Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 1 » 5 տարի առաջ
10:02
5 տարի առաջ
Արտակ Հարությունյան
 
‎5 տարի առաջ ես, էս ժամերին, ծառայության մեջ էի: Ու մտքումս պլաններ էի մտածում, թե ոնց հասնեմ պայքարող ընկերներիս, հարազատներիս, ոնց փախնեմ: Միայն առավոտյան, երբ ինձ կարգադրելու էին դասակս վերցնել, փակվել կազարմայում ու դուրս չգալ, իմանալու էի, թե գիշերն ինչ է եղել: Հինգ տարի է անցել: Եթե հիմա Ազատության հրապարակում մարդ լիներ, ես կարող էի միանալ իրեն: Բայց իմ շուրթերին մենակ քֆուր ա, քֆուր էս անգամ ոչ թե իշխանության, այլ այսպես կոչված «ընդդիմության» հասցեին, Րաֆֆիի, ով հաջողացրեց «հարամել» վաղվա «օրվա խորհուրդը», երբ նույնիսկ չգիտես, թե ուր, երբ, ոնց գնաս, որ համախոհներիդ հետ սգաս 5 տարի առաջ զոհված համաքաղաքացիներիդ՝ ազատության մարտիկների հիշատակը: Ո՞նց կարելի էր էս օրվա հետ սենց «խաղալ»:

Արթուր Մինասյան

Մարտի 1-ի թիվ մեկ շահառուն սպանդի միջոցով նախագահի աթոռին բազմած Սերժ Սարգսյանն ա


Երջանիկ Աբգարյան

Մարտի 1-ի զոհերը հանուն Ազատության զոհեր էին: Նրանց սպանողները Ազատության թշնամի Ռոբիկն ու Սերժիկն էին՝ իրենց կոնկրետ ոհմակի կոնկրետ անդամներով եւ կոնկրետ սպասարկուներով: Սա միանշանակ է եւ ես կտրականապես դեմ եմ դեռ այսօր էլ հնչող այն «տեսակետին», թե իբր մարտի 1-ի համար «բոլորս ենք մեղավոր»: Սա այդ հանցագործների ողորմելի ուղեղի «մտավոր» արտաթորանքն է, որով նրանք ձգտում են հանրայնացնել իրենց կոնկրետ հանցագործությունը եւ իրենց մեղքը բաժանել հայ հասարակության անդամների միջեւ: Սա էլ, իր հերթին, տրամաբանորեն հանգեցնում է նրան, թե իբր եթե բոլորն են մեղավոր, այսինքն՝ ողջ ժողովուրդը, ուրեմն «մեղավոր չկա»: Ամեն կարգի հանցագործության պատասխանատուն կոնկրետ մարդիկ են լինում՝ սա է օրենքի պահանջը: Եւ եթե այսօր էլ կան մարդիկ, որոնք կրկնում են հանցագործ իշխանության եւ նրա սազանդարների այդ «տեսակետը», ուղղակի օգնում են այդ դահիճներին՝ խուսափել պատասխանատվությունից:

Արմեն ֆոն Գևորգյան
5 տարի առաջ այս օրը Քոչարյանի հրամանով՝ Սերժիկին նախագահ կարգելու նպատակով կրակեցին ինձ վրա... Զուտ պատահականություն է, որ այսօր ես և ևս 30 հազար մարդ, որ այդ օրը Մյասնիկյանի արձանի մոտ էինք, ողջ ենք...


Սյուզի Մեխակյան
‎5 տարի առաջ, այս գիշերը հանգիստ... իսկ երբ բացվեց մութ առավոտը... կուզենայի կյանքը ինչ-որ պահերով, ակնթարթներով կանգնեցնելու հնարավորություն ունենայի... Ցավում եմ... Հազար ողորմի անմեղ զոհերին, հազար ներողություն նրանց հարազատներին... Հազար անիծվեք կրակողներ, վայրի գազաններ, մարդակերներ...
Արմեն Ֆարմանյան, Գոռ Քլոյան, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Պետրոսյան, Զաքար Հովհաննիսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան:


Մերի Մուսինյան
5 տարի առաջ այս օրը, մի տեսակ երջանիկ անհանգստությամբ պառկեցի քնելու: Ազատության հրապարակից նոր էինք վերադարձել: 2008-ի շարժումը մեջներիս եղած մեկ հատիկ վեհն ու ազնիվը վերածել էր իրապես ազնվության ու վեհության: Մենք երջանիկ էինք, հպարտ, միասին, կամքով, հավատով, վստահությամբ.... Ազատության հրապարակը մեր հավաքական սիրտն էր, որը մենք վերջապես նորից գտել էինք...... 
Ով կմտածեր, որ էս աշխարհում, կան գարնան առավոտը ավերողներ, որ պիտի թշնամու պես ավերեին խաղաղ լուսաբացը.....


