մի­ջա­պես վերջ տվեք դրան, հա­կա­ռակ դեպ­քում վեճ կբռնկ­վի, ինչ­պես ամպ­րոպ պարզ երկն­քում:
  • ԳԾԵՐ. ու­ղիղ. վկա­յում են պրոբ­լեմ­նե­րի բա­րե­հա­ջող լուծ­ման մա­սին: Գծեր, ալի­քան­ման. վկա­յում են ցա­վոտ խն­դիր­նե­րի դժ­վար լուծ­ման մա­սին:
  • ԳՈՒՆԴ. ձեր տա­նը եր­կար ժա­մա­նա­կով հաս­տատ­վել են խա­ղա­ղու­թյունն ու բա­վա­րար­վա­ծու­թյու­նը: Այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը բա­րեն­պաստ է սպոր­տով զբաղ­վե­լու հա­մար:
  • ԴԱ­ՆԱԿ. ինչ­-որ մե­կը ձեր վրա ատամ­ներ է սրում: Ձեզ վտանգ է սպառ­նում, այն­պես որ զգոն եղեք:
  • ԴԱՐ­ՊԱՍ­ՆԵՐ. ձեզ նո­րա­նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ կըն­ձեռ­վեն: Ան­պայ­ման կհաս­նեք նվի­րա­կան երա­զան­քին:
  • ԴԵՄՔ. սի­րած էա­կի մա­սին տագ­նա­պա­լի մտ­քե­րը ձեզ կզր­կեն հանգս­տից ու քնից:
  • ԴԵՎ. ձեր շր­ջա­պա­տում չա­րա­կամ­ներ են հայտն­վել: Տհա­ճու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար աչա­լուրջ եղեք և զգուշ­ա­ցեք ար­տա­հայ­տու­թյուն­ներ անե­լիս:
  • ԵՌԱՆԿ­ՅՈՒՆ. եթե եռանկ­յու­նու գա­գա­թը դե­պի վեր է խո­յա­նում, ապա ձեր կյան­քում լավ փո­փո­խու­թյուն­ներ կլի­նեն, իսկ եթե դե­պի ներքև՝ վա­տը:
  • ԶԱՆԳ. թե­յի խո­տե­րի կու­տա­կում­նե­րը թա­սի վերևում նշա­նա­կում է մաս­նա­գի­տա­կան առաջ­խա­ղա­ցում, իսկ թա­սի հա­տա­կին՝ հի­աս­թա­փու­թյուն:
  • ԼՈ­ԲԻ. կանց­նեն բո­լոր հի­վան­դու­թյուն­ներն ու տկա­րու­թյուն­նե­րը:
  • ԼՈՒ­ՍԻՆ. լի­ա­լու­սի­նը խորհր­դան­շում է նոր եր­ջա­նիկ սեր: Կի­սա­լու­սի­նը խոր­հուրդ է տա­լիս մտո­րել կրո­նի և հոգևոր զար­գաց­ման մա­սին:
  • ԾԱՌ. մի խոր­հեք, ըն­դու­նեք նոր առա­ջարկ­նե­րը. դրանք մի­այն բա­րիք կբե­րեն:
  • ԿԱ­ՏՈՒ. կա­տուն խորհր­դան­շում է վեճ ու տա­րա­ձայ­նու­թյուն: Այս­պի­սով, դուք կի­մա­նաք մո­տա­լուտ վի­ճա­բա­նու­թյան մա­սին և թույլ չեք տա, որ այն շատ բոր­բոք­վի:
  • ՀՐԵՇ­ՏԱԿ. ուղ­ղա­փառ մար­դուն նման նկա­րը կան­խա­գուշ­ա­կում է լավ լու­րեր ու եր­ջան­կու­թյուն: Այլ հա­վատ­քի մարդ­կանց այն կոչ է անում խո­րա­մուխ լի­նել ու­րիշ կրոն­նե­րի գաղտ­նիք­նե­րի մեջ:
  • ՁԵՌՔ. ձեզ ու­րա­խու­թյուն կպատ­ճա­ռեն հա­րա­զատ­նե­րը, որոնք ամեն րո­պե պատ­րաստ են ամուր հե­նա­րան լի­նել ձեր հա­մար:
  • ՁԻ. առջևում եր­կար ճա­նա­պարհ ու­նեք և կհաս­նեք ան­կա­խու­թյան:
  • ՁՈՒԿ. պա­րո­նայք, շտապ վի­տա­մին­ներ խմեք և կոփ­վեք, թե­յի տերևնե­րը նա­խազ­գուշ­աց­նում են հնա­րա­վոր մր­սա­ծու­թյան մա­սին: Տիկ­նայք, ձեզ սպաս­վում է... հղի­ու­թյուն, այն­պես որ վի­տա­մին­նե­րը ձեր պա­րա­գա­յում նույն­պես ակ­տու­ալ են:
  • ՄԱՆ­ԿԻԿ. փո­փո­խու­թյուն­ներ են սպաս­վում: Ժա­մա­նա­կը օգ­տա­գոր­ծեք սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար:
  • ՄԱ­ՏԱ­ՆԻ. եթե մա­տա­նին ամ­բող­ջա­կան է, ապա այս տա­րի կա­մուս­նա­նաք: Իսկ եթե ՙվնաս­ված՚ է, ապա այն նա­խազ­գուշ­աց­նում է, որ ձեր սե­րը և սի­րած էա­կի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լուրջ փո­փո­խու­թյան կեն­թարկ­վեն:
  • ՄԵ­ՂՈՒ. ձեզ փնտ­րում են ձեր հին ըն­կեր­նե­րը: Ինք­ներդ զան­գա­հա­րեք նրանց: Ձեզ սպաս­վում է մի ու­րախ ու աղմ­կոտ երե­կո­յի հրա­վեր: Զգույշ եղեք, շատ մարդ­կանց կու­տա­կում­նե­րը ձեզ հա­մար վտան­գա­վոր է:
  • ՄՈՄ.  դուք կու­նե­նաք հո­վա­նա­վոր, որը կօգ­նի հա­ջո­ղու­թյան հաս­նել:
  • ՄՐՋ­ՅՈՒՆ. մի­օ­րի­նակ, տաղտ­կա­լի, ու­ժաս­պառ անող աշ­խա­տան­քը ձեր մեջ կա­ռա­ջաց­նի նյար­դայ­նա­ցում ու ատե­լու­թյուն: Սա ազ­դան­շան է, փոր­ձեք դրա մեջ գտ­նել հա­ճե­լի կող­մեր և ապ­րե­լը ավե­լի հեշտ կլի­նի:
  • ՆԱ­ՄԱԿ. շու­տով խոշ­որ գու­մար կս­տա­նաք:
  • ՇՂ­ԹԱ. հան­գիստ շունչ քաշ­եք... Ըն­դա­մե­նը պետք է ամուս­նա­նաք կամ իրա­վա­բա­նա­կան գոր­ծարք կն­քեք: 
  • ՇՐ­ՋԱՆ. բո­լոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րում հա­ջո­ղու­թյու­նը երաշ­խա­վոր­ված է:
  • ՇՈՒՆ. ձեր ըն­կեր­նե­րի շար­քե­րը կհա­մալր­վեն: Ձեռք կբե­րեք մի հու­սա­լի, լավ ըն­կեր: Թա­սի հա­տա­կի թե­յի տերևնե­րը վկա­յում են այն մա­սին, որ ձեր ըն­կեր­նե­րից մե­կը օգ­նու­թյան կա­րիք ու­նի:
  • ՍԱՐԴ. ավե­լի ուշ­ա­դիր եղեք առող­ջու­թյան նկատ­մամբ: Այս նախ­շը նշա­նա­կում է գլ­խա­ցավ, ճնշ­ման տա­տա­նում­ներ և ավի­տա­մի­նոզ:
  • ՍԻՐՏ. մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում ձեր հա­մար մեծ կարևորու­թյուն կս­տա­նան «հա­վատ»,«հույս» և «սեր» բա­ռե­րը:
  • ՎԻՇ­ԱՊ. ձեր բախ­տը բե­րել է: Որ­տեղ էլ որ լի­նեք, ինչ էլ որ ձեզ պա­տա­հի, այ­նու­մե­նայ­նիվ գտն­վում եք վե­րին ու­ժե­րի հու­սա­լի պաշտ­պա­նու­թյան ներ­քո:
Գուշ­ա­կու­թյու­նը պետք է վեր­ջաց­նել այն­պես, ինչ­պես սկ­սել էիք՝ դան­դա­ղո­րեն թե­յը խմե­լով և վե­րին ու­ժե­րին շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով՝ ձեր խն­դիր­նե­րին ուշ­ադ­րու­թյուն դարձ­նե­լու հա­մար: