ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՄԱՐԴՈՒՑ
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԽՈՅԻՑ
Արհամարհական փռթկացրեք նրա ասածների վրա, խելքներիդ զոռ տվեք ու քննադատեք, մանրախնդիր եղեք: Եթե դժվարանում եք կոպիտ լինել, մեղմ խոսեք. «Իմ խեղճ հիմարիկ, դարձյալ ապուշություններ ես դուրս տալիս»: Նրա հետ վարվեք հինգ տարեկանի պես, որին 24 ժամ շարունակ խնամք ու խրատ է հարկավոր: Ձեր ամբողջ տեսքով հասկացրեք, թե որքան հիացած եք նրանով, բայց հենց ցանկանա ինչ-որ բան առաջարկել կամ ձեռնարկել, իսկույն տեղը դրեք նրան: Շատ կարճ ժամկետում նա այլևս ձեր կողքին չի լինի:
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ՑՈՒԼԻՑ
Դադարեք ուտելիք պատրաստել, շաբաթը մեկ տեղափոխեք կահույքը, կոկետություն արեք բոլոր ծանոթ-անծանոթ տղամարդկանց հետ, նրա մի խոսքին տասով պատասխանեք և միշտ հակաճառեք: Փոխեք ձեր ոճը. ներկեք մազերն ավելի հաճախակի, հագուստն ու սանրվածքը պետք է լինեն ծայրահեղ-երիտասարդական, ճչացող երանգների և ձևերի: Հաճախ նրան ստիպեք ձեզ տեղ տանի: Եթե նա համառում է, դուռը շրխկացնելով մենակ գնացեք: Երեք օր անց, երբ հարբած ու սիգարը բերանումդ կվերադառնաք, իրար վերջին անգամ կտեսնեք. նա ձեր անունն անգամ հիշել չի ուզի:
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՑ
Միշտ վատ արտահայտվեք նրա հարազատների նկատմամբ՝ հաճախակի կրկնելով՝ «էս ի՞նչ ցեղ եք դուք»։ Ընկերական միջոցառումների նրա առաջարկներից խորամանկորեն խույս տվեք։ Երբ փորձի տուն հրավիրել որևէ մեկին, ասեք՝ «Էդ էր պակաս, որ մեր տուն գա»։ Թող իմանա մի բարձրաստիճան մարդու մասին, ով ձեզ լավ է ընդունում և ում հետ դու չեք ցանկանում իրեն ծանոթացնել՝ մոտավորապես հետևյալ մոիվիով՝ «Սիրելիս, դու արժանի չես նրա հետ ծանոթ լինելու» և նրա համար անտանելի մթնոլորն ապահովված կլինի։ Այս ամենից հետո արդյունքներն իրենց ուշացնել չի տա։
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԽԵՑԳԵՏՆԻՑ
Նախ հաճախակի նեղեք նրան հիմար հարցերով՝ ինչու է տխուր հիմա, ինչն էր անհանգստացնում երեկ՝ երբ տխուր էր... Նրան հաճախ քարշ տվեք աղմկոտ երեկույթների և թույլ մի տվեք, որ մի պահ անգամ առանձնանա և նրան թամադա առաջարկեք. թող բաժակաճառերի առյուծի բաժինն իր վրա վերցնի ու... խայտառակ լինի ներկաների առջև: Տունդարձին հետաքրքրվեք՝ չի՞ ուզում արդյոք վաղն էլ մեկ ուրիշ հավաքույթի գնալ ձեզ հետ... Շուտով Խեցգետինը կվերջանա նման երեկույթներից մեկում, և դուք տուն կդառնաք միայնակ...
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԱՌՅՈՒԾԻՑ
Դադարեք նրանով հիանալ ու նայեք վերևից՝ թեև հեշտ չէ: Պետք է օրինակ բերել նրա ընկերներին: Նրանից նվեր ստանալով, բերանից թռցրեք, որ սա այն չէր, ինչ սպասում էիք: Ընդհանրապես, կարելի է ընտրել վարքի հակադարձ տարբերակներից մեկը. լինել չափազանց ինքնուրույն ու չափազանց խելոք ձևանալ կամ բազմոցից ամբողջ օրը չպոկվել և նրա՝ որևէ տեղ հրավիրելու առաջարկին ի պատասխան ասել՝ «Հավես չկա, ավելի լավ է՝ հեռուստացույց նայենք»: Նման մթնոլորտում ոչ մի Առյուծ երկար չի դիմանա:
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԿՈՒՅՍԻՑ
Ձգտեք շիլաշփոթ սարքել ձեր սենյակում, հանդիպում նշանակեք և ուշացեք կամ բոլորովին մի ներկայացեք: Վերջին պահին միշտ փոխեք ձեր ծրագրերը և ստիպեք, որ նա էլ անի նույնը: Պարտադրեք, որ համբուրվի ձեզ հետ որտեղ պատահի: Եթե ձեզ հրավիրի իր տուն՝ մոր հետ ծանոթացնելու, անպայման կարճ կիսաշրջազգեստ և թափանցիկ վերնաշապիկ հագեք: Վերջին հարվածը. ամբողջ օրը թավալ տվեք անկողնում, ձեր կողքին շարելով օղու մի քանի դատարկ շիշ, կծած սենդվիչ ու լիքը մոխրաման:
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԿՇԵՌՔԻՑ
Ամեն օր ինչ-որ բան պահանջեք. թող նա որոշում ընդունի՝ կարևոր չէ՝ ինչ որոշում: Ամեն ինչում աններդաշնակություն մտցրեք՝ օրինակ, ինտելեկտուալ զրույցի ժամանակ տգեղ քրքջացեք կամ շրջազգեստի հետ բոթաս հագեք: Պահանջեք, որ շուտափույթ ծրագրի իր բյուջեն. եթե ընկերներից ինչ-որ մեկը պարտք է իրեն, չարախոսեք ընկերոջը...
Սենյակներում վարագույրները մի բացեք. Կշեռքը տանել չի կարող խավարը: Եվ մի մոռացեք հաճախ քննադատել նրա մորը, թե՝ «էս ինչ անգործնական ու կամազուրկ տղա է դաստիարակել...»:
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԿԱՐԻՃԻՑ
Կարիճից ձերբազատվել կհաջողվի միայն եթե ինքն է այդ ցանկանում, իսկ երբ կբարեհաճի, ապա դա կախված չի լինի ձեր մտադրությունից: Կարիճից ազատվելու միակ շանսը նրան «վերադաստիարակելու» տարբերակն է. եթե լուրջ եք տրամադրվել, շուտով կճկռեք... Թերևս, նրան ձեզնից փոքր-ինչ վանել կհաջողվի, եթե շատ ջանք թափեք: Բայց նկատի ունեցեք. նրան վերջնականապես հիասթափեցնելու համար չափազանց անտանելի պիտի լինեք:
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԱՂԵՂՆԱՎՈՐԻՑ
Ամեն օր սկանդալ սարքեք, ընդ որում պատրվակն այնքան էլ կարևոր չէ, պահանջեք, որ ամբողջ օրը նստի չորս պատերի մեջ՝ ձեր հետ, և դադարեք ձեզ հետևել. ոչ մի տղամարդ և հատկապես Կույսն ու Աղեղնավորը, տանել չեն կարողանում փնթի կանանց:Աղեղնավորին ամենից շատ բարկացնում է մանրախնդրությունը և անկարգությունը: Հետևաբար ամենօրյա վիճաբանությունը, թե ով վերջապես պետք է միշտ դատարկի մոխրամանը՝ շուտով կձանձրացնի նրան և նրա մեջ կհարուցի նոր կողակից փնտրելու ցանկություն:
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ԱՅԾԵՂՋՅՈՒՐԻՑ
Նրան ասեք, որ հիասթափվել եք իրենից: Ձեզ վերադարձնելու անօգուտ փորձերից հետո նա կգնա ու այլևս հետ չի գա, եթե նույնիսկ դուք փոշմանեք: Եթե չեք ուզում նրա ինքնասիրությունը վիրավորել և ցանկանում եք, որ ինքը հարաբերությունների խզման նախաձեռնողը լինի, ձեր տնային պարտականությունները մի կատարեք, փողը շռայլեք, անճաշակ հագնվեք, և նա կսկսի լուրջ կասկածել իր ճիշտ ընտրության վրա: Եթե ամեն երեկո տուն գալով ճաշասպասքի փոխարեն սեղանին ոգեհմայության ափսեներ տեսնի, ապա շուտով գլուխը կառնի ու կփախչի՝ իր համար նոր կացարան փնտրելու:
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ՋՐՀՈՍԻՑ
Բայց համոզվա՞ծ եք, որ նա ձեր կողքին է: Իջեք երկնքից. դա լիովին բավական է: Իսկ նա կշարունակի ճախրել, ասես ոչինչ էլ չի եղել: Եթե ավելի գործնական խորհուրդների եք սպասում, ապա փորձեք ապրել խիստ ռեժիմով՝ առանց չնչին շեղումների: Պահանջեք, որ ձեր Ջրհոսը հանգամանալից զեկուցի, թե որտեղ, երբ և ինչու է գնացել. ոչ մի վայրկյան նրան առանց վերահսկման մի թողեք: Երբ երեկոյան վերադառնա՝ իր նոր մտքերը ձեզ հայտնելու՝ նստեցրեք նրան հեռուստացույցի առջև. թող ձեզ հետ նայի ձեր «սիրելի» սերիալն ու ոսպ մաքրի: Ամենայն հավանականությամբ, վաղը դուք դրանով կզբաղվեք միայնակ:
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ՁԿՆԵՐԻՑ
Պահանաջեք, որ կարգուկանոն հաստատի սենյակում, սեփական զգացմունքներում, ծրագրերում և այլն, միշտ նրան հիշեցրեք, որ պարտական է ձեզ ու վերջ: Ասեք՝ «Էլ այդպես չանես...», «Ես քեզ տանել չեմ կարող...»: Վատ չի լինի նաև մի օր քննարկել նրա այս կամ այն ընկերոջ եկամուտները՝ «Էդ որտեղի՞ց դրան էդքան փող» և այլն, կամ երբ նա սկսում է խոսել բարձր բաներից՝ ճակատագրի, Աստծո՝ զզվանքով փնչացրեք. «Էլի սկսեց իր քարոզները...»: Նա կհեռանա անաղմուկ ու աննկատ՝ անգլիական ձևով, ու այլևս չի վերադառնա...