Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 15 » 2 մեջբերում Լևոն Տեր-Պետրոսյանից
07:30
2 մեջբերում Լևոն Տեր-Պետրոսյանից




«...Գուցե ասածս կարող է պարադոքսալ հնչել, բայց ես պնդում եմ, որ մեր երկրում իրականում ստվերային տնտեսություն չկա: Ստվերայինն այն տնտեսությունն է, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից, եւ այդ երեւույթն այս կամ այն չափով առկա է բոլոր, այդ թվում՝ ամենազարգացած եւ օրինապահ երկրներում: Մինչդեռ Հայաստանի իշխանական համակարգն այնքան կազմակերպված ու հզոր է, որ նրա հսկողությունից ոչինչ չի վրիպում, այսինքն՝ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումները կառավարվում են նրա կողմից: Հետեւաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը: Ընդ որում՝ դատելով հաշվարկներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից:..» 

Լևոն Տեր-Պետրոսյան, 26.10.2007թ.



«...Սերժ Սարգսյանի ընտրության պարագայում մեր երկրում որեւէ դրական տեղաշարժ չի լինելու, այլ ընդհակառակը, ավելի են ծավալվելու այն բոլոր արատավոր երեւույթները, որոնք առկա էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, այսինքն.
  • Շարունակվելու է ժողովրդի անխնա կեղեքումը եւ ազգային հարստության կուտակումը փոքրաթիվ մարդկանց ձեռքում.
  • Խորանալու է հասարակության բեւեռացումը. հարուստներն ավելի են հարստանալու, իսկ աղքատներն՝ ավելի աղքատանալու.
  • Տնտեսության ահագնացող մոնոպոլիզացումը վերջնականապես սպառնալու է միջին եւ մանր գործարարության գոյությանը.
  • Չեն դադարելու իրավապահ մարմինների, հարկային տեսչության, մաքսային վարչության կամայականություններն ու օրինազանցությունները.
  • Արտագաղթի շարունակվող գործընթացը վերածվելու է դեմոգրաֆիական աղետի.
  • Վիժեցվելու է աննախադեպ հանցագործությունների՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի ու գազի ներկրման հետ կապված մեքենայությունների բացահայտումը.
  • Չի հաղթահարվելու Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը.
  • Մեծանալու է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը։...» 

Լևոն Տեր-Պետրոսյան 21.01.2008թ.


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1429 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/2