Գոհար Սիմոնյան
Ուղիղ հինգ տարի` քիմմաքրումից հետո էլ չեմ համարձակվում հագնել իմ սեւ վերարկուն, որովհետեւ ինքն էլ ինձ պես արյան հիշողություն ունի...Ուղիղ հինգ տարի, Մյասնիկյանի արձանի մոտ մինչեւ վերջին վայրկյանը կանգնած փոքրիկ խմբի հետ միասին, ես տուն եմ գնում ու տեղ չեմ հասնում...Ուղիղ հինգ տարի ես ժամանակ առ ժամանակ արյան լճակներ եմ տեսնում երազներիս մեջ, որոնք էդպես էլ հողում չեն ներծծվում. հատուցում են պահանջում...
Արդեն հինգ տարի` էդպես էլ չեմ հաշտվում ես էս հաշմված գարնան հետ...
Բայց հավատում եմ, որ Կայենի քոքը կտրվելու է մեր միջից ու գիտեմ, որ դարբինները դրա սերնդի շղթաները մեր ժամանակից դուրս էլ են ամրացնելու անեծքի ժայռին...


Գարիկ Մանուկյան

Հավերժ փարք մարտի 1-ի զոհերին: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել որ մարտի 1-ի ոճրագործները կանգնեն արդար դատաստանի արջև:Սուգը հավերժ է, երբ պայքար չկա, իսկ ես չեմ ուզում հավերժ սգամ... Ուրեմն պայքար պայքար մինչև վերջ..


Զոյա Հակոբյան

Երկիր, որտեղ հինգ տարվա ընթացքում ոչ մեկ իշխանավոր չցավակցեց նահատակներին


Gi Tadek
Եթե միջազգային հանրությունը ի դեմս իրենց պետությունների պաշտոնական մակարդակով չդատապարտեց մարտի 1-ը և չխզեց իր հարաբերությունները այս հանցագործ պետության հետ, ուրեմն նա ևս մեղսակից է, ուրեմն՝ պոռնիկ:
Իսկ այդ պոռնկությանը նա համաձայնվել է հանուն իր շահերի, որը ակնհայտորեն հակադրության մեջ է մեր ազգային շահի հետ:
Եվ ուրեմն ի՞նչ կապ ունի միջազգային այդ պոռնիկ դիտորդները, կամ պոռնիկ դեսպանները, պոռնիկ պետքարտուղարները ինչ գնահատական տվեցին այս հանցագործությանը կամ ով շնորհավորեց այս հանցագործության հեղինակին:
Ժողովուրդ, կարևորը մենք ենք, մեր շահը, մեր երկիրը, մեր ապագան: Մնացած ով մեզ չի վնասում, մեր ընկերն է, իսկ վնասողների ու անբարայացկամների՝ մեծ թե փոքր, հզոր թե թշվառ՝ սաղի մերն էլ...

Նունե Ավետիսյան
Սա մի անգամ եմ գրելու և վերջ...
Հիմա հզոր շարժում կա ժողովրդի հոգիներում։ 
Իմ պաշտելի ազգի համար աղերսում եմ ամեն վայրկյան։ 
Բայց ուզում եմ հիշեցնել հարթակի վրա կանգնածներին։ Դուք ամենից լավ գիտեք, որ այս պայքարող ու ազատություն գոչող ժողովրդի ոգին բարցրացնողն ու նրան ուժ տվողը եղավ մե՛կը, ով եկավ, անվարա՜ն մաքրելու մեր սրբազան հողը ավազակներից...Եկավ, հասարակ ու պարզ կանգնեց մեր կողքին, ու ասաց այնպիսի ճշմարտություններ, որոնք արդեն անմագրված են պատմության այս քառուղիներում։ Ինչքա՛ն էլ վախենաք նրա անունը տալ, ինչքա՛ն էլ փորձեք հեռանալ նրա ներկայությունից, միևնույն է, անկա՜խ մեզանից, նրա մոնումենտալ կերպարը հառնում է մեր սրտի՛ու մտքի քաղցր հուշերում։
Ու նա հայտնի է ձե՛զ ու ամենքի՜ն...
Նրա անունն է՝
Լևոն Տեր-Պետրոսյան


Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 2731 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արմեն ֆոն Գևորգյան, Մարտի 1, Սյուզի Մեխակյան, Գոհար Սիմոնյան, Մերի Մուսինյան, Արտակ Հարությունյան, Գարիկ Մանուկյան, Նունե Ավետիսյան, Արթուր Մինասյան | - Վարկանիշ -: 3.0/2