(տո­նա­կան)

1 կգ (կամ ավել) փա­փուկ միս, 6 հատ սոխ, 1-2 հատ ձու, 300 գրամ սպի­տակ հաց, խա­ռը կա­նա­չի, 2 ճաշ­ի գդալ ալ­յուր (ոչ շատ լի­քը), աղ, սև, կար­միր պղ­պեղ

          «Թռչ­նի բույն» է՝ձվով, «խո­տով»,
          Ախոր­ժա­բեր և իր տես­քով,
          Պատ­րաստ­վում է արագ, դյու­րին,
          Սա խոր­հուրդ է խո­հա­րա­րին:
          Ու­տող­նե­րը գոհ կմ­նան,
          Չու­տող­նե­րը պի­տի զղ­ջան:

Մի­սը թր­ջած հա­ցի հետ եր­կու ան­գամ աղալ, երկ­րորդ ան­գամ՝ սո­խի հետ, ավե­լաց­նել ձու, աղ, պղ­պեղ, ալ­յուր, լավ խառ­նել, պատ­րաս­տել ձվից փոքր գն­դիկ­ներ, մե­ջը փոս անել՝ ամա­նի տեսք տա­լով, շա­րել նա­խա­պես յուղ քսած թի­թե­ղի վրա, թե­յի գդա­լով յու­րա­քանչ­յու­րի մեջ մի քիչ հա­րած ձ­վի դեղ­նուց լց­նել և եփել ջե­ռո­ցում: Մա­տու­ցե­լուց առաջ ամեն մե­կի մեջ լց­նել մանր կտր­տած և սո­խի հետ խառ­նած կա­նա­չի, մի քա­նի հա­տիկ կա­նաչ ոլոռ, բայց այն­պես լց­նել, որ­պես­զի ձվի դեղ­նու­ցը երևա:
Մա­տու­ցել տաք վի­ճա­կում տա­պա­կած կար­տո­ֆի­լի, ոլո­ռով խա­վար­տի կամ որևէ փլա­վի հետ: Ամ­ռա­նը մա­տու­ցել խո­րո­ված սմ­բու­կի, կա­նաչ պղ­պե­ղի ու լո­լի­կի հետ:

«Թռչ­նի բույ­նը» ոչ մի­այն հա­մեղ է, այլև գե­ղե­ցիկ իր տես­քով